From Wikipedia, the free encyclopedia
«The Beatles», Բիթլզ խմբի 10-րդ ստուդիական ալբոմը։ Թողարկվել է 1968 թվականին, ավելի հայտնի է «Սպիտակ ալբոմ» անվանումով սպիտակ պատկերի համար, որի վրա բացառությամբ խմբի անունից, ուրիշ ոչինչ չկա։ Ալբոմն առաջինն էր, որ Բիթլզ խումբը թողարկեց խմբի ղեկավար Բրայան Էպստայնի մահից հետո։ Սկզբում այն պետք է անվանեին A Doll’s House (Տիկնիկի տունը), սակայն երբ հրապարակվեց խմբի Family ալբոմը Music in a Doll's House անվանմամբ, ալբոմի անունը փոխվեց։
The Beatles | ||||
---|---|---|---|---|
Բիթլզի ստուդիական | ||||
Թողարկված | նոյեմբերի 22, 1968 | |||
Ձայնագրված | մայիսի 30 - հոկտեմբերի 14, 1968 | |||
Ժանր | ռոք, ֆելկ ռոք, փսիխոդելիկ ռոք, հարդ ռոք | |||
Տևողություն | 93:16 | |||
Լեզու | անգլերեն | |||
Լեյբլ | Apple | |||
Պրոդյուսեր | Ջորջ Մարտին,, Քրիս Թոմաս | |||
Բիթլզի ալբոմների ժամանակագրություն | ||||
|
1997 թվականին The Beatles ալբոմը գրավել է 10-րդ հորիզոնականը HMV-ի «10-ամյա երաժշտություն» հարցման ժամանակ։ 1988 թվականին հարցման ժամանակ Q ալբոմը 17-րդ տեղը գրավեց, իսկ մեկ տարի անց՝ 7-րդ տեղը «Բոլոր ժամանակների 100 լավագույն ալբոմներ»-ում։ 2001 թվականին ըստ VH1 հեռուստաալիքի՝ ալբոմը դարձավ 11-րդը բոլոր ժամանակների լավագույն ալբոմների ցանկում։ Ըստ Rolling Stone ամսագրի ալբոմի ձայնագրությունը գրավել է 10-րդ հորիզոնականը բոլոր ժամանակների 500 լավագույն ալբոմների ցանկում։
Ըստ ամերիկյան ձայնագրման ընկերությունների ալբոմը Բիթլզ խմբի ամենավաճառված ալբոմն է, ԱՄՆ-ում 21 անգամ պլատինե է դարձել և 10-րդն է եղել ամենավաճառված ալբոմների ցանկում։
Երգերի մեծ մասը գրվել է 1968 թվականի գարնանը։
1968 թվականի մայիսին Լենոնը, Մաքքարթնին և Հարիսոնը ձայնագրեցին 23 երգերի դեմո տարբերակներ[11]։
The Beatles ալբոմը ձայնագրվել է 1968 թվականի մայիսի 30-ից հոկտեմբերի 14-ը ընկած ժամանակահատվածում։ Ձայնագրության մի մասը արտադրվել է «Թրայդենտ» ստուդիայում։ Ալբոմի ձայնագրման ժամանակը խումբը խզել էր կապերը իր Apple Corps ձայնագրման ընկերության հետ, որը հանդիսացավ խմբի անդամների սթրեսի պատճառներից մեկը։
Ձայնագրմանը օգնել է Լենոնի ընկեր Յոկո Օնոն, ինչպես նաև Ֆրենսի Շվարցը, ով սիրահարվել էր Մաքքարթնիին։
Ջորջ Հարիսոնը հրավիրել էր Էրիկ Կլեպտոնին՝ նվագելու սոլո կիթառո «While My Guitar Gently Weeps» երգը։ Անթոլոգիայի ժամանակ Ջորջը նշել է, որ Կլեպտոնի ներկայությունը նվազեցրել էր խմբում լարվածությունը։
Կլեպտոնը այն եզակի երաժիշտներից էր, ով մասնակցել էր ձայնագրմանը։ Նիկի Հոպկինսը նվագում էր դաշնամուր «Revolution» երգի ժամանակ։ Ջեք Ֆելոնը՝ բլյուգրես-ջութակահարը իր վրա էր վերցրել «Don’t Pass Me By» երգի ձայնագրումը, իսկ մի քանի նվագախմբային կաարողներ և բեկ վոկալիստներ աշխատում էին «Good Night» երգի ձայնագրման վրա։
Խմբի ամբողջ պատմության մեջ ալբոմը առաջինն էր, որում երգերը ձայանգրված չեն Լենոն/Մաքքարթնի դուետի կողմից։ Միակը և վերջինը այս ալբոմի նման Let It Be ալբոմի «I’ve Got a Feeling» երգն է։
Եվ The Beatles ալբոմը, և խմբի երկրորդ With The Beatles (1963) ալբոմը թողարկվել են նույնը օրը՝ նոյեմբերի 22-ին։
Ալբոմի պատկերը մտածել էր Ռիչարդ Համիլթոնը, որը հայտնի նկարիչ է։
2011 թվականին ալբոմի պատկերը գրավեց 7-րդ հորիզոնականը բոլոր ժամանակների լավագույն ալբոմների շարքում։
The Beatles-ը խմբի վերջին ալբոմն է, թողարկված մոնո տարբերակով։ Այս տարբերակը թողարկվել է միայն Մեծ Բրիտանիայում։ Մոնո տարբերակում ընդգրկված են ալբոմի 29 երգեր։
Հաջորդ ալբոմների մոնո տարբերակները թողարկվել են տարբեր երկրներում, բայց օրիգինալ ձայնագրություններ չունեն։
Ալբոմը 8 շաբաթ առաջինն է եղել բրիտանական չարթերում (սկսած 1968 թվականի դեկտեմբերի 7-ից)[12]։ 9 շաբաթ եղել է առաջինը ԱՄՆ-ի չարթերում (սկսած 1968 թվականի դեկտեմբերի 28-ից)[13]։ ԱՄՆ-ում վաճառվել է ալբոմի ավելի քան 9.5 միլիոն պատճեն։
Բոլոր երգերի բառերի և երաժշտության հեղինակները Լենոնը և Մաքքարթնին են։
Կողմ 1 | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Back in the U.S.S.R.» | 2:42 | |||||||
2. | «Dear Prudence» | 3:56 | |||||||
3. | «Glass Onion» | 2:17 | |||||||
4. | «Ob-La-Di, Ob-La-Da» | 3:08 | |||||||
5. | «Wild Honey Pie» | 0:52 | |||||||
6. | «The Continuing Story of Bungalow Bill» | 3:13 | |||||||
7. | «While My Guitar Gently Weeps» (Джордж Харрисон) | 4:45 | |||||||
8. | «Happiness Is a Warm Gun» | 2:43 |
Կողմ 2 | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
9. | «Martha My Dear» | 2:28 | |||||||
10. | «I’m So Tired» | 2:03 | |||||||
11. | «Blackbird» | 2:18 | |||||||
12. | «Piggies» (Джордж Харрисон) | 2:04 | |||||||
13. | «Rocky Raccoon» | 3:32 | |||||||
14. | «Don’t Pass Me By» (Ринго Старр) | 3:42 | |||||||
15. | «Why Don’t We Do It in the Road?» | 1:41 | |||||||
16. | «I Will» | 1:45 | |||||||
17. | «Julia» | 2:54 |
Կողմ 3 | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
1. | «Birthday» | 2:40 | |||||||
2. | «Yer Blues» | 4:01 | |||||||
3. | «Mother Nature’s Son» | 2:47 | |||||||
4. | «Everybody’s Got Something to Hide Except Me and My Monkey» | 2:24 | |||||||
5. | «Sexy Sadie» | 3:15 | |||||||
6. | «Helter Skelter» | 4:29 | |||||||
7. | «Long, Long, Long» (Джордж Харрисон) | 3:03 |
Կողմ 4 | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տևողություն | |||||||
8. | «Revolution 1» | 4:15 | |||||||
9. | «Honey Pie» | 2:40 | |||||||
10. | «Savoy Truffle» (Джордж Харрисон) | 2:54 | |||||||
11. | «Cry Baby Cry» | 3:02 | |||||||
12. | «Revolution 9» | 8:22 | |||||||
13. | «Good Night» | 3:11 |
Պաշտոնական թողարկում
1987 թվական
|
2009 թվական
|
Հիթ-շքերթ (1968) | Հորիզոնական |
---|---|
UK Albums Chart[42] | 2 |
Հիթ-շքերթ (1969) | Հորիզոնական |
Australian Albums Chart[14] | 2 |
UK Albums Chart[43] | 10 |
US Billboard Pop Albums[44] | 8 |
Հիթ-շքերթ (2009) | Հորիզոնական |
Italian Albums Chart[45] | 196 |
|
Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Արգենտինա(CAPIF)[46] Listed as "Album Blanco" |
Platinum | 60 000x |
Արգենտինա(CAPIF)[46] Listed as "The White Album" |
Gold | 30 000x |
Ավստրալիա (ARIA)[47] | 2× Platinum | 140 000^ |
Կանադա (Music Canada)[48] | 8× Platinum | 420,000^ |
Կանադա (Music Canada)[48] 2009 release |
Gold | |
Ֆրանսիա (SNEP)[49] | Gold | 257,600[50] |
Իտալիա (FIMI)[51] | Gold | 30 000* |
Նոր Զելանդիա (RIANZ)[52] | 2× Platinum | 30 000^ |
Մեծ Բրիտանիա (BPI)[53] | Platinum | 300 000^ |
ԱՄՆ (RIAA)[54] | 19× Platinum | 9 500 000^ |
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
BPI certification awarded only for sales since 1994.[55]
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.