From Wikipedia, the free encyclopedia
Մարսը տիեզերքի գաղութացման համար գիտական հետազոտությունների ուշադրության կենտրոնում է։ Մակերեսի պայմանների և ջրի առկայության պատճառով Մարսը համարվում է Երկիր մոլորակից հետո Արեգակնային համակարգի մոլորակներից ամենահարմարը բնակության համար։ Երկրից Մարս հասնելու համար պահանջվում է ամենաքիչ էներգիան բոլոր մոլորակների հետ համեմատած, չհաշված Վեներան։
Երկրից բացի այլ մոլորակի վրա մարդկային մշտական բնակությունը գիտական ֆանտաստիկայի ամենատարածված թեմաներից է։ Տեխնոլոգիայի առաջընթացի և երկրի վրա ապագա բնակչության մասին մտահոգությունների աճի պատճառով այն միտքը, թե տիեզերքի գաղութացումը հնարավոր և կարևոր նպատակ է, թափ է ձեռք բերել[1][2]։ Տիեզերքի գաղութացման այլ շարժառիթներից են՝ տնտեսական հետաքրքրությունները և երկարատև գիտական հետազոտությունները։
Իլան Մասկի SpaceX ընկերության նպատակն է այսպիսի գաղութացում հնարավոր դարձնել՝ տրամադրելով տրանսպորտ, և «օգնել մարդկությանը հաստատել մշտական, ինքնաբավ գաղութ Մարսի վրա՝ հաջորդ 50-100 տարիների ընթացքում»[3]։
Մակերևույթի գրավիտացիայով և չափերով երկիրը նման է Վեներային, բայց Մարսի նմանությունները այն դարձնում են ավելի հարմար գաղութացման համար։ Այդ նմանություններից են՝
Վայր | Ճնշում |
---|---|
Օլիմպոս լեռի գագաթ | 0.03 կՊա |
Մարսի միջին | 0.61 կՊա |
Հելլադա հարթավայր | 1.16 կՊա |
Կարմանի գիծ | 2.6 կՊա (Երկրի մոտ) |
Էվերեստի գագաթ[5] | 33.7 կՊա |
Երկրի ծովի մակարդակ | 101.3 կՊա |
Seamless Wikipedia browsing. On steroids.