From Wikipedia, the free encyclopedia
Ամերիկայի Միացյալ Նահանգներ տերմինը՝ եզրույթը կամ գիտաբառը, երբ օգտագործվում է աշխարհագրական իմաստով, իրենից ներկայացնում է`
ԱՄՆ-ն ցամաքում սահմանակից է Կանադային և Մեքսիկային, իսկ ծովում՝ Ռուսաստանին, Կուբային և Բահամյան կղզիներին, ինչպես նաև դարձյալ նույն Կանադային ու Մեքսիկային։
ԱՄՆ-ը ցամաքում սահմանակից է
Բացի այդ տարածքային ջրերով սահմանակից է
Բուն մայրցամաքային ԱՄՆ-ի կամ ԱՄՆ-ի հիմնատարածքի 48 նահանգները արևմուտքում սահմանակից են Խաղաղ օվկիանոսին, արևելքում՝ Ատլանտյան օվկիանոսին, հարավ-արևելքից՝ Մեքսիկական ծոցին։
50 նահանգներից 2-ը ունեն առանձնացված դիրք։ Դրանցից Ալյասկան հարավում և հարավ-արևելքում սահմանակցում է Խաղաղ օվկիանոսին, արևմուտքում Բերինգի նեղուցին, հյուսիսում՝ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսին, այնինչ Հավայան կղզիները գտնվում են մայրցամաքից հեռու՝ Խաղաղ օվկիանոսի խորքում։
48 նահանգները միասին կազմում են միաձույլ մի տարածաշրջան, պարփակված հյուսիսից՝ Կանադայի և հարավից՝ Մեքսիկայի, ինչպես նաև արևմուտքից՝ Խաղաղ ու արևելքից՝ Ատլանտյան օվկիանոսների միջև։ Այս 48 նահանգները կոչվում են մայրցամաքային կամ հիմնատարածքային ԱՄՆ, կամ այլ կերպ ասած՝ ստորին 48 կամ ցածր 48։ Վերջին անվանումը պարզապես նշանակում է ցածր լայնությունների վրա գտնվող նահանգներ։ Ալյասկան, որը մայրցամաքային կամ հիմնատարածքային ԱՄՆ տերմինի մեջ չի մտնում, գտնվում է Հյուսիսային Ամերիկայի հյուսիսարևմտյան ծայրում, Կանադայով բաժանված լինելով ստորին 48-ից։
ԱՄՆ-ի մայրաքաղաքը՝ Վաշինգտոնը իր շրջակա տարածքով կազմում է հատուկ դաշնային տարածք, որը կոչվում է «Կոլումբիա դաշնային շրջան»։ Այդ հատուկ վարչական տարածքը կազմվել է Մերիլենդ նահանգի նվիրաբերած հողի վրա (Վիրջինիա նահանգը նույնպես հող էր նվիրաբերել, սակայն 1849 թվականին այդ հողը ետ էր վերադարձվել)։
ԱՄՆ-ը ունի նաև կղզային տարածքներ, որոնք ունեն անկախության և կազմակերպվածության տարբեր մակարդակներ. դրանց թվում են՝
Ամերիկայի Միացյալ Նահանգները (ԱՄՆ) գտնվում է Արևմտյան կիսագնդում, Ամերիկա աշխարհամասում, Հյուսիսային Ամերիկա մայրցամաքում։ ԱՄՆ-ի որոշ տարածքներ գտնվում են Հյուսիսային Ամերիկա մայրցամաքից և նույնիսկ Ամերիկա աշխարհամասից դուրս, օրինակ՝ Օվկիանիայում և կոչվում են կղզային տարածքներ։
ԱՄՆ-ի կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38°, արևմտյան երկայնության 97°:
1989 թվականից մինչև 1996 թվականը ԱՄՆ-ի ամբողջ տարածքը հաշվվում էր 9 միլիոն 372 հազար 610 քառ. կմ (ցամաքային տարածք + ներցամաքային ջրային տարածքներ)։ Սակայն հետագայում այդ տվյալները փոխվեցին՝ ավելանալով և վերածվելով 9 միլիոն 629 հազար 91 քառ. կմ՝ 1997 թվականին (լրացուցիչ կերպով ներառելով Մեծ Լճերի շրջանը՝ և ավելացնելով որոշ առափնյա ջրատարածքներ)։ Այնուհետև ԱՄՆ-ի տարածքը դարձյալ ավելացավ՝ վերածվելով 9 միլիոն 631 հազար 418 քառ. կմ՝ 2004 թվականին, ապա՝ 9 միլիոն 631 հազար 420 հազար քառ. կմ՝ 2006 թվականին, և վերջապես՝ 9 միլիոն 826 հազար 630 քառ. կմ՝ 2007 թվականին (ավելացվեցին որոշ տարածքային ջրեր)։ Ներկայումս, ըստ ԿՀՎ-ի «Համաշխարհային փաստագրքի», ԱՄՆ-ի տարածքը կազմում է 9 միլիոն 826 հազար 675 քառ. կմ[2]։ Իր հերթին, Միավորված Ազգերի Կազմակերպության վիճակագրական բաժինը տալիս է հետևյալ թիվը՝ 9 միլիոն 629 հազար 91 քառ. կմ[3]։ Այնինչ «Բրիտանական հանրագիտարանը» (անգլ.՝ «Encyclopædia Britannica») ԱՄՆ-ի տարածքը հաշվում է 9 միլիոն 522 հազար 55 քառ. կմ (պատճառն այն է, որ բրիտանացիները ԱՄՆ-ի տարածքի մեջ ներառում են Մեծ Լճերի շրջանը, սակայն չեն ընդգրկում առափնյա ջրատարածքները)[4]։ Այս աղբյուրները՝ ԱՄՆ-ի տարածք ասելով, նկատի ունեն սոսկ 50 նահանգները և Կոլումբիա Դաշնային շրջանը՝ Վաշինգտոն մայրաքաղաքով, այնինչ ԱՄՆ-ի անդրծովյան տիրույթները ԱՄՆ-ի տարածքի մեջ չեն մտցնում։ Առավել ընդունելի է ԱՄՆ-ի ԿՀՎ-ի կողմից ամեն տարի հրապարարակվող «Համաշխարհային փաստագրքի» տվյալը, ըստ որի ԱՄՆ-ի տարածքը կազմում է 9 միլիոն 826 հազար 675 քառ. կմ։ Դրանից ցամաքային տարածքը կազմում է 93, 24 %, իսկ ջրային տարածքը՝ 6, 76 %:
Իր զբաղեցրած տարածքի մեծությամբ ԱՄՆ-ն հանդիսանում է աշխարհի 3-րդ երկիրը, իրենից առաջ թողնելով միայն Ռուսաստանին և Կանադային։ ԱՄՆ-ին անմիջապես հաջորդում է Չինաստանը, իսկ նրանից հետո 5-րդ տեղում է Բրազիլիան։
Տարբեր տեսակետների համաձայն, ըստ իր ամբողջ տարածքի մեծության (ըստ այնմ, ներառյալ են միա՛յն ցամաքային տարածքները և ներքին ջրատարածքները, թե՝ նաև տարածքային ջրերը), ԱՄՆ-ն կա՛մ մի փոքր մեծ է, կա՛մ էլ փոքր-ինչ փոքր Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից, դրանով իսկ համարվելով կա՛մ աշխարհի 3-րդ, կա՛մ էլ՝ 4-րդ երկիրն ըստ իր տարածքի։ Չինաստանը և ԱՄՆ-ն յուրաքանչյուրն առանձին վերցած իրենց տարածքով զիջում են Ռուսաստանին և Կանադային, սակայն գերազանցում են Բրազիլիային։ Իր ցամաքային տարածքի տեսակետից (եթե ջրերը չհաշվվեն), ԱՄՆ-ն աշխարհի պետությունների մեջ 3-րդն է, Ռուսաստանից ու Չինաստանից հետո, և այս դեպքում 4-րդը Կանադան է։
ԱՄՆ-ի կամ Չինաստանի՝ տարածքով աշխարհի 3-րդ պետությունը լինելու հարցը պայմանավորված է հետևյալ երկու գործոններով.
ԱՄՆ-ի ցամաքային սահմանների ընդհանուր երկարությունը 12 հազար 217 կմ է։ ԱՄՆ-ի առափի երկարությունը՝ 19 հազար 920 կմ է։
Ցամաքային սահմաններ.
ԱՄՆ-ի ռելիեֆը բավական բազմազան է։ ԱՄՆ-ում հսկայական տարածք է զբաղեցնում ընդարձակ կենտրոնական հարթավայրը, որից դեպի արևմուտք լեռներն են, իսկ արևելքում՝ բլուրներ և ցածր սարեր։ Ալյասկայում ռելիեֆը աչքի է ընկնում ժայռոտ սարերով և լայն գետահովիտներով, իսկ Հավայան կղզիներում և այլ կղզային տարածքներում՝ ժայռոտ, հրաբխային մակերևույթով։
ԱՍՆ գտնվում է Հյուսիսային Ամերիկայի բարեխառն ու մերձարևադարձային, իսկ հյուսիս–արևմուտքը՝ արկտիկական, մերձարկտիկական գոտիներում։ Նրա ափերը ողողում են Ատլանտյան, Խաղաղ և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսների, Բերինգի ծովի ու Մեքսիկական ծոցի ջրերը։ Արևմտյան ափերի երկարությամբ անցնում է Կալիֆոռնիական սառը հոսանքը, հարավ-արևելքի ափերով՝ Գոլֆստրիմ տաք հոսանքը, հյուսիս-արևելքում՝ Լաբրադորյան սառը հոսանքը։ Սառչում են (ոչ ամեն տարի) միայն հյուսիսարևելյան ծոցերը։ Ատլանտյան և Մեքսիկական ափերը ցածրադիր են՝ շրջապատված մայրցամաքային ծանծաղուտի լայն շերտով։ Ատլանտյան ափի հյուսիս-արևելքում շատ են մանր ծոցերը (Մասսաչուսեթս) ու մերձափնյա կղզիները (Լոնգ Այլենդ, Մարթաս Վինյարդ, Նանթաքիթ և այլն)։ Գետաբերանները ձագարաձև են (Հուդսոն)։ Հյուսիսային լայնության 35°–ից հարավ Խաղաղօվկիանոսյան ափերը լեռնոտ են, ուղղագիծ, կղզիներից զուրկ։ Մայրցամաքային ծանծաղուտի շերտը նեղ է։ Տարածքի արևելյան և ներքին շրջանների ռելիեֆի մոտ կեսը հարթավայրային է, արևմտյան մասը և Ալյասկան՝ լեռնային։ Արևելքում Ապալաչյան լեռներն են (մինչև 2036 մ), իսկ նրանցից արևմուտք՝ Լավրենտինյան սարահարթը։ Լավրենտինյան սարահարթն ունի 300-400 մ բարձրությամբ ալիքաձև մակերևույթ և չորրորդական ժամանակաշրջանի սառցադաշտերի հետքեր։ Ներքին մասերը ընդգրկում են Կենտրոնական և Մեծ հարթավայրերն ու Մերձմեքսիկական դաշտավայրը։ Կենտրոնական հարթավայրերը 200-500 մ բարձրությամբ սառցադաշտային կուտակումներով բլրապատ հարթություններ են, հարավում կտրտված ձորակներով և հովիտներով։ Մեծ հարթավայրերը գտնվում են արևմտյան երկայնության 98°–ից արևմուտք, Կորդիլիերաների նախալեռնային սարահարթում, 500-1600 մ բարձրության վրա։ Մակերևույթն այնքան խիստ է կտրտված գետահովիտներով ու ձորակներով, որ առանձին շրջաններ պիտանի չեն գյուղատնտեսության համար։ Մերձմեքսիկական տափարակ դաշտավայրն ունի մինչև 150 մ բարձրություն, ափամերձ մասերում ճահճակալված է, եզրավորված մակընթացությունների եզրաբազկի գոտիով։ Մերձմեքսիկական դաշտավայրի և Կենտրոնական հարթավայրերի սահմանագլխին բարձրանում են Օզարկի սարավանդը (մինչև 600 մ) և Օուչիթա մանրաբլուրները (մինչև 800 մ)։ Ապալաչյան լեռների և Ատլանտյան օվկիանոսի միջև տարածված է Մերձատլանտյան նեղ ու տափարակ դաշտավայրը։ Երկրաբանական կառուցվածքի տեսակետից երկրի ներքին և հյուսիսային շրջանները (ամբողջ տարածքի կեսից ավելին) կազմված են Հյուսիսմերիկյան պլատֆորմից, արևելյան և հարավարևելյան շրջանները՝ պալեոզոյան ապարներից, Մեքսիկական ծոցի ափերը պալեոզոյ-չորրորդական հասակի և նստվածքային հզոր շերտերից, արևմտյան շրջանները՝ Կորդիլիերյան գեոսինկլինալի տարբեր հասակի ապարներից։
ԱՄՆ-ը հարուստ է բնական պաշարներով՝ քարածուխ, պղինձ, արույր, մոլիբդեն, ֆոսֆատներ, հազվադեպ հանածոներ, ուրան, բոքսիտներ, ոսկի, երկաթ, մերկուրի, նիկել, պոտաշ, արծաթ,, վոլֆրամ, ցինկ, նավթ, բնական գազ, անտառանյութ։
Ամերիկայի Միացյալ Նահանգների աշխարհագրությունը զգալիորեն տարբերվում է նրա հսկայական տարածքով մեկ։ Մայրցամաքային ԱՄՆ-ում առկա է ութ առանձնահատուկ ֆիզիկաաշխարհագրական տարածաշրջան՝ ՖԱՏՇ։ Ընդ որում այդ ութ ՖԱՏՇ-երը իրենց հերթին բաժանվում են մի քանի՝ ավելի փոքր ֆիզիկաաշխարհագրական ենթատարածաշրջանի՝ ՖԱԵՏՇ[6]։
ԱՄՆ-ի հիմնական ՖԱՏՇ-երն են.
ԱՄՆ-ում առկա են բազում բնական արհավիրքներ՝ ցունամի, հրաբուխներ, երկրաշարժային ակտիվություն Խաղաղօվկիանոսյան ավազանի երկայնքով, փոթորիկներ Ատլանտյան օվկիանոսի Մեքսիկական ծոցի առափնյա մասերում, թորնադոներ՝ պտուտահողմեր ԱՄՆ-ի Միջին Արևելքում և Հարավ-Արևելքում, ցեխային հոսքեր Կալիֆորնիայում, անտառային հրդեհներ Արևմուտքում, հեղեղներ և հավերժական սառածություն Հյուսիսային Ալյասկայում։
Մեծ հարթավայրերը սկսվում են արևմտյան երկայնության 97—98 ° միջօրեականից և ըստ էության հանդիսանում են Կորդիլյերաների նախալեռնային սարահարթը։ Հարթավայրերի բարձրությունը մեծանում է դեպի արևմուտք շարժվելիս 500 մետրից հասնելով մինչև 1600 մետրի։
Սարահարթը խիստ կտրտված է, տեղ-տեղ հովիտների ցանցը չափազնց խիտ է, դրանով իսկ խանգարելով դրանց տնտեսական օգտագործմանը։ Հյուսիսում գտնվում են այսպես կոչված «վատ հողերը»՝ Բեդլենդսը, գրեթե զուրկ հողածածկույթից։
Ավելի հարավում՝ Նեբրասկայում գտնվում են Սանդ-Հիլզ լեռները։
Կանզաս նահանգի տարածքում գտնվու են Սմոքի-Հիլզ և Ֆլինթ-Հիլզ լեռները, ինչպես նաև Ռեդ-Հիլզ բարջժձրավայրը։
Հարթավայրերի գհարավային մասը զբաղեցնում են Լյանո-Էստակասոն և Էդուարդսի բարձրավանդակը։
Ալյասկա նահանգի տարածքի մեծագույն մասը գրավում են լեռնաշղթաները, որոնք ձգվում են արևմուտքից դեպի արևելք ուղղությամբ։
Ալյասկայի հյուսիսային մասը զբաղեցնում են Արկտիկական ցածրավայրը, որը հարավային կողմից շրջանակված է Բրուքսի լեռնաշղթայով։
Ալյասկա նահանգի կենտրոնական մասում գտնվում է Յուքոն սարահարթը, որտեղով հոսում է նույնանուն գետը. Ալեության լեռնաշղթան աղեղնաձև կորանում է Սուսիտնա գետի հովտի շուրջ և շարունակվում Ալյասկայի լեռնաշղթայի տեսքով՝ կազմելով Ալյասկա թերակղզին և Ալեության կղզիներ։ Ալյասկայի լեռնաշղթայի վրա գտնվում է ԱՄՆ-ի բարձրագույն լեռը՝ Մաք-Քինլին (6 հազար 193 մետր)։ Ալյասկայի ծովածոցի առափի երկայնքով ձգվում են Չուգաչի լեռները, Սուրբ Եղիայի լեռնաշղթան և Վրանգելի լեռները։
ԱՄՆ-ի տարածքից գետերի հոսքը կատարվում է դեպի երեք օվկիանոսների ավազաններ՝ Խաղաղ օվկիանոսի, Ատլանտյան օվկիանոսի և Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի։
Գլխավոր ջրբաժանը (Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսների միջև) անցնում է Կորդիլերաների արևելյան մասով, իսկ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի ավազանին պատկանում է հյուսիսային նահանգների սոսկ մի փոքր մասի տարածքը և Ալյասկան։ Երեք օվկիանոսների ավազանների ջրբաժանների հանդիպման կետը գտնվում է Թրիփլ-Դիվայդ-Փիք լեռնագագաթի վրա։
Ըստ «Խորհրդային մեծ հանրագիտարանի» (БСЭ) տվյալների՝ ԱՄՆ-ի հիմնական մասի տարածքի մակերևույթից միջին տարեկան հոսքի շերտը կազմում է 27 սմ, ընդհանուր ծավալը՝ 1600 կմ³, ընդ որում՝ գետերի մեծ մասի ռեժիմը անկանոն է, հատկապես՝ մայրցամաքային շրջաններում։
ԱՄՆ-ի տարբեր մասերի ապահովվածությունը ջրային պաշարներով անհավասար է. միջին տարեկան հոսքի շերտի բարձրությունը Վաշինգտոն և Օրեգոն նահանգներում կազմում է 60—120 սմ, արևելքում (Ապալաչյան լեռների շրջանում)՝ 40—100 սմ, Կենտրոնական հարթավայրերում՝ 20—40 սմ, Մեծ հարթավայրերում՝ 10—20 սմ, իսկ ներքին սարավանդներում և բարձրավանդակներում՝ մինչև 10 սմ։
Խոշոր լճերը գտնվում են ԱՄՆ-ի հյուսիսում. դրանք Մեծ լճերն են։ Չափերով փոքր անհոսք աղի լճերը գտնվում են Մեծ ավազանի ցածրավայրերում։
Ներքին ջրային պաշարները լայնորեն օգտագործվում են արդյունաբերությունում և կոմունալ ջրամատակարարման մեջ, ինչպես նաև ոռոգման, ջրաէնեգրետիկայի ու նավագնացության համար։
ԱՄՆ-ի ամենաերկար գետը Միսսուրին է, անգլ.՝ Missouri River, 3 հազար 767 կմ։
Ամենամեծ լիճը Սուպերիորն է, անգլ.՝ Lake Superior, 58 հազար քառ. կմ։
ԱՄՆ-ի կլիմայի մասին պարզապես ասել, թե այն բազմազան է, նշանակում է շատ քիչ քիչ բան ասել։ Շնորհիվ իր լայնարձակ տարածքի աշխարհագրական բազմազան պայմանների, ԱՄՆ-ն իր տարածքի ներսում պարունակում է համաշխարհային կլիմայական տիպերի գրեթե բոլոր տեսակները։ Տարածքների մեծ մասում այն բավական բարեխառն է։ ԱՄՆ-ի Արևմուտքում՝ արևմտյան երկայնության 100-րդ միջօրեականից դեպի արևմուտք կլիման առավելապես կիսաանապատայինից մինչև անապատային է։ Լեռնային շրջաններում կլիման ալպիական է։ Հյուսիս-արևելքում կլիման խոնավ մայրցամաքային է։ Հարավ-արևելքում այն խոնավ մերձարևադարձային է։ Կալիֆորնիական ծովափին կլիման Միջերկրածովյան է։ Խաղաղօվկիանոսի հյուսիսարևմտյան ափին այն սառը բարեխառն օվկիանոսային է։ Ալյասկայում կլիման առավելապես ենթաարկտիկական է։ Հավայան կղզիներում, Հարավային Ֆլորիդայում և ԱՄՆ-ի կղզային մի շարք տարածքներում այն արևադարձային է։
Կլիմայի վրա մեծ ազդեցություն ունեն օվկիանոսները։ Ալյասկայում կլիման արկտիկական և մերձարկտիկական է, հյուսիսային լայնության 40°–ից հյուսիս՝ բարեխառն, մերձարևադարձային, Ֆլորիդայի հարավում՝ արևադարձային։ Ձմռանը Ալյասկայի մեծ մասի վրա տարածվում է արկտիկական օդը և առաջացնում պարզ ու սառնամանիքային եղանակ, Ալյասկայի հարավային ափերին և արևմտյան խաղաղօվկիանոսյան ափին օդն առաջացնում է տաք և խոնավ կլիմա։ Պարբերաբար թափանցող արկտիկական սառը և Մեքսիկական ծոցի տաք օդային հոսանքները կենտրոնական և արևելյան շրջաններում եղանակը դարձնում են անկայուն։ Հունվարի միջին ջերմաստիճանը տատանվում է-18 °C–ից (Կենտրոնական հարթավայրերի հյուսիսում) մինչև 12 °C (երկրի հարավում), Ֆլորիդայի հարավային մասում՝ 20 °C: Առավել ցածր ջերմաստիճաններ լինում են Մոնտանա նահանգի արևելքում (-50 °C) և Ցուկոնի սարահարթում (-64 °C)։ Ամռանը Ալյասկայի վրա գերիշխում է խաղաղօվկիանոսյան օդը՝ ափերին առաջացնելով զով ու մառախլապատ, կենտրոնական մասում՝ պարզ ու չոր եղանակ։ ԱՄՆ-ի արևմտյան մերձափնյա մասում, հատկապես հարավ-արևմուտքում, եղանակը զով է ու չորային։ Տեղումները համեմատաբար շատ են լեռների ծովահայաց լանջերին։ Կենտրոնական և արևելյան շրջանները գտնվում են Մեքսիկական ծոցի տաք ու խոնավ օդի, Կորդիլերաների ներքին սարավանդները՝ ցամաքային օդի ազդեցության տակ։ Հուլիսի միջին ջերմաստիճանը տատանվում է արևմտուտքից–արևելք 14 °C–ից մինչև 26 °C: Մեծ հարթավայրերի և ներքին սարավանդների հարավում միջին ջերմաստիճանը 32 °C է, Մահվան հովտում՝ 56, 7 °C: Տարեկան տեղումներն արևելյան և հյուսիսարևմտյան ծովափնյա շերտում 1000-2000 մմ է, Կենտրոնական հարթավայրերում՝ 600-900 մմ, Մեծ հարթավայրում՝ 400-600 մմ, ներքին սարահարթերում ու սարավանդներում՝ 400 մմ և պակաս, Մոխավե անապատում՝ 100 մմ-ից պակաս։
ԱՄՆ-ի կլիմայի՝ գյուղատնտեսության համար համեմատաբար բարենպաստ լինելը մասնակիորեն նպաստել է այս երկրի՝ համաշխարհային տերություն դառնալու գործընթացին։
Հյուսիսային Ալյասկայում գերիշխող են տունդրայի և բևեռային կլիմայի պայմանները, և ջերմաստիճանը իջնում է մինչև -80° ըստ Ֆարենհայթի[7]։
Մյուս կողմից Կալիֆորնիա նահանգի Մահվան հովիտ ազգային արգելավայրում ջերմաստիճանը բարձրանում է +134° ըստ Ֆարենհայթի, որը ամենաբարձրն է Երկիր մոլորակի վրա[8][9]։
Կաղապար:Colbegin
Կաղապար:Colend
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.