From Wikipedia, the free encyclopedia
Թիմբալենդ (անգլ.՝ Timbaland, իրական անունը՝ Տիմոտի Զակերի Մոսլի, մարտի 10, 1972[2], Նորֆոլկ, Վիրջինիա, ԱՄՆ), ամերիկացի ռեփեր, երաժշտական պրոդյուսեր, գործիքավորող և երգերի հեղինակ։ Mosley Music Group լեյբլի ստեղծող, Գրեմմիի երկակի մրցանակակիր։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Թիմբալենդ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | Timbaland |
Ի ծնե անուն | Տիմոտի Զակերի Մոսլի |
Նաև հայտնի է որպես | Timbaland |
Ծնվել է | մարտի 10, 1972 Նորֆոլկ, Վիրջինիա |
Երկիր | ԱՄՆ |
Ժանրեր | R&B, հիփ-հոփ, փոփ ռոք, ալտերնատիվ ռոք |
Մասնագիտություն | երաժշտական պրոդյուսեր, ռեփեր, դերասան, գործիքավորող |
Երգչաձայն | բաս-բարիտոն |
Գործիքներ | ստեղնաշարային գործիքներ և վոկալ |
Գործունեություն | 1990 թվականից մինչև այժմ |
Լեյբլ | Blackground Records, Mosley Music Group, Interscope Records |
Կրթություն | Salem High School? |
Պարգևներ | |
Կայք | timbalandmusic.com |
Timbaland Վիքիպահեստում |
Սկսած 1990-ական թվականներից կազմել է դուետ իր աշակերտի՝ Magoo-ի հետ, «Timbaland & Magoo»: Բացի դրանից գրել և գործիքավորել է ստեղծագործություն իր դպրոցական տարիների ընկերոջ՝ Էլիոտ Միսիի հետ երիտասարդ երգչուհու՝ Ալիայի համար։
2006 թվականին Թիմբալենդի հիմնական ժանրերը դառնում են R&B-ն և հիփ-հոփը։ Դա դարձավ այն բանի հիմքը, որ 6 սինգլերի ձայնագրելուց հետո Թիմբալենդը գլխավորեց Billboard Hot 100-ը։ 2007 թվականից սկսած իր հիթերի մեծ մասը նա սկսեց ստեղծել Danja-ի հետ։ Նա ստեղծեց Ջասթին Թիմբերլեյքի «FutureSex/LoveSounds» և Նելլի Ֆուրտադոյի «Loose» ալբոմները, որոնք դարձան ամենավաճառվողները 2006 թվականին։
2007 թվականին Թիմբալենդը թողարկեց իր սոլո ալբոմը՝ «Timbaland Presents: Shock Value»: Ալբոմը մի շարք երկրներում դարձավ պլատինե և վաճառվեց ավելի քան մեկ միլիոն պատճեն ԱՄՆ-ում։ 2009 թվականին Թիմբալենդը Քերի Հիլսոնին, Ջասթին Թիմբերլեյքին, Գվեն Ստեֆանիին, Բեյոնսեին և Ռիհաննային և «Jonas Brothers» խմբին խոստացավ թողարկել ևս մեկ սոլո ալբոմ «Shock Value II» անվամբ։ Նույն թվականին Թիմբալենդը և Danja-ն երկուսով ստեղծում են «Duran Duran» խմբի «Red Carpet Massacre» ալբոմը, դրա հետ մեկտեղ՝ Բրիթնի Սփիրսի «Gimme More» ալբոմը, իսկ 2008 թվականին՝ «Pussycat Dolls» փոփ խմբի ալբոմը։
2009 թվականին Թիմբալենդը սկսեց աշխատել 50 Cent-ի, Քրիս Քորնելի, Քերի Հիլսոնի, Շոն Պոլի և Sebastian ալբոմների հետ։ և նույնպես թողարկում է իր երրորդ սոլո ալբոմը՝ «Shock Value II»:
2009 թվականին ավարտվեց Դիմա Բիլանի ստուդիական ալբոմի աշխատանքը։ Շնորհանդեսը եղավ մարտի 15-ին։ «Believe» ալբոմի 15 երգերից 12-ը գրվել են Թիմբալենդի կողմից։ Ալբոմի ձայնագրությանը իրենց մասնակցությունն են ունեցել Ջիմ Բինզը, Չարլի Հյուպը, Թիմբալենդի եղբայրը՝ Sebastian և Ռայան Թեդերը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.