From Wikipedia, the free encyclopedia
Starship, նոր սերնդի տիեզերանավ, որը մշակվել է ամերիկյան SpaceX մասնավոր ընկերության կողմից[1][2]։ Աստղանավը նախատեսված է ավելի քան 100 տոննա օգտակար բեռ ցածր ուղեծիր դուրս բերելու համար։
Starship | |
---|---|
Կարգ | sub-orbital spaceflight, orbital spaceflight, interplanetary spaceflight |
Արտադրող | SpaceX |
Աստիճանների քանակ | Super Heavy, Starship |
Երկարություն | 121,3 մետր, 398 ֆուտ |
Տրամագիծ | 9 մետր, 29,5 ֆուտ |
Ըստ SpaceX-ի գործադիր տնօրեն և գլխավոր ինժեներ Իլոն Մասկի` ապագայում Starship-ը կփոխարինի Falcon 9-ին և Falcon Heavy-ին, բեռնատար և ղեկավարվող Dragon V2-ին[3]։
SpaceX ընկերության նպատակն է Starship-ը 2022 թվականին ուղեբեռով ուղարկել դեպի Մարս, որին կհաջորդի 2024 թվականի թռիչքը[1]։
2020 թվականի ապրիլի 30-ին ՆԱՍԱ-ն «Արտեմիդա» ծրագրի շրջանակներում երեք ձեռնակատերերից մեկը SpaceX-ին է ընտրել՝ 2024 թվականին մարդկանց Լուսին իջեցնելու համակարգի նախագծման և ստեղծման համար[4]։ Ծրագիրը հետևյալն է. Starship տիեզերանավի մշակում, որը կարող է անձնակազմ տեղափոխել Երկրի ցածր ուղեծրից դեպի Gateway լուսնային ուղեծրի կայարան և կայանի ու լուսնային մակերեսի միջև, ինչպես նաև Super Heavy մեքենայի մշակում` տիեզերանավը երկրամերձ ցածր ուղեծիր ուղարկելու և Starship-ի հիմքի վրա «լցանավի» մշակում` Լուսին կատարվելիք թռիչքից առաջ ուղեծրում լիցքավորվելու համար[5]։
Նավի նախատիպերի կառուցումն ու փորձարկումը կատարվում է SpaceX մասնավոր տիեզերակայանում՝ Բոկա-Չիկայում։
Հաջողության դեպքում, 2020-ականների սկզբին Starship-ը կփոխարինի բոլոր գոյություն ունեցող SpaceX հրթիռներին և տիեզերական փոխադրման միջոցներին (Falcon 9, Falcon Heavy և Dragon)[3][6]: SpaceX-ի գնահատմամբ, Starship-ի գործարկումը կլինի ավելի էժան, քան մյուս համակարգերի գործարկումը։
Starship-ը կարող է օգտագործվել հետևյալ նպատակների համար[6]։
Ի տարբերություն նախորդ նմուշների՝ Starship-ն ունի երկու գործառույթ՝ երկրորդ աստիճան, որն օգտագործվում է Երկրից մեկնարկելիս արագություն հավաքելու համար, և բազմաթիվ օգտագործման տիեզերանավ, որը կարող է դուրս գալ, թռչել արտաքին տարածության մեջ և վերահսկելի վայրէջք կատարել Երկրի, Լուսնի կամ Մարսի վրա։ Կրկնակի օգտագործվող Super Heavy մեկնարկային մեքենան կօգտագործվի որպես արագացուցիչ` միայն Երկրից վայրէջքի համար։
Նավը հասանելի կլինի առնվազն երեք տարբերակով.
Հրթիռ-կրիչի երկրորդ աստիճանի միավորումը տիեզերանավի հետ երկար թռիչքների համար անսովոր է տիեզերանավի ճարտարապետության համար և նախկինում չի կիրառվել։ Այս տեխնոլոգիայի օգտագործումը հեռավոր տիեզերք թռիչքներում ամբողջությամբ կախված է ուղեծրում վառելիքի լիցքավորումից։
Երկրորդ աստիճանը/ նավը կարող է վերադառնալ մեկնարկի վայր, այն ունի անկայունության համակարգ, այսինքն եթե անգամ մի քանի շարժիչներ շարքից դուրս գան, կկարողանա վայրէջք կատարել[3]։
Դեպի Մարս թռիչքի և հետագայում Երկիր վերադառնալու համար համակարգից կպահանջվի Մարսի մակերևույթին վառելիք արտադրել տեղական ռեսուրսներից։ Լուսին թռչելու և Երկիր վերադառնալու համար Լուսնի մակերևույթին լիցքավորում չի պահանջվում, բավարար կլինի միայն Երկրի ուղեծրում կատարվող լիցքավորումը` Լուսին կատարվելիք թռիչքից առաջ[3]։
Starship-ի հիմնական բնութագրերը[3][11][12][13].
Արագացուցիչ
+ տիեզերանավ |
Արագացուցիչ | Տիեզերանավ
/տանկեր/ արբանյակների առաքիչ | ||
---|---|---|---|---|
Օգտակար ճնշումը երկրամերձ ցածր ուղեծրում, տ | 150 | |||
Վերադարձի բեռը, տ | 50 | |||
Բեռի ծավալը, մ³ | 1000 | н/д | 1000 | |
Տրամագիծը մ | 9 | |||
Երկարություն մ |
118 | 70 | 50 | |
Մեկնարկային քաշը, տ | 5000 | |||
Վառելիքի զանգված, տ | Հեղուկ CH₄ | 937,5 | 687,5 | 250 |
Հեղուկ O₂ | 3562,5 | 2612,5 | 950 | |
Ընդհանուր | 4500 | 3300 | 1200 | |
Չոր քաշը, տ | 120 | |||
Շարժիչներ | 37 × Raptor | 6 × Raptor | ||
Հրում, кН | 72 569 |
Արդեն 2005 թվականին Մասկն օգտագործել է «BFR» նշանակումը խոշոր հրթիռի համար, որը նախատեսված էր որպես Լուսնի և Մարսի գաղութացման համար տրանսպորտային կառույցի մաս[18]։
SpaceX-ի կողմից Մարս թռչելու համար մշակված խոշոր հրթիռի անունը մի քանի անգամ փոխվել է։ 2017 թվականի սեպտեմբերին Իլոն Մասկը վերջին զարգացումն անվանել է BFR հրթիռ[1][2][3][19], որը կարելի է վերծանել որպես Big Falcon Rocket[20][21] կամ Big Fucking Rocket[21][22][23]:
2016 թվականի սեպտեմբերից մինչև 2017 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում SpaceX-ի կողմից մշակված տրանսպորտային համակարգը կոչվում էր ITS:
2018 թվականի նոյեմբերի 19-ին Մասկը թվիթերյան գրառում էր կատարել՝ BFR-ը Starship վերանվանելու մասին, բայց հետո բացատրել է, որ Starship-ը աստղանավ է, բարձրագույն աստիճանը, իսկ Super Heavy-ն [«Գերծանր»]` հրթիռային արագացուցիչ, որն անհրաժեշտ է Երկրի ձգողականության ուժը հաղթահարելու համար[24]։
2002 թվականի մայիսի 6-ին, երբ ստեղծվել է SpaceX-ը, Իլոն Մասկը հայտարարել այլ մոլորակների բնակեցման` իր նպատակի մասին[25]։ Ընկերության ներկայիս բոլոր հաջողություններն, ըստ Մասկի, միայն ընթացիկ քայլեր են` Մարսի գաղութացման ուղղությամբ[26]։
2010 թվականի հուլիսի 30-ին, ավիացիոն և տիեզերագնացության ամերիկյան ինստիտուտի խորհրդաժողովում առաջին անգամ ներկայացվել են ծանր հրթիռային փոխադրողներ Falcon X և Falcon XX[27][28] նախագծերը։ Հայտարարվել է նաև, որ SpaceX-ն աշխատում է Մերլինի շարժիչի ընդլայնված տարբերակի վրա` Մերլին 2, որը նախատեսված էր այդ հրթիռների առաջին փուլերի համար։ Raptor կոչվող շարժիչը, որը սնուցվում էր հեղուկ ջրածնով, նախատեսված էր վերևի աստիճանների համար[29][30][31]։
2012 թվականին Մաքսը հրապարակել է Raptor շարժիչի վերանայված նախագիծը` MCT նոր հրթիռ-կրիչի համար, որի բեռնափոխադրման ծավալը կազմում էր 150-200 տոննա և նախատեսված էր մերձերկրյան ցածր արբանյակի համար, ինչը բարձրացնում է ՆԱՍԱ-յի SLS հնարավորությունը[32]։
Այժմ Raptorը պետք է աշխատի հեղուկ մեթանով և օգտագործվի ինչպես առաջին, այնպես էլ` երկրորդ մակարդակում[9][10][31][33]։ Դրա համար պլանավորված շարժիչն ընդլայնվել է։ Մերլին 2 նախագիծը չեղարկվել է[29]։
2013 թվականին SpaceX-ը առաջին անգամ հայտարարել է դեպի Մարս տրանսպորտային համակարգի աշխատանքների մասին, որը կոչվում է «Mars Colonial Transporter»[34]:
Raptor շարժիչի բաղադրիչների առաջին փորձարկումները սկսվել են 2014 թվականին[35]։
2016 թվականի սեպտեմբերի 27-ին Գվադալախարայում կայացած աստղագնացության 67-րդ ամենամյա միջազգային կոնգրեսում Մասկը ներկայացրել է «միջմոլորակային տրանսպորտային համակարգի» մանրամասները, որնի շնորհիվ հնարավոր է թռիչքը դեպի Մարս[36]։
ITS-ի տրանսպորտը պետք է ունենար 122 մետր ընդհանուր բարձրություն, 12 մետր տրամագիծ[37] և մինչև 550 տոննա բեռին դիմանալու ունակություն մերձերկրային ուղեծրում[38]։ Նախատեսվում էր, որ համակարգը միջին հաշվով 115 օրվա ընթացքում 100 մարդ կտեղափոխի Մարս[39]։ Առաջին թռիչքը, ըստ Մասկի, նշանակված էր 2024 թվականին։
2017 թվականին SpaceX ընկերությունը որոշում է կայացրել «խնայողական սթարթափի» ռազմավարության անցման և մերձերկային ուղեծիր ուղարկվող տեխնոլոգիաների նախագծի միավորման, միջմոլորակային թռիչքների, ինչպես նաև` Երկիր մոլորակի շրջանակներում միջմայրցամաքային թռիչքների մասին[3][40]։
Երկրի ուղեծրում լիցքավորվելուց հետո Starship-ը կկարողանա գնալ Լուսին և վերադառնալ Երկիր՝ առանց Լուսնի վրա լրացուցիչ վառելիք լցնելու, այնուամենայնիվ, վերալիցքավորումը չպետք է իրականացվի Երկրի ցածր ուղեծրում, ինչպես դեպի Մարս թռիչքի դեպքում, այլ` էլիպսաձև ուղեծրով, ինչը կպահանջի ավելի շատ թռիչքներ տիեզերանավի վերալիցքավորման համար։
Այժմ այն պետք է ունենա մի փոքր ավելի մեծ ընդհանուր երկարություն, բայց ավելի քիչ առավելագույն բեռ։ Նավի դիզայնը վերանայվել է։
Starship-ի թարմացումների հաջորդ շնորհանդեսը տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերի 28-ին։ Այս անգամ դիզայնը վերանայվել է. երեք թևի փոխարեն, որոնք նույնպես ծառայում էին որպես վայրէջքի մաս, դարձել են երկու թևեր և շարժական հենարաններ։
Հետևյալ աղյուսակը ցույց է տալիս 2010 թվականի երկու նախագիծ (Falcon X և Falcon XX), ինչպես նաև` ավելի շատ նոր հասկացություններ՝ համեմատած Սատուրն-5 մեկնարկային մեքենայի հետ։
Հրթիռային կրիչ → | Saturn V | Falcon X[29] | Falcon XX[29] | ITS (2016)[39] | Starship (2017)[41] | Starship (2018)[42] | Starship (2019)[14][15] |
---|---|---|---|---|---|---|---|
Պարամետր↓ | |||||||
Բարձրություն, մ | 110 | 93 | 100 | 122 | 106 | 118 | 118 |
Դիամետր, մ | 10,1 | 6 | 10 | 12 | 9 | 9 | 9 |
Սկզբնական զանգված, տ | 2970 | անհայտ | անհայտ | 10500 | 4400 | անհայտ | 5000 |
Օգտակար ծանրաբեռնվածություն, տ | 140 | 38 | 140 | 300 (550) | 150 (250) | 100 | 100[43] |
Քաշում, կՆ | 35 000 | 16 020 | 45 360 | 128 100 | 52 700 | 52 700 | 72 569 |
Անձնակազմ | 3 | անհայտ | անհայտ | 100 | 100 | 100 | 100 |
Starship նավի Raptor շարժիչները փորձարկելու համար կան երեք համալիրներ (դրանցից մեկը գտնվում է Տեխասի նահանգի Մաքգրեգոր քաղաքում)[44]։
Նավի հիմնական փորձարկումներն անցկացվել են 2019 թվականի ապրիլից (Starhopper), Տեխաս նահանգի Բոկա Չիկայում գտնվող SpaceX մասնավոր տիեզերակայանում։
Առաջին նախատիպի՝ Starhopper-ի վերջին փորձարկումները հաջող էին, Starhopper-ը մեկ Raptor շարժիչով դուրս է մղվել 150 մետր և վայրէջք է կատարել մեկնարկային վայրից մի քանի մետր հեռավորության վրա։
Առաջին լիարժեք նախատիպի` Starship Mk1-ի, փորձարկումները անհաջող էին` այն պայթել է հերմետիկության փորձարկման ժամանակ ՝ վատ զոդման պատճառով։
Երկրորդ նախատիպի՝ Starship SN1-ի փորձարկումները, որոնք կատարվել են նաև 2020 թվականի փետրվարի 29-ին, Բոկա Չիկայում, նույնպես անհաջող էին։ Հեղուկ ազոտով ճնշումը իրականացնելիս ներքևի հատվածում պայթել է Starship SN1-ը, իսկ դրա մնացորդները թռել են տասը-քսան մետր և ընկել[45]։
SN2-ի նախատիպը (ստեղծվել է «տափօղակը» ստուգելու համար։ Այն կառույց է նավի ներքևի հատվածում, որի վրա տեղադրված են շարժիչները) հաջողությամբ անցել է կրիոգենետիկ ճնշման փորձարկումներ մարտ ամսվա ընթացքում[46]։
2020 թվականի ապրիլի 2-ից 3-ը SpaceX-ը հերթական փորձարկումներն է անցկացրել՝ Starship SN3 նախատիպը, Բոկա-Չիկի հրաձգարանում։ SN3-ը լի էր հեղուկ ազոտով կրիոգեն ջերմաստիճանների և թռիչքի ճնշումների ժամանակ, սակայն այն սկսել է փլուզվել այն բանից հետո, երբ երկրորդ փուլի վառելիքային բաքերից մեկը լցվել է հեղուկ ազոտով, բաքը դեֆորմացվել և փլուզվել էր, որից հետո կործանվել են նաև նախատիպի մնացած տարրերը[47]։
Նախատիպն առաջին անգամ հաջողությամբ անցել է կրիոգենիկ թեստեր և 2020 թվականի մայիսի 6-ին առաջին անգամ հաջողությամբ անցել հրդեհային փորձարկումներ։ Ռեպտոր շարժիչով 150 մ բարձրության առաջին փորձարկումը նույնպես պլանավորվել էր մայիսին, սակայն մայիսի 29-ին փորձարկման ժամանակ սարքը պայթել էր հետհրդեհային փորձարկումների ընթացքում անջատման մեխանիզմի հետ կապված խնդիրների պատճառով՝ գործարկման պահոցից առանձնանալիս։
Փորձարկվող օրինակ | Շինարարության սկիզբ | Շինհրապարակ | Կարգավիճակ | Գործողության ավարտ | Թռիչքի բարձրություն | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|---|---|
Starhopper | 2018 թվականի դեկտեմբեր | Բոկա Չիկա, Տեխաս | Դուրս է գրվել | 2019 թվականի օգոստոս | 150 մ | |
2018 թվականի դեկտեմբեր | Բոկա Չիկա, Տեխաս | Ավերվել է | 2019 թվականի նոյեմբեր | Չի թռել | Դարձել է ջարդոն[48] | |
Starship Mk2 | 2018 թվականի դեկտեմբեր | Կակաո Բիչ, Ֆլորիդա | Չեղարկվել է | 2019 թվականի նոյեմբեր | Չի թռել | Դարձել է ջարդոն |
Starship Mk4 | 2019 թվականի հոկտեմբեր | Կակաո Բիչ, Ֆլորիդա | Չեղարկվել է | 2019 թվականի նոյեմբեր | Չի թռել | Դարձել է ջարդոն |
Starship SN1 | 2019 թվականի հոկտեմբեր | Բոկա Չիկա, Տեխաս | Ավերվել է | 2020 թվականի փետրվար | Չի թռել | Դարձել է ջարդոն[49][50] |
Starship SN2 | 2020 թվականի փետրվար | Բոկա Չիկա, Տեխաս | Դուրս է գրվել | 2020 թվականի մարտ | Չի թռել | Անցել է քննությունը[51] |
Starship SN3 | 2020 թվականի մարտ | Բոկա Չիկա, Տեխաս | Ավերվել է | 2020 թվականի ապրիլ | Չի թռել | Դարձել է ջարդոն[52][53] |
Starship SN4 | 2020 թվականի մարտ | Բոկա Չիկա, Տեխաս | Ավերվել է | 2020 թվականի մայիս | Չի թռել | Դարձել է ջարդոն[54] |
Starship SN5 | 2020 թվականի ապրիլ | Բոկա Չիկա, Տեխաս | Строительство | Պլան (3 կմ) | Տեղադրվելու են գլխի կոն, վերին բաք և փականներ[55] | |
Starship SN6 | 2020 թվականի մայիս | Բոկա Չիկա, Տեխաս | Շինարարություն | Պլան (20 կմ) | Տեղադրվելու են փականներ[55][56] | |
Starship SN7 | 2020 թվականի մայիս | Բոկա Չիկա, Տեխաս | Ավերվել է | Անկարող է | Փորձարկման նմուշը, այլ նախատիպերից պակաս բարձրությամբ, օգտագործելով այլ պողպատ (304L) |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.