Wix.com
From Wikipedia, the free encyclopedia
Wix.com, միջազգային համակարգված պլատֆորմ ինտերնետ-նախագծերի ստեղծելու և զարգացման համար, որը թույլ է տալիս ստեղծել կայքեր և նրանց բջջային տարբերակները HTML5 c-ի drag-and-drop գործիքների օգնությամբ[2]։ Ընդլայնել կայքերի ֆունկցիոնալությունը կարելի է ծրագրերի միջոցով, մշակված Wix-ի կամ կողմնակի ընկերությունների կողմից։ Օրինակ, ավելացնել սոցիալական ցանցերի կոնտակտները, օնլայն առևտրի և էլեկտրոնային հղումների գործիքներ, կոնտակտային ձևեր, բլոգեր և այլն[3]։ Ծառայությունը հասանելի է 11 լեզուներով՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն, պորտուգալերեն, լեհերեն, ճապոներեն, կորեերեն և թուրքերեն։
Wix.com | |
---|---|
Տեսակ | բովանդակության կառավարման համակարգ, բիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և հանրային ընկերություն |
Հիմնադրված է | 2006 |
Վայր | Թել Ավիվ, Իսրայել |
Երկիր | Իսրայել |
Արդյունաբերություն | website builder? և համացանց |
Հասույթ | 204 մլն $ (2015) |
Աշխատողների թիվ | 5929 մարդ (մարտ 2024)[1] |
Կայք | wix.com(անգլ.) |
Բորսա | |
Wix.com Վիքիպահեստում |
Wix-ը աշխատում է freemium բիզնես-մոդելի հիման վրա, առաջարկելով հնարավորություն ստեղծելու կայքեր և զարգացնել դրանք, ձեռք բերելով օգտակար բարելավումներ։ Օրինակ, սակագների Պրեմիում փաթեթը թույլ է տալիս միացնել կայքին սեփական դոմեն, հեռացնել Wix-ի վահանակները, ավելացնել օնլայն-խանութ, ստանալ լրացուցիչ վայր տվյալների պահպանման, կտրոններ գովազդների համար և այլն[4]։