From Wikipedia, the free encyclopedia
Ամերիկայի Միացյալ Նահանգների մշակույթը ձևավորվել է պետության էթնիկ և ռասայական բազմազանության հիման վրա։ Զգալի փոփոխություններ են կատարել Իռլանդիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Իտալիայից գաղթածները, Աֆրիկայից տեղափոխված ստրուկների ժառանգները, հնդկացիները և Հավայան կղզիների տեղաբնիկները։ Այնուամենայնիվ, ամենազգալի փոփոխությունները կատարել է Մեծ Բրիտանիայից գաղթածների մշակույթը, որոնք տարածել են անգլերենը, իրավական համակարգը և այլ մշակութային ձեռքբերումներ[1]։
|
Ամերիկյան ֆիլմերը, հեռուստատեսությունը, բլյուզը, ջազը, ռեփը և ռոքը համաշխարհային արդի մշակույթի հիմքն են։ Հենց ԱՄՆ-ում առաջին անգամ ստեղծվեց համացանցը, արդի ավտոմոբիլները, զարգացան տեղեկատվական տեխնոլոգիաները։ Լինելով աշխարհի տնտեսական և ռազմական տերություն` այն է հիմնականում որոշում մարդկության կենսակերպը[2][3]։
Թեև Միացյալ Նահանգները դաշնային մակարդակով չունեն պաշտոնական լեզու, փաստացի ազգային լեզուն անգլերենն է, որին 30 նահանգներում օրենսդրորեն ամրագրվել է` որպես պետական կարգավիճակ։ Մարդահամարի տվյալներով` ԱՄՆ-ում 2000 թվականին ամերիկացիների ավելի քան 97%-ը լավ խոսում է անգլերեն, իսկ 81%-ի համար տնային պայմաններում հաղորդակցման միակ լեզուն է։ Բացի անգլերենից, Միացյալ Նահանգներում խոսում են ևս 300 լեզուներով, որոնց մի մասը բնիկ ժողովուրդների լեզուներն են։ Ամերիկյան անգլերենն ԱՄՆ-ում ունի չորս հիմնական տարածաշրջանային բարբառ` հյուսիսարևելյան, հարավային, հյուսիսային և Միջին Արևմուտքի բարբառ, որը վերագրվում է «ստանդարտ»։
Պուերտո Ռիկոյում և Նյու Մեքսիկո նահանգում իսպաներենն ունի պաշտոնական կարգավիճակ. այն հիմնական խոսակցական լեզու է համարվում տարբեր լեզվական տիրույթներում[4]։ Մարդահամարի տվյալներով` 2000 թվականին այդ լեզվով խոսում է մոտ 30 մլն մարդ։ Տեղին է նաև երկլեզվությունը` այսպես կոչված Spanglish-ը (կարդացվում է` սփանգլիշ)։
ԱՄՆ-ն աշխարհի կրոնական զարգացած երկրներից մեկն է։ 2002 թվականին «Pew Global Attitudes Project»-ի hետազոտության տվյալներով` ԱՄՆ-ն միակ զարգացած երկիրն է, որտեղ հարցված քաղաքացիների մեծամասնությունը հայտնել են, որ կրոնը շատ կարևոր դեր է խաղում նրանց կյանքում[5]։ Այսօր կառավարությունն առաջ է մղում եկեղեցու և պետության բաժանման սկզբունքը` ազգային, տարածաշրջանային և տեղական մակարդակներում։ Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգներում կրոնի մասին թեման առաջացնում է կատաղի քննարկումներ, էթիկական և իրավական խնդիրներ, որոնցից են աբորտները և միասեռականների ամուսնությունները[6][7][8]։
Այսօր եկեղեցին ունի մեծ նշանակություն ամերիկացու գիտակցության և կյանքի մեջ, թեև այն անընդհատ կրճատվում է։ Եկեղեցիներին կից հաճախ գործում են սպորտային, ինտելեկտուալ, կրթական կառույցները, իսկ հենց եկեղեցու շենքը կարող է հանձնվել վարձակալության։
Տասներեքից ինը գաղութներում հիմնադրման ժամանակ պետությունն ունեցել է պաշտոնական պետական կրոն։ Սակայն 1787 թվականի Ֆիլադելֆիական կոնվենցիայի ժամանակ ԱՄՆ-ն դարձավ առաջին երկրներից մեկն աշխարհում, որոնք պնդում էին օրենքում դավանանքի ազատության սկզբունքը։
Կրոնական ազատամտությունը հանգեցրեց նրան, որ էմիգրանտների բերած գիտություններն արտահայտվեցին նոր տեսքով, տվել են նոր ճյուղեր։ Բացառապես ամերիկյան աղանդներում (հայտնված 19-րդ դարի սկզբին) մորմոնները, ներկայիս Յուտայի տարածքում կրոնապետական պետություն ստեղծելով, Մեծ աղի լճի հովտում, որը գոյատևել է մինչև դարի վերջը։ Այսօր մորմոնները կազմում են մոտ 2 միլիոն մարդ։
Կապիտալիզմի բարգավաճման ժամանակաշրջանում հայտնվել է այսպես կոչված սոցիալական քրիստոնեությունը` դատապարտելով բուրժուազիական հասարակության թերությունները և ձգտելով վերակառուցել հասարակությունն արդարադատության հիման վրա կապիտալիստական կարգերում։
Մոդեռնիստականները փորձել են հաշտեցնել կրոնը և գիտությունը։ Արմատականները, որոնք առավել հանրաճանաչ են հարավային նահանգներում, պաշտպանել են Սուրբ գրության ամրությունը և կրոնական դավանանքը։ Հատկապես մեծ արձագանք է ստացել նրանց հրահրմամբ "կապիկի գործընթացը", 1925 Թեննեսի նահանգում, երբ դարվինիզմը դասավանդման և քարոզչության պատճառով դատապարտվեց դպրոցական ուսուցիչ։
20-րդ դարի 60-ական թվականներին սևամորթ քահանաները և եկեղեցինները, ինչպես նաև սպիտակ ազատական հոգևորականները կարևոր դեր են խաղացել սևամորթների ազատագրական շարժմանը։
Այսօր Միացյալ Նահանգներում քարոզվում է ավելի քան 250 կրոնական համոզմունքներ, որոնց շարքում գերակշռում է քրիստոնեությունը։ Հայտնի է նաև հուդայականությունը, որն ընդգրկում է բնակչության մոտ 3% -ը։ Վերջին տարիներին թափ է առնում նաև իսլամը, հատկապես, սևամորթ բնակչության մոտ։
Ամսաթիվ | Պաշտոնական անվանում |
---|---|
Հունվարի 1 | Նոր Տարի |
Հունվարի երրորդ երկուշաբթին | Մարտին Լյութեր Քինգի օրը |
Հունվարի 20 | Երթմնակալության օրը |
Փետրվարի երրորդ երկուշաբթին | Նախագահական օրը |
Մայիսի վերջին երկուշաբթին | Հիշողության օրը |
Հուլիսի 4 | Անկախության օրը |
Սեպտեմբերի առաջին երկուշաբթին | Աշխատանքի օրը |
Հոկտեմբերի երկրորդ երկուշաբթին | Կոլումբոսի օրը |
Նոյեմբերի 11 | վետերանների օրը |
Նոյեմբերի չորրորդ հինգշաբթին | Երախտագիտության օր |
Դեկտեմբերի 25 | Սուրբ ծնունդ |
Ամսաթիվ | Տոն |
---|---|
Հունվարի 16 | Ազատ դավանանքի օր ԱՄՆ-ում |
Հունվարի 19 | Ռոբերտ Լիի ծննդյան օրը |
Փետրվարի 1 | ԱՄՆ ազգային ազատության օրը |
Փետրվարի 2 | Արջամկան օրը ԱՄՆ-ում |
Փետրվարի 12 | Աբրահամ Լինքոլնի ծննդյան օրը |
Փետրվարի 14 | Սիրահարների օրը |
Փետրվարի 17 | Բարության ակամա դրսևորման օր, Նախագահական օր |
Փետրվարի 22 | Ջորջ Վաշինգտոնի ծննդյան օրը |
Մարտի 1 | Գունավոր կանանց ազգային օրը ԱՄՆ-ում |
Մարտի 17 | Սուրբ Պատրիկի օրը |
Մարտի 30 | Ազգային բժշկի օրը ԱՄՆ-ում |
Մարտի 31 | Կեսար Չավեսի օրը |
Ապրիլի 1 | Ծիծաղի օրը |
Ապրիլի 22 | Համաշխարհային խաղաղության օրը |
Զատիկից առաջ ընկած ուրբաթ օրը | Ավագ Ուրբաթ (ԱՄՆ-ի 12 նահանգներում) |
Ապրիլի 24 (2011) | Ուղղափառ զատիկ և Կաթոլիկ Զատիկ |
Ապրիլի վերջին ուրբաթ օրը | Ծառատունկի տոն |
Ապրիլի 30 | Վիետնամական պատերազմի վետերանների օրը ԱՄՆ-ում |
Մայիսի 1 | Հեծանվորդերի օրհնման օևը ԱՄՆ-ում |
Մայիսի 5 | Չինկո դե Մայո |
Մայիսի երկրորդ կիրակին | Մայրիկների օրը |
Հունիսի 14 | Ամերիկյան դրոշի օրը |
Հունիսի երրորդ կիրակին | Հայրերի օրը |
Հուլիսի 18 | Հոթ-Դոգի ազգային օրը ԱՄՆ-ում |
Հուլիսի վերջին ուրբաթ օրը | Համակարգային ադմինիստրատորի օրը |
Օգոստոսի 4 | Մերձափնյա պահակախմբի օրը ԱՄՆ-ում |
Օգոստոսի 6 | Հիրոսիմայում ռմբակոծման զոհերի հիշատակման օրը |
Օգոստոսի 9 | ԱՄՆ-ում անտառը հրդեհից պաշտպանության օրը |
Օգոստոսի 16 | Էլվիս փրեսլիի հիշատակի օրը |
Օգոստոսի 26 | Կանաց հավարության օրը |
Սեպտեմբերի 9 | Կալիֆորնիայի միություն ընդունման օր ԱՄՆ-ում |
Սեպտեմբերի 22 | Ամերիկացի աշխատանքային կանացինների օրը |
Հոկտեմբերի 18 | Ալյասկայի օրը |
Հոկտեմբերի երրորդ շաբաթ օրը | Քաղցրավենիքի օրը ԱՄՆ-ում |
Հոկտեմբերի 31 | Հելլոուին
Նևադա նահանգի օրը |
Հոկտեմբերի երրորդ հինգշաբթին | Համաշխարհային ծխելուն ոչ ասելու օրը |
Դեկտեմբերի 26 | Քվանզայի փառատոնը ԱՄՆ-ում |
ԱՄՆ-ի կրթական համակարգը կազմված է`
Չնայած համալսարանների հաջողություններին` միջնակարգ կրթությունը ունի մի շարք խնդիրներ։
Ամերիկայում բացակայում է դպրոցական կրթության պետական կենտրոնացված համակարգը։ Չկան ուսուցիչների որակավորման ընդհանուր պահանջներ, ընդհանուր ստանդարտների համապատասխանող դասագրքեր և ուսուցիչներ։ Դպրոցական կրթությունը տրվում է նահանգներին և համայնքային մարմիններին, որի ժամանակ այն կլինի դաշնային իշխանության վերահսկողության տակ և նրանք 10%-ով կֆինանսավորեն դպրոցները։ Ուսումնական ծրագրերի ձևավորման համար հսկայական ազդեցություն ունեն ծնողական կոմիտեները, հատկապես, մասնավոր դպրոցներում[9]։
Նահանգներում դպրոց հաճախելը պարտադիր է։ Սովորողների 90 %-ը կրթվում է անվճար հասարակական դպրոցներում (անգլ.՝ public school), իսկ մյուս 10 %-ը` անհատական դպրոցներում, որոնց կեսը կաթոլիկական են։ Անհատական դպրոցները ցույց են տալիս անհատական մոտեցում ուսուցման գործընթացին` առաջարկելով ավելի հետաքրքիր և հագեցած կրթական ծրագրեր, որոնք տալիս են բարձրորակ կրթություն։ Անհատական դպրոց ընդունվել կարելի է ցանկացած դասարանում և սովորել այնքան, որքան թույլ են տալիս հնարավորությունները, այսինքն` ուսման արժեքը համեմատում են համալսարանի ուսման արժեքի հետ։
Դպրոցն ավարտելուց հետո նրանք հանձնում են երկու տիպի քննություն` SAT I և SAT II (անգլ.՝ Standard Aptitude Test): Երկրորդ տարբերակն ավելի դժվար է, բայց բուհերը հենց այդ տարբերակն են պահանջում ընդունվելու համար[10]։
Դպրոցները լինում են երեք տեսակ՝ տարրական, միջնակարգ և բարձրագույն։ Նախարարությունը նախատեսում է առանձին դասախոսական կազմ, աշխատակազմ և առանձին շենքեր, մարզադաշտեր, գրադարաններ և այլն։ Դա թույլ է տալիս կրտսեր դպրոցականներին չընկնել ավագների ազդեցության տակ, ինչպես նաև օգնում է ուսուցիչներին կենտրոնանալ համապատասխան տարիքային կարգի առանձնահատկություններին[11]։ Ուսումնական տարվա և օրվա տևողությունը զգալիորեն տատանվում է նահանգից նահանգ։ Դպրոցական ծրագիրը նաև ապակենտրոնացված է, այն ստեղծելու ավանդը կատարում են դպրացական խորհրդականները և ծնողական կոմիտեն[12]։ Դպրոցական կրթությունն ԱՄՆ-ում կենտրոնացված է անհատական մարդուն, այլ ոչ թե կոլեկտիվին, ինչն առաջացնում է ազատության խորը զգացում` աշակերտներին հնարավորություն տալով ընտրել ուսումնական կարգապահության շրջանակներում որոշակի կարգեր։
Տարրական դպրոցի բոլոր առարկաները վարում է մեկ ուսուցիչ։ Այդ նույն ժամանակ տեղի է ունենում աշակերտների վերլուծություն և ունակություններով որոշվում է, թե որ դասարանում կկարդա աշակերտը։ Ավելի տաղանդավոր աշակերտների համար ստեղծվում է առանձին ծրագիր և ուսումն ավելի դժվար է։
Միջնակարգ դպրոցում առարկանները ընտրովի են, այսինքն աշակերտն է ընտրում օտար լեզու, արվեստ և այլն։
9-րդ դասարանն ավարտելուց հետո ուսումը բաժանվում է երկու մասի` ակադեմիական (որը կենտրոնացված է բուհեր ընդունվելուն) և մասնագիտական (խորացված ուսուցմամբ կիրառական առարկաներ)։ Ավագ դպրոցներում աշակերտներն ուսուցման տարբեր փուլերում ունենում են կեղծանուններ` freshmen («նորեկ») իններորդ դասարանում, sophomores («երկրորդ կուրսեցիններ») տասերորդ դասարանում, juniors («պատանիններ») տասնմեկերորդ դասարանում և seniors («բարձր դասարանցիներ», «շրջանավարտներ») ուսման վերջին տարում։
Դպրոցներն ԱՄՆ-ում իրենցից ներկայացնում են մեկ կամ երկու հարկանի մասնաշենք։ Մոտակայքում գտնվում են ավտոկանգառներ, սպարտային մարզադաշտեր ու տարածքներ։ Նույնիսկ եթե ուսանողները չեն ապրում դպրոցում, դպրոցը ներկայանում է որպես փակ կամպուս։ Դասարաններում կանգնած են մեկտեղանոց սեղաններ։ Ամեն ուսանողի համար պատրաստված է առանձին անհատական փոքր պահարաններ` իր անձնական իրերը պահելու համար։ Միջանցքներում դրված են ուտելիքով և խմիչքով ավտոմատներ։ Դպրոցական համազգեստը տարածված է միայն անհատական, կրոնական դպրոցներում և գիշերօթիկ դպրոցներում։ Ամեն դպրոց ունի իր թալիսմանը, որի զգեստը սպորտային կամ աղջիկների աջակցության խմբի հագուստի նման է[10]։
Ամերիկյան դպրոցներում, ի տարբերություն հայկական դպրոցների, չկան ձմեռային, գարնանային և աշնանային արձակուրդներ։ Այնտեղ արձակուրդ լինում է միայն Սուրբ ծննդի և Նոր տարվա ժամանակ։ Լիարժեք արձակուրդ է ամառային արձակուրդը։ Սակայն դպրոցները կարող են իրենց աշակերտներին տրամադրել հանգիստ` կախված իրենց հայեցողությունից։
Դպրոցն ավարտելուց հետո շրջանավարտը կարող է ընդունվել մասնագիտական դպրոց կամ այսպես կոչված community, այսինքն` տեղական քոլեջ` երկու տարվա կրթական ծրագրով։ Բոլոր նման դպրոցները վճարովի են։ Սակայն շատերը փորձում են ընդունվել բուհեր, քանի որ ԱՄՆ-ում դիպլոմը շատ մեծ դեր է խաղում կարիերայի համար։ Վիճակագրության համաձայն` բարձրագույն կրթություն ստացած ամերիկացիները միջինում ստանում են ամբողջ կյանքում մի քանի միլիոն դոլար ավելին, քան մյուսները[10]։
Պետությունում հաշվվում է մոտավորապես 1700 պետական և մոտավորապես 2,5 հազար ոչ պետական բուհեր[10]։ Համալսարաններն Ամերիկայում հաճախ անվանում են քոլեջ, իսկ կենցաղում հաճախ օգտագործվում է դպրոց։
Միասնական պահանջներ բուհ ընդունվելու համար չկա։ Ընդունումն իրականացվում է թեստավորման, հարցազրույցի և մրցութային քննությունների արդյունքներով։ Շատ բուհեր ակտիվ աշխատում են դպրոցներում` ավագ դասարաններում առաջարկելով քոլեջային գիտություն։ Ընդունվելու ժամանակ առավելություններ ունեն Աֆղանստանում և Իրաքում պատերազմին մասնակցած վետերանները, օլիմպիադաների հաղթողները, տաղանդավոր մարզիկները[10]
Հեղինակավոր ոչ պետական բուհերում ուսուցման արժեքը շատ թանկ է` տարեկան 30-80 հազար ԱՄՆ դոլար[10]։
Ըստ ԱՄՆ կրթության և գիտության նախարարի` դպրոցական համակարգը գտնվում է լճացման մեջ և այլ երկրների հետ մրցակցությամբ պարտվում է։ Երկիրը 36-ից հայտնվել է 18-րդ տեղում` ըստ տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության։ Աշակերտների մոտավորապես 25 %-ը ժամանակին չի ավարտել ուսումը և չի կարողացել հանձնել քննությունները։ Այդ խնդիրները լուծելու համար բարեփոխումներ կատարեց Բարաք Օբամայի "«Մրցավազք դեպի գագաթը» (Race to the Top)"[13] նախագիծը։
Սկսելով բրիտանական խոհանոցի 17 - 18-րդ դարերի ավանդույթներով, խառնվելով բուն ամերիկյան հնդկացինների խոհանոցային ավանդույթների հետ (ուտեստներ եգիպտացորենից, բատատից, թխկու մրգահյութից և այլն) ստեղծվեց ամերիկյան խոհանոցը։ Այն նշանակալից չափով փոփոխվել է վերջին երեք հարյուրամյակներում, տարբեր ներգաղթյալների զուգորդությամբ, ամերիկյան խոհանոցը խառնվելով ամբողջ աշխարհի խոհանոցների հետ այն դարձավ համաշխարհային խոհանոց։ Ամերիկյան ուտեստներ են դարձել գերմանական համբուրգերները և նրբերշիկները, իտալական պիցցան և պաստան, ճապոնական սուշին, չինական ռոլերը և այլն։
Հիմնականում արդի ամերիկացիք ուտում են արագ սպասարկման ռեստորաններում` ֆասթֆուդներում (արագ սնունդ)։
Այժմ ամերիկացիները հազվադեպ են տանը պատրաստում ճաշ, այդ պատճառով սնունդը բնութագրվում է կիսաֆաբրիկատների խիստ լայն տարածմամբ, արագ սննդի սպասարկման ռեստորաններով (այսինքն ֆասթֆուդներով) և ազգային խոհանոցի ռեստորաններով։ Ամենատարածված մեկն է կիսաֆաբրիկատների պիցցան[14][15][16]։
Նախաճաշին ամերիկացինները հաճախ ուտում են այդպես կոչված cereal ` եգիպտացորենի, բրնձի կամ ցորենի չոր փաթիլներ յուղազերծված կաթով (անգլ.՝ skim-milk): Կամ նույն հացահատիկից պատրաստած ալյուրի վրա լցնում են եռած ջուր։ Առավոտ նույնպես հաճելի է խմել մի բաժակ նարնջի կամ թուրինջի հյութ, իսկ երեխանների համար` խնձորի հյութ։ Երբեմն փոքր բլիթների հետ խմում են մի բաժակ սուրճ։ Առավոտները ամերիկացիները անց են կացնում նախաճաշ պատրաստելով՝ վաֆլի թխկի օշարակի հետ կամ ձվածեղ։
Ժամը 12:00 -ին սկսվում է լանչը, թարգմանաբար «երկրորդ նախաճաշ»։ Այդ ժամանակ նրան հիմնականում ուտում են պիցցա, աղցան, մակարոնեղեն։ Սակայն ամենատարածված ուտելիքը սենդվիչն է կոկա-կոլայի հետ[17]։
Ճաշը Ամերիկայում սկսվում է ժամը 5-6, ժամը յոթից ոչ ուշ և ժամանակով մոտենում է հայկական ընթրիքին։ Ճաշին հաճելի է ուտել տաք ուտեստներ մսից, ձկից, թռչնիցմ բանջարենեղային աղցան կամ շոգեխաշած բանջարեղենից գարնիր[17]։
Ալկահոլային խմիչքներից հայտնի են կալիֆոռնիական գինիները, ռոմը, վիսկինները և բուրբոնները և տեղական գարեջրերը` Budweiser, Miller, Philadelphia’s Yuengling, Lone Star, Anchor Steam, Purple Haze, Fat Tire, Turbo Dog, Coors և այլն[18]։
Ամերիկացինները նախընտրում են թեյին սուրճ, ընդ որում, ավելի քան բնակչության մեծամասնությունը օրական մեկ բաժակ սուրճ է խմում[19]։
Շնորհիվ ընկերությունների լայն մարքեթինգի ԱՄՆ-ում հայտնի է դարձել նախաճաշին խմել նարնջի հյութ և կաթ[20]։ 1980-ական և 1990-ական թվականների ժամանակահատվածում ամերիկյան սննդի կալորիականությունը աճել է 24% - ով[21]; հաճախակի սնվելը ֆասթֆուդներում հանգեցրել է, այսպես կոչված, "ճարպակալման համաճարակին", որն ընդգրկել է ամբողջ բնակչության 68 %[22][23]։
Ամերիկայում հաստատվել է փոքր նուկլեարական ընտանիք, որի կենտրոնում կանգնած են երեխաները։ Մեծ ընտանիք, որը ներառում է մարդկանց մի քանի սերունդներ և հեռավոր բարեկամներ, հազվադեպ է նույնիսկ ֆերմաներում և ներգաղթյալ միջավայրում։ Ընտանիքների թիվը կազմում է ընդհանուր տնային տնտեսությունների թվի մոտ 70 % -ը[24]։
Ընտանեկան արժեքները հսկայական դերը են խաղում ամերիկացիների համար։ Բարի ընտանիքի գաղափարի վրա ստեղծվում է գովազդ, հեռուստաշոուներ, սերիալներ և այլն։ Նույնիսկ մանկական շոուներում պատմում են ընտանիքի մասին, որպես մեծագույն բարեկեցության։ Հոլիվուդյան ֆիլմերում մշակել են գաղափար` տուն, որը պետք է պաշտպանել, ընտանիք, որտեղ ուրախությունն ու ցավը բոլորի համար է[17]։
Բոլոր ժողովրդագրական ցուցանիշներով ԱՄՆ-ն առաջատարն է արևմտյան երկրներում, ինչը մեծապես բացատրվում է բարձր կենսամակարդակի, երկրի գերիշխող դիրքի և գաղթողների ներգրավման համար։ 1995 թվականից երկրում նկատվում է ամենաբարձր զարգացած ծնելիության մակարդակը։ Սա խոսում է այն մասին, որ 15-20 տարի անց ԱՄՆ-ը կարող է բավարարել կարիքները, ներքին ռեսուրսների հաշվին, իսկ Արևմտյան Եվրոպա պետք է ներմուծել շուրջ 40 միլիոն էմիգրանտներ մինչև 2025-ը[25][26]։
1970 | 1980 | 1990 | 2000 | 2004 | Աճ, % | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
միլիոն | % | միլիոն | % | միլիոն | % | միլիոն | % | միլիոն | % | 1970-1980 | 1980-1990 | 1990-2000 | 2000-2004 | |
Տնային տնտեսության | 63,4 | 100,0 | 80,8 | 100 | 93,3 | 100,0 | 104,7 | 100,0 | 112,0 | 100,0 | 27 | 16 | 12 | 7 |
Ընտանիքյին Տնային տնտեսության | 51,4 | 81,2 | 59,5 | 73,7 | 66,1 | 70,8 | 72,0 | 68,8 | 76,2 | 68,0 | 16 | 11 | 9 | 6 |
Լիարժեք ընտանիքներ | 44,7 | (70,5) | 49,1 | (60,8) | 52,3 | (56,0) | 55,3 | (52,8) | 57,7 | (51,5) | 10 | 7 | 6 | 4 |
Ոչ լիարժեք ընտանիքներ | 6,7 | (10,6) | 10,4 | (12,9) | 13,8 | (14,8) | 16,7 | (16,0) | 18,5 | (16,5) | 55 | 32 | 21 | 11 |
Ոչ ընտանիքային Տնային տնտեսության | 11,9 | 18,8 | 21,2 | 26,3 | 27,2 | 29,2 | 32,7 | 31,2 | 35,8 | 31,9 | 78 | 28 | 20 | 9 |
Միայնակ | 10,8 | (17,1) | 18,3 | (22,6) | 23,0 | (24,6) | 26,7 | (25,5) | 29,6 | (26,4) | 69 | 26 | 16 | 11 |
Այլ | 1,1 | (17,1) | 2,9 | (3,7) | 4,2 | (4,6) | 5,9 | (5,7) | 6,2 | (5,5) | 167 | 45 | 39 | 4 |
Փոխվել են նաև սոցիալական դերերը ընտանիքում։ կանանց և տղամարդկանց իրավունքներն ու պարտականությունները ավելի միատարր է։ Երեխաների դաստիարակությունը ավելի շատ շեշտ է դրվում ինքնավարության վրա, քան հնազանդությունը ավագին[26]։
2010-ի տվյալներով, ամուսնության մեջ չգտնվող ամերիկացիների թիվը հասել է պատմական նվազագույնին։ Pew Research Center -ի հարցումների համաձայն ամերիկացիների 39% -ը 2010 թվականին հավատում էին, որ ամուսնությունը դառնում է հնացած համալսարան[27]։
Բացարձակ, ամերիկացիների մեծ մասը այժմ ապրում արվարձաններում` այսպես կոչված սուբուրբիայում (անգլ.՝ suburbia)[10]: Միտումը դարձել է առավել բացահայտ քսաներորդ դարի 50-ական թվականներին և կապված էր ավտոմոբիլային տրանսպորտի, ճանապարհների կամ հեռախոսակապի զարգացման հետ։ Մեծ դեր են խաղացել նաև դրամական մեծ գումարները, որոնք ամերիկյան կառավարությունը տվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի զինվորներին[10]։
Այսօր միջինում ամերիկյան շենքերն ունեն երկու, ավելի հազվադեպ` երեք, չորս կամ մեկ (առանց նկուղը հաշվի առնելու)[10]։ Տների յուրաքանչյուր բնակիչ ունի իր սեփական ննջարանը։ Կան նաև մի շարք ընդհանուր սենյակներ` հյուրասենյակ, խոհանոց, ճաշասենյակ, ավտոտնակ և երբեմն ստորինծ ցոկոլային հարկ` նկուղ (անգլ.՝ basement): Նկուղը հաճախ վերափոխում են (անգլ.՝ finished basement) -ի, վերածելով այն հյուրերի համար սենյակ, գրասենյակ, մարզադահլիճ, գրադարան կամ երեկույթների համար տեղ, այն բարձրացնում է շենքի գինը վաճառքի դեպքում։ Հաճախ բակում, բաց երկնքի տակ ունեն փոքրիկ լողավազան։
Փոքր քաղաքներում կյանքի պայմանները հաճախ ավելի բարձր է, իսկ դպրոցները, ճանապարհները և հիվանդանոցները, ավելի լավ են, քան մեծ քաղաքներում[10]։ Կարևոր նշանակություն ունի բնակության վայրը, վայրը համարվում է "լավ", եթե կողքին կան լավ հանրային դպրոց։ Ամենահեղինակավոր շրջաններում ապրում են բժիշկները, համալսարանի դասախոսները և բիզնեսմենները[10]։ Բայց ամենից շատ (մինչև 85 %) ամերիկացիները նախընտրում են ապրել փակուղիներում, ինչպես հանգիստ վայրերում, որտեղ քիչ են ճանապարհային երթևեկության տեղերը և հանցագործությունների հավանականությունը ցածր է[10]։
Ընդհանուր առմամբ ամերիկյան տները արվարձաններում զրկված են ճարտարապետական ավելորդություններից[10]։ Արտաքին պատերը շատ բարակ, ներքին պատրաստված են գիպասակարտոնից( անգլ.՝ drywall): Պատուհաններ միաշերտ են։ Պատճառներից մեկը՝ համեմատաբար մեղմ կլիման է։
Շատ ամերիկացինները տանը ունեն զենք[10]։ Հաճախ հարուստ շրջաններում խլացրած է հեռախոսային կապը, որը կարող է խանգարել հանցագործներին իրար հետ կապվելու համար։ Ունևոր մարդիկ կարող են թույլ տալ իրենց գնել կոճակ` ոստիկանություն կանչելու համար կամ վարձել պահակ[10]։
Քաղաքներում սկսել են բնակվել անապահով ընտանիքներից երեխաններ, երիտասարդ մասնագետներ, թոշակառուներ, բանվորներ և անգործներ, ուսանողներ, ինչպես նաև նրանք, ովքեր ուզում են ապրել միայն քաղաքում[10]։
2000-ական թվականներում ստեղծվեց մի նոր երաժշտության ժանրեր` R&B և Փոփ :R&B-ի ներկայացուցիչներից են` Rihanna, Beyonce, Բրունո Մարս, Akon, Chris Brown: Փոփ երաժշտության ներկայացուցիչներից են` Ջասթին Թիմբերլեյք, Թեյլոր Սվիֆտ, Բրիթնի Սփիրս, Քրիստինա Ագիլերա։
'
Թերթեր` Վաշինգտոն Փոստ, Նյու Յորք Թայմս, «USA Today», «Christian Science Monitor», «The Wall Street Journal», Լոս Անջելես Թայմս, «The Boston Globe», «New York Post», «The Philadelphia Inquirer», «The Baltimore Sun».
Ամսագրեր` «Newsweek», «Time» - ամենօրյա քաղաքական լուրեր[28]։
National Public Radio, «Ամերիկայի ձայնը», ռադիո «Ազատություն», «Ազատ Եվրոպա»
United Press International, Bloomberg.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.