Spice Girls
From Wikipedia, the free encyclopedia
Spice Girls («Սփայս Գըրլզ»), անգլիացի աղջիկների երաժշտական խումբ, որը ձևավորվել է 1994 թվականին։ Թիմի անդամներն են՝ Մելանի Բրաունը, որը նաև հայտնի է որպես Mel B («Scary Spice»), Մելանի Չիսհոլմը, կամ Մելանի Սի, որը ունի նաև «Melany C» («Sporty Spice») բեմական անունները, Էմմա Բանթոնը՝ հայտնի նաև (Baby Spice») բեմական անունով, Ջերի Հալիվելը՝ հայտնի նաև որպես («Ginger Spice») և Վիկտորյա Բեքհեմը՝ հայտնի նաև («Posh Spice») բեմական անվամբ։ Իրենց «աղջիկների ուժի» մանտրայով նրանք վերաիմաստավորեցին աղջիկների խումբ հայեցակարգը՝ թիրախավորելով երիտասարդ կին երկրպագուների խումբը։ Նրանք գլխավորեցին 1990-ականների դեռահասների փոփ-վերածնունդը, հանդիսացան Cool Britannia-ի դարաշրջանի հիմնական մասը և դարձան տասնամյակի փոփ մշակույթի խորհրդանիշները։
Spice Girls | |
---|---|
Spice Girls խմբի անդամները ելույթ են ունենում 2008 թվականի փետրվարին Տորոնտոյում իրենց նախավերջին վերամիավորման համերգի ժամանակ։ (L–R) Մելանի Ց, Վիկտորիա Բեքհեմ, Ջերի Հալիվել, Մել Բ և Էմմա Բունթոն | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Լոնդոն, Անգլիա |
Ժանրեր |
|
Գործունեություն |
|
Լեյբլ | Virgin |
Կայք | thespicegirls.com |
Անդամներ | |
| |
Նախկին անդամներ | |
Spice Girls Վիքիպահեստում |
Spice Girls-ը ձևավորվել է լսումների միջոցով, որոնց նպատակն էր ստեղծել աղջիկների խումբ, այն ժամանակ հայտնի բրիտանական տղաների խմբերի հետ մրցելու համար։ Նրանք սուղ ժամանակահատածում առանձնացան իրենց մենեջերներից և ստեղծագործական հսկողություն վերցրին իրենց ձայներին և կերպարներին։ The Spice Girls խումբը 1996 թվականին Virgin Records-ի հետ պայմանագիր կնքեց և թողարկեց իր դեբյուտային «Wannabe» սինգլը, որը 37 երկրների մրցակցային շարքում զբաղեցրեց առաջին տեղը։ Նրանց 1996 թվականին լույս տեսած «Spice» դեբյուտային ալբոմը ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 23 միլիոն օրինակով՝ դառնալով պատմության մեջ կանանց խմբի ամենավաճառվող ալբոմը։ Նրանց թողարկեցին ևս երեք թոփ սինգլներ, դրանք են՝ "Say You'll Be There", "2 Become 1" և "Who Do You Think You Are"/"Mama" սինգլները։ Նրանց երրորդ՝ «Spiceworld» ալբոմը լույս է տեսել 1997 թվականին, որը ևս մեկ համաշխարհային հաջողութուն ունեցավ, և ամբողջ աշխարհում ավելի քան 14 միլիոն օրինակ վաճառք ունեցավ։ Նրանց «Spice Up Your Life», «Too Much» և «Viva Forever» երգերով նվաճեցին 3 թոփ սինգլներ։ Իրենց ալբոմներն ամփոփում էին խմբի պարային-փոփ ոճը և կանանց հզորացման ուղերձը, իսկ վոկալային և երգարվեստի ներդրումը խմբի անդամները հավասարապես կիսում էին։ Հալիվելը չմասնակցեց 1998 թվականի մայիսին տեղի ունեցած «Spice Girls »շրջագայությանը։ 1998 թվականին լույս տեսած
1997 թվականին տեղի ունեցավ «Spice Girls» խմբի ուղիղ դեբյուտային համերգային շրջագայությունը և թողարկվեց խմբի «Spice World» գեղարվեստական ֆիլմը, որը հասավ առևտրային բավականին մեծ հաջողությունների։ 1998 թվականին խումբը սկսեց «Spiceworld» շրջագայությունը, որին ամբողջ աշխարհից մասնակցում էր մոտ 2,1 միլիոն մարդ ՝ դառնալով կանանց խմբի ամենաշատ եկամուտ ունեցող համերգային շրջագայությունը՝ տոմսերի վաճառքից հավաքելով մոտ 220–250 միլիոն դոլար։ 1998 թվականի լույս տեսած «Goodbye» համար մեկ սինգլից և 1999 թվականի հաջող համերգային շրջագայությունից հետո «Spice Girls» խոմբը թողարկեց Ռիթմ ընդ բլյուզի(R&B) ազդեցությամբ երրորդ ալբոմը, որը լույս տեսավ 2000 թվականին և կոչվեց «Forever»: Այն ցուցադրեց իրենց իններորդ համար մեկ սինգլը «Holler»/«Let Love Lead the Way» երգով, որը ռեկորդ սահմանեց Մեծ Բրիտանիայի բոլոր ժամանակների աղջիկների խմբի կողմից։ 2000 թվականի վերջում «Spice Girls» խումբը դադար տվեց՝ կենտրոնանալու իրենց սոլո կարիերայի վրա։ Այդ ժամանակվանից նրանք վերամիավորվեցին երկու համերգային շրջագայության համար՝ The Return of the Spice Girls, որը տեղի ունեցավ 2007-2008 թվականներին, բաղկացած հինգ մասերից և Spice World – 2019 շրջագայությունը, որին Բեքհեմը չէր մասնակցում։ Երկուսն համերգային շրջագայություններն էլ արժանացել են Billboard Live Music մրցանակին, որպես ներգրավվածությունների համար ամենաշատ եկամուտ ունեցող խումբ։ Նրանք «Spice Girls» խմբին դարձրին 1998-ից 2020 թվականների ամենաշատ շրջագայած կանանց խումբը։ Նրանք նաև կարճ ժամանակով վերամիավորվեցին 2012 թվականին՝ 2012 թվականի ամառային Օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ քննադատների կողմից սիրված կենդանի կատարման համար։
«Spice Girls» խումբը վաճառել է 100 միլիոն ձայնասկավառակ ամբողջ աշխարհում՝ դառնալով բոլոր ժամանակների ամենամեծ վաճառք ունեցող, ամենապահանջված աղջիկների խումբը։ Այն ամենավաճառվող արտիստներից մեկն է և «Բիթլզից» հետո ամենահաջողակ բրիտանական փոփ խումբը։ Նրանք ստացան հինգ Brit Award, երեք Ամերիկյան երաժշտական մրցանակ, չորս Billboard երաժշտական մրցանակ, երեք MTV Եվրոպական երաժշտական մրցանակ և մեկ MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակ։ 2000 թվականին նրանք դարձան Brit Award-ի ամենաերիտասարդ դափնեկիրները երաժշտության ոլորտում մեծագույն ավանդի համար։ Ըստ Rolling Stone-ի լրագրող և կենսագիր Դեյվիդ Սինքլերի՝ «Բիթլզից» հետո նրանք ամենաճանաչված խումբն էին։ «Spice Girls» խմբի հաջողության մյուս գաղտնիքներից Halliwell's Union Jack զգեստը և նրանց մականունները, որոնք ստացել են բրիտանական մամուլից։ Խմբի մենեջեր Սայմոն Ֆուլլերի ղեկավարությամբ նրանց ամենամեծ հավանություն ստացած գործերը և ապրանքները խմբին դարձրին երբևէ ամենահաջող մարքեթինգային շարժիչներից մեկը, որը մինչև 1998 թվականի մայիս ամիսը ունեցավ 500-800 միլիոն դոլլար նախահաշվով եկամուտ։ Music Week ամսագրի հեղինակ Փոլ Գորմանի խոսքերով, իրենց մեդիա հրապարակումը օգնեց սկիզբ դնել փոփ մշակույթի մեջ հայտնի մարդկանց մոլուցքի դարաշրջանին։