իսպանացի երգիչ From Wikipedia, the free encyclopedia
Ալֆրեդ Գարսիա (իսպ.՝ Alfred García, մարտի 14, 1997[1], Էլ Պրատ դե Լյոբրեգատ), իսպանացի երգիչ։ Նա ազգային ճանաչում ձեռք բերեց, երբ մասնակցեց Operación Triunfo իններորդ մրցույթին, որտեղ նա գրավեց չորրորդ տեղը։ Ալֆրեդը ներկայացրեց Իսպանիան Եվրատեսիլ 2018 երգի մրցույթում Tu canción երգով, զբաղեցնելով 23-րդ հորիզոնականը[3][4][5]
Ալֆրեդ Գարսիա | |
---|---|
Բնօրինակ անուն | իսպ.՝ Alfred García |
Ի ծնե անուն | իսպ.՝ Alfred García Castillo |
Ծնվել է | մարտի 14, 1997[1] (27 տարեկան) Էլ Պրատ դե Լյոբրեգատ |
Երկիր | Իսպանիա |
Ժանրեր | Spanish rock? |
Մասնագիտություն | երգիչ, երգերի հեղինակ, DJ producer, Բազմագործիքավորող և ստուդիական երաժիշտ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | Տրոմբոն |
Կրթություն | International University of Catalonia?[2] և Taller de Músics?[2] |
Կայք | alfredgarcia.es |
Alfred García Վիքիպահեստում |
Գարսիան ծնվել է 1997 թվականի մարտի 14-ին Կատալոնիայի Էլ Պրատ դը Լոբրեգատ քաղաքում։ Նա սկսեց զբաղվել վոկալով և երաժշտությամբ յոթ տարեկան հասակից։ Գարսիան ինքնուս սովորել է կիթառ և թմբուկ նվագել[6]։ Նա ստացել է երաժշտական կրթություն Unió Filharmònica del Prat - ում[7] :
Գարսիան սովորել է աուդիովիզուալ հաղորդակցության բաժնում, ինչպես նաև երաժշտության և ջազի բարձրագույն բաժնում՝ երեք տարի։ Սովորել է նաև Բարսելոնայի երաժշտական դպրոց Taller de Músics-ում։
Հինգ տարիների ընթացքում Գարսիան թողարկեց Beginning կոչվող ալբոմը։ 17 տարեկանում, La Capsa-ի երաժշտական նախագծի շնորհիվ, նա գրել է իր առաջին սինգլը She Looks So Beautiful, որը գրվել է իր և արգենտինացի երաժիշտ Էստեբան Գարսիայի կողմից։ Հաղթող է ճանաչվել Բարսելոնայի Cara B փառատոնում։ Գարսիան նաև թողարկել է երաժշտական կարճամետրաժ ֆիլմ A Free Christmas Story վերնագրով։
2016 թվականին Գարսիան մասնակցեց La Voz շոուի չորրորդ եթերաշրջանին, որը The Voice համաշխարհային ճանաչում ունեցող երաժշտական նախագծի իսպանական տարբերակն ։ Նա կույր լսումների ժամանակ կատարեց Ջոն Մեյերի Waiting on the World to Change երգը, սակայն մարզիչներից ոչ մեկը այդպես էլ չպտտվեց։ 2016 թվականին Գարսիան թողարկեց Inblack (Volume One) կոչվող ձայնասկավառակը։
Ավելի ուշ պարզ դարձավ, որ հենց Գարսիան կներկայացնի Իսպանիան Եվրատեսիլ 2018 երգի մրցույթում Tu canción երգով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.