Բիյոնսե Ժիզել Նոուլզ-Քարթեր (անգլ.՝ Beyoncé Giselle Knowles-Carter, հայտնի է որպես ուղղակի Բիյոնսե, սեպտեմբերի 4, 1981[5][6][7][…], Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ[2][8], ), ամերիկյան երգչուհի՝ R’n’B ոճում, դերասանուհի, պարուհի, երաժշտական պրոդյուսեր։ Դեռ մանուկ հասակում նա մասնակցել է տարբեր երաժշտական և պարի մրցույթների, դպրոցում մասնակցել է գեղարվեստական մրցույթների։ Նոուլզը հայտնի է դարձել 1990-ական թվականների վերջին, լինելով կանացի Destiny’s Child R&B խմբի անդամ։
2003 թվականին, երբ Destiny's Child խումբը փլուզվեց, Նոուլզը հանդես եկավ իր դեբյուտային սոլո Dangerously in Love ալբոմով, որի մեջ մտնում են մի քանի հիթե, ինչպիսիք են «Crazy in Love» և «Baby Boy» երգերը։ Ալբոմը ճանաչվել է 2003 թվականի ամենահաջողակ ալբոմը։ Այդ ալբոմի շնորհիվ Բիյոնսեն ստացել է ռեկորդային հինգ «Գրեմմի» մրցանակ[9][10]։ 2006 թվականին, խմբի վերջնական բաժանումմից մեկ տարի հետո Բիյոնսեն բաց է թողել B’Day ալբոմը, որը Billboard շքերթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը, այնտեղ ներառված են «Déjà Vu», «Irreplaceable» և «Beautiful Liar» հիթերը։ Նրա երրորդ սոլո ալբոմը՝ I Am… Sasha Fierce, լույս է տեսել 2008 թվականի նոյեմբերին, նրա մեջ էր ներառվել «Single Ladies (Put a Ring on It)» հիթը։ Ալբոմը և դրա սինգլները վաստակել են վեց Grammy Award, որը երգչուհու համար ռեկորդ է դարձել[11][12][13]։ Բիյոնսեն ստացել է 20 Grammy Award, որոնցից 17-ը իր սոլո կատարումների համար և երեքը որպես խմբի անդամ։
Նոուլզը իր դերասանական կարիերան սկսել է 2001 թվականին, հայտնվելով «Կարմեն։ Հիփ-հոփ» երաժշտական ֆիլմում։ 2006 թվականին նա կատարել է «Երազ աղջիկները» ֆիլմի գլխավոր հերոսուհու դերը, որի շնորհիվ դարձել է «Ոսկե գլոբուս» մրցանակի նոմինանտ։ 2004 թվականին Նոուլզը պայմանագիր է կնքել մի շարք բրենդների հետ, ինչպիսիք են Pepsi, Tommy Hilfiger, Armani և L’Oréal։ 2010 թվականին Forbes ամսագիրը Բիյոնսեին ներառել է 100 ամենաազդեցիկ հայտնիներ աշխարհում-ի երկրորդ տողում[14][15]։ Նա նաև եղել է աշխարհի ամենաազդեցիկ երաժիշտները ցանկում[16]։ Time ամսագիրը Նոուլզին ներառել է աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդիկ ցանկում[17]։
Նոուլզը Hot 100-ում զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը, որպես հզոր կատարող և Destiny’s Child-ի չորրորդ հորիզոնականը։ Որպես սոլո երգչուհի նա ԱՄՆ-ում վաճառել է 3 միլիոն ալբոմ և սինգլ[18]։ Sony ընկերության հրապարակած տվյալների համաձայն Բիյոնսեն, որպես խմբի անդամ, վաճառել է 100 միլիոն ձայնագրություն[19]։ 2009 թվականի դեկտեմբերի 11-ին Billboard-ը Նոուլզին համարել է 2000-ական թվականների ամենահաջող կատարողուհին և գլխավոր ռադիո-կատարողուհի[20]։ 2010 թվականի փետրվարին RIAA-ն Նոուլզին ճանաչել է որպես տասնամյակի ամենամեծ թվով RIAA սերտիֆիկատ ունեցող արտիստուհու[21][22]։
Կենսագրություն
Բիյոնսե Ժիզել Նոուլզը ծնվել է Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում, վարսավիր և գեղեցկության սրահի տեր Թինա Նոուլզի և Մեթյու Նոուլզի ընտանիքում։ Բիյոնսեի փոքր քույրը՝ Սոլանժը նույնպես երգչուհի է և Դեսթինիս Չայլդի հիմնադիր անդամ[23]։
Անձնական կյանքը
2006 թվականի նոյեմբերին Նոուլզը խոստովանում է[24], որ 2000 թվականին, Destiny’s Child-ի տարաձայնությունների ժամանակ, բուռն սիրո ծայրահեղության պատճառով նա ընկել է դեպրեսիայի մեջ․ խումբը ենթարկվել է ՍՄԻ-ի, քննադատների կշտամբումների[25]։ Արդյունքում նա բաժանվել էր իր ընկերոջ հետ, ում հետ հանդիպում էր 12-ից 19 տարեկան հասակում[26]։
Դեպրեսիան այնքան խորն էր, որ տևեց մի քանի տարի, մինչև Նոուլզը չփակվեց իր սենյակում և չդադարեց սնվել։ Նա հայտարարել է, որ նա չէր ցանկանում բարձրաձայնել դեպրեսիայի մասին, որովհետև Destiny’s Child խումբը վերջերս էր ստացել Գրեմմի մրցանակը և նրան ոչ ոք լուրջ չէր ընդունի[27]։ Այս բոլոր դեպքերը Բիյոնսեին ստպել են մտածել նրա մասին և նրա ընկերների մասին։ Նկարագրելով իր իրավիճակը նա ասել է․ «Հիմա, երբ ես հասկացել եմ, որ հայտնի եմ դարձել, ես վախենում էի, որ չեմ գտնի ոչ մեկի, ով կսիրի ինձ որպես սովորական մարդ։ Ես վախենում էի ընկերներ ձեռք բերել»[26]։ Նա հիշել է իր մոր՝ Թինա Նոուլզի մասին, ով օգնել է նրան դուրս գալ դեպրեսիայից․ «Ինչու՞ ես դու մտածում, որ ոչ ոք քեզ չի սիրում։ Մի՞թե դու չգիտես, թե ինչքան խելացի, գեղեցիկ և լավ աղջիկ ես դու»[26]։
2002 թվականին Նոուլզը սկսել է հանդիպել ռեփեր Jay-Z-ի հետ, ում հետ նա մրցակցել է մի քանի անգամ։ Խոսակցություններ էին գնում նրանց մասին նրանից հետո, երբ Նոուլզը '03 Bonnie & Clyde-ում դուետ երգեց[28]։ Նրանք այդ խոսակցություններին ուշադրություն չէին դարձնում[29][30]։ 2005 թվականին սկսեցին խոսակցություններ նրանց ամուսնության վերաբերյալ։ Նոուլզը դադարեցրեց դրանք, հայտարարելով, որ նրանք նույնիսկ նշանված չեն[31]։ Երբ 2007 թվականի սեպտեմբերին նորից էր բարձրացվել այդ թեման Jay-Z նրանց պատասխանել է հետևյալ խոսքերով․«Մի օր՝ մոտ ապագայում, եկեք այդպես խոսենք» (անգլ.՝ One day soon — let's leave it at that)[32]։ OK! ամսագրի լրագրող Լորա Շրեֆլերը ասել է․ «Նրանք ծայրահեղ ոչ հրապարակային մարդիկ են»[33]։
2008 թվականի ապրիլի 4-ին Նյու Յորքում Նոուլզը և Jay-Z-ն ամուսնացել են։ Դա հայտնի է դարձել հասարակությունում 2008 թվականի ապրիլի 22-ին[34]։ Մինչև 2008 թվականի սեպտեմբերի 5-ի Fashion Rocks համերգը, որը կայացել է Նյու Յորքում, Բիյոնսեն հասարակության մեջ չէր կրում իր ամուսնական մատանին[35]։ Նոուլզը վերջնականապես խոստովանեց նրանց ամուսնության մասին I Am… Sasha Fierce ալբոմի հովանավորությամբ կատարվող խնջույքի վիդեոֆիլմի ժամանակ՝ մանհեթենյան Sony Club-ում[36]։
60 րոպեանոց ֆիլմը լույս է տեսել 2010 թվականին։ Պատմվում էր, թե ինչով էր նա զբաղվում տանը մանուկ հասակում և ինչպես է նա աղոթում ամեն ելույթից առաջ[37]։
2011 թվականի օգոստոսի 29-ին MTV Video Music Awards արարողության ժամանակ Բիյոնսեն հայտարարել է, որ նա հղի է[38]։ 2012 թվականի հունվարի 7-ին Նյու Յորքում երգչուհին գաղտնի ձևով, հիվանդանոցում ներկայանալով որպես Ինգրիդ Ջեքսոն[39] ունեցել է իր Բլյու Այվի Քարթեր դստերը[40]։
Շրջագայություններ
Headlining
- Dangerously in Love Tour (2003)
- The Beyoncé Experience (2007)
- I Am… World Tour (2009—2010)
- I Am... Yours (2009)
- The Mrs. Carter Show World Tour (2013—2014)
- The Formation World Tour (2016)
Joint Tours
Մրցանակներն ու նոմինացիաները
2011 թվականին արժանացել է Billboard ամսագրի պատվավոր մրցանակին՝ «Հազարամյակի արտիստ»։ Բիյոնսեն ունի 20 Grammy մրցանակ և 52 նոմինացիա։ Իր առաջին մրցանակը նա ստացել է 19 տարեկանում (այդ ժամանակ նա երգում էր Destiny’s Child խմբում)[41]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.