The Weeknd
From Wikipedia, the free encyclopedia
Էյբլ Տեսֆայե (անգլ.՝ Abel Tesfaye, փետրվարի 16, 1990(1990-02-16)[2], Տորոնտո, Օնտարիո, Կանադա[8] և Սքարբորո, Օնտարիո, Կանադա[9]), ավելի հայտնի է որպես The Weeknd (արտասանվում է «Դը Ուիքենդ»), կանադացի երգիչ-երգահան և երաժշտական պրոդյուսեր։ Հայտնի է դարձել 2010 թվականին ՅուԹյուբում վիդեոհոսթինգում ներբեռնած մի քանի երգերի շնորհիվ, իսկ 2011 թվականին թողարկել է միանգամից 3 միքսթեյպ։ 2013 թվականի սեպտեմբերին լույս է տեսնում նրա դեբյուտային ստուդիական ալբոմը, որը կոչվում է «Kiss Land»։ 2015 թվականի օգոստոսին թողարկել է իր երկրորդ՝ «Beauty Behind the Madness» անվանումը կրող ալբոմը[10], որը գլխավորել է Billboard 200 հիթ շքերթը[11]։ Ալբոմի «Can't Feel My Face» և «The Hills» սինգլները գլխավորել են Billboard Hot 100 հիթ շքերթը[12][13]։
Արագ փաստեր Հիմնական տվյալներ, Բնօրինակ անուն ...
The Weeknd | |
---|---|
The Weeknd-ը 2015 թվականին | |
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | The Weeknd |
Ի ծնե անուն | Էյբլ Տեսֆայե |
Նաև հայտնի է որպես | The Weeknd[1] |
Ծնվել է | փետրվարի 16, 1990(1990-02-16)[2] (34 տարեկան) Սկարբորո, Օնտարիո |
Երկիր | Կանադա |
Ժանրեր | PBR&B |
Մասնագիտություն | Երգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր |
Գործիքներ | դաշնամուր, վոկալ, ստեղնաշարային գործիքներ, բաս կիթառ, կիթառ և հարվածային համակարգ |
Գործունեություն | 2010-ներկա |
Լեյբլ | Republic Records և XO |
Կրթություն | Birchmount Park Collegiate Institute? և West Hill Collegiate Institute? |
Պարգևներ | |
Կայք | the-weeknd-xo.com |
Ստորագրություն | |
The Weeknd Վիքիպահեստում |
Փակել