Winner (խումբ)
From Wikipedia, the free encyclopedia
Winner (հանգըլ՝ 위너), հարավկորեական բոյ-բենդ, կազմավորվել է 2014 թվականին՝ YG Entertainment-ի կողմից։ Խումբը բաղկացած է չորս անդամներից` Կան Սընյուն, Սոն Մինհո, Կիմ Ջինու, Լի Սընհուն։ Նամ Թեհյոնը լքել է խումբը 2017 թվականին ։
Winner | |
---|---|
Ժանրեր | քեյ փոփ և փոփ[1] |
Գործունեություն | 2014 |
Լեյբլ | YG Entertainment և YGEX? |
Պարգևներ | |
Կայք | yg-winner.co.kr ygex.jp/winner/ |
Winner (musical group) Վիքիպահեստում |
Առաջին անգամ խումբը ներկայացել է Team A անվան տակ «Who is Next:WIN.Team A» գոյատևման ռեալիթի-շոուի ժամանակ` իրենց մրցակից Team B խմբի հետ, որոնք ձևավորվել էին YG Entertainment-ի կողմից։ Թիմերը մրցում էին միմյանց հետ` առաջնելույթ անելու իրավունք ստանալու համար, որպես YG-ի առաջին բոյ-բենդ վերջին ութ տարիների ընթացքում։ Հաղորդման վերջում, երբ Team A-ը զբաղեցրեց առաջին տեղը, նրանց տրվեց Winner անվանումը[2]։
Մի քանի հետաձգումներից հետո օգոստոսի 15-ին խումբը առաջնելույթ է արել Կորեայում, «YG Family» համերգի ժամանակ։ Օգոստոսի 17-ին նրանք մասնակցել են Inkigayo երաժշտական շոուին։ Սեպտեմբերի 10-ին խումբը առաջնելույթ է արել Ճապոնիայում[3]։ 2014 թվականին նրանց առաջնելույթը ճանաչվել է 2014 թվականի լավագույն քեյ-փոփ առաջնելույթ[4]։