Աբու ալ-Ասուադ ալ-Դուալի (արաբ․՝ أبو الأسود الدؤلي, 603, Իրաք - 688[1], Բասրա, Իրաք[3]), արաբ լեզվաբան, արաբական քերականության առաջին ներկայացուցիչներից։ Հեղինակել է արաբերենի այբուբենի ձայնանիշերը[4]։ Ծնվել է Հարավային Միջագետքի Քուֆա քաղաքում, կրթվել Բասրայում (այժմ Իրաք)։ Հեղինակել է բանաստեղծություններ, որոնք հավաքված են իր «Դիվան» ժողովածուում։
Խալիֆ Ալի իբն Աբի Տալիբի (656-661) հրամանով գրել է արաբերենի քերականության առաջին դասագիրքը, որի համաձայն արաբերենում գոյություն ունեն երեք խոսքի մասեր՝ անուն (այդ թվում՝ գոյական, ածական, թվական, դերանուն, մակբայ), բայ և «մասնիկներ» (այդ թվում՝ կապ, շաղկապ, վերաբերական և ձայնարկություն)։ Խոսքի այսպիսի բաժանումը արաբական լեզվաբանական դպրոցներում շարունակվում է մինչ այժմ[5]։
Ալ-Դուալիի շնորհիվ ընթեռնելի է դառնում Ղուրանը և հիմք է դրվում արաբական գիտությանը։ Մինչ այդ արաբերենի տառերից շատերը չէին տարբերվում իրարից, բացի այդ՝ չէին դրվում նաև ձայնանիշերը։ Հետևաբար՝ տեքստին անծանոթ մարդը, ով առաջին անգամ էր բացում գիրքը, չէր կարող հասկանալ գրվածը։ Նման տառերը կետերի քանակով սկսեցին տարբերվել միմյանցից, դրվեցին չորս քանակի ձայնանիշեր՝ ա, ու, ի, զրոյական, ինչպես նաև՝ ձայնանիշների դասին վերագրվող այլ գրույթներ՝ սաստկացում (շադդա), անորոշ վերջավորություն (թանվին) և այլն։
Աբու ալ-Ասուադ ալ-Դուալին ունեցել է բազմաթիվ աշակերտներ[6]։ Նրանցից են հայտնի քերականագետներ Ալ-Խալիլ իբն Ահմադը և Սիբավեյհին, ովքեր գրել են քերականության առավել խոշոր աշխատություններ և դարձել Բասրայի քերականական դպրոցի առավել հայտնի ներկայացուցիչները։
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.