բրիտանացի երգչուհի, դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Մելանի Ջանին Բրաուն Բենթոն (անգլ.՝ Melanie Janine Brown Benton, մայիսի 29, 1975[1][1][1][…], Հեյրհիլս, Սիթի օֆ Լիդս, Արևմտյան Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2][4][5]), բրիտանացի երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի։ Ավելի հայտնի է «Spice Girls» փոփ համույթում Մել Բի բեմական անվամբ հանդես գալով։
Մելանի Բրաուն | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Mel B |
Ի ծնե անուն | անգլ.՝ Melanie Janine Brown |
Նաև հայտնի է որպես | Scary Spice |
Ծնվել է | մայիսի 29, 1975[1][1][1][…] (49 տարեկան) Հեյրհիլս, Սիթի օֆ Լիդս, Արևմտյան Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2] |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | փոփ, ժամանակակից R&B, հիփ հոփ, սոուլ և պարային երաժշտություն |
Մասնագիտություն | երգչուհի, դերասանուհի, հեղինակ-կատարող, հեռուստահաղորդավարուհի, մոդել, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և ստուդիական երաժիշտ |
Երգչաձայն | կոնտրալտո |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Virgin Records և EMI |
Կրթություն | Leeds West Academy? |
Անդամակցություն | Spice Girls |
Ամուսին | Stephen Belafonte? |
Պարգևներ | |
Melanie B Վիքիպահեստում |
Փոքր տարիքում հաղթել է «Կարիբյան արևի միսս» մրցույթում։
10 տարեկանում սկսել է նվագել հարվածային գործիքներ և 15 տարեկանում ստացել է կրթաթոշակ երաժշտական դպրոցում, որը ավարտել է որպես հարվածային գործիքներ նվագող և պարի ուսուցչուհի։
1993 թվականին դարձել է «Spice Girls» խմբի անդամ, Մելանի Սիի և Վիկտորիա Ադամսի հետ, արձագանքելով թերթի հայտարարությանը։ Էմմա Բանթոնին առաջարկել է նրա երգի ուսուցչուհին, Ջերի Հոլլիուելը խմբում հայտնվել է պատահաբար։
Խմբում աղջիկները հայտնի էին որպես «Սքերի Սփայս», որը անգլերենից թարգմանաբար նշանակում է «Սարսափելի համեմունք»։ Տվյալ կեղծանունը Մելանին ստացել է գրագետ ակցենտի և շքեղ աֆրիկյան սանրվածքների պատճառով, ինչպես նաև հագնվելու տարօրինակ ոճի պատճառով։
1998 թվականին Մել Բին սկսել է զբաղվել միանձնյա կարիերայով, և դրա հետ համադրելով նաև աշխատանքը «Spice Girls» խմբում։ Նրա առաջին սինգլն է դարձել է համատեղ աշխատանք Միսի Էլիոթի հետ «I Want You Back» անվանումով, որը թողարկվել է 1998 թվականի սեպտեմբերի 14-ին։ Շնորհիվ նրա, որ սինգլի պրոդյուսերն էր եղել Միսի Էլիոթին, այն զբաղեցրել էր առաջին հորիզոնականը UK Single Charts հիթ-շարքում։
1999 թվականի հունիսին թողարկվել է երգչուհու երկրորդ «Word Up» (Cameo խմբի քավր տարբերակը) սինգլը, այս անգամ Մելանին համագործակցել է Թիմբալենդի հետ։ Սինգլը զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը հիթ-շարքերում, ինչպես նաև դարձել է «Օսթին Փաուերս. Միջազգային մարդ հանելուկ» ֆիլմի սաունդթրեկը։
2000 թվականի սեպտեմբերի 25-ին Մելանի Բրաունը թողարկել է ամբողջական միանձնյա «Tell Me» սինգլը, որը Մեծ Բրիտանիայի հիթ-շարքերում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։
Ընտանեկան խնդիրների հիման վրա նա գրել է իր առաջին միանձնյա Hot ալբոմը, որի թողարկումը տեղի է ունեցել 2000 թվականի հոկտեմբերի 9-ին։ Այն պատեհաժամ էր, քանի որ Spice Girls խմբին շուտով սպասվում էր լուծարում։
2001 թվականի փետրվարի 19-ին տեղի է ունեցել իր առաջնաելույթային ալբոմի երրորդ «Feels So Good» սինգլը, որը Միացյալ Թագավորության հիթ-շարքերում զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։
2001 թվականի հունիսի 4-ին թողարկվել է Hot ալբոմի չորրորդ և վերջին «Lullaby» սինգլը։ Տվյալ երգը Մելանին նվիրել է իր աղջկան՝ Ֆենիքս Չի Գյուզարի, որը իր մայրիկի հետ նկարահանվել է այդ երգի տեսահոլովակում։ Այս անգամ սինգլը զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը UK Single Charts հիթ-շքերթում։ Այդ պատճառով Virgin Records լեյբլը խզարել է Բրաունի հետ ունեցած պայմանագիրը։
Ծրագրավորվել էր հինգերորդ «Hotter» սինգլի թողարկումը, միայն թե, թողարկումը հետաձգվել է «Lullaby» ալբոմի վատ վաճառքի պատճառով։
2002 թվականին Մելանին հրատարակել է «Catch a fire» ինքնակենսագրականը։
2003 թվականին Մելանին Բրիտանիայից արտագաղթել է ԱՄՆ։ Ներկա պահին նա ապրում է ամուսնու և երեք աղջիկների հետ Լոս Անջելեսում, Կալիֆոռնիա նահանգ։
Ձայնագրելով մի քանի ավելի կամ քիչ հայտնի միանձնյա սինգլներ, 2005 թվականին Մելանին թողարկել է երկրորդ միանձնյա «L. A. State Of Mind» ալբոմը, որը ջախջախիչ պարտություն կրեց, զբաղեցնելով 453-րդ տեղը Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթում և հասնելով ընդամենը 1500 կրկնօրինակի վաճառքի։ Այդ ալբոմի միակ՝ «Today» սինգլը, կարողացավ ընդգրկվել թոփ 50-ում, զբաղեցնելով 41-րդ տեղը հիթ-շքերթում։
Մելանին աջակցում էր Spice Girls խմբի վերամիավորման մտքին և նրանց հետ գնում է շրջագայության։
2007 թվականին Բրաունը զբաղեցրել է երկրորդ տեղը «Պարեր աստղերի հետ» (անգլ.՝ Dancing with the Stars) շոուում, որտեղ նրա զույգընկերն է եղել Մաքսիմ Չմերկովսկին[6]։
2011 թվականին Բրաունը դարձել է X-Factor հաղորդման ավստրիալական տարբերակի ժյուրի, իսկ 2012 թվականին եղել է հրավիրված ժյուրի բրիտանական X-Factor հաղորդումում։ 2013 թվականին Մելանին հայտարարել է այն մասին, որ վերադառնում է միանձնյա կարիերային և սկսում է իր երրորդ միանձնյա ալբոմի ձայնագրությունը։
2013 թվականի սեպտեմբերի 19-ին կայացել է երգչուհու նոր «For Once In My Life» սինգլի թողարկումը, որը զբաղեցրել է 30-րդ հորիզոնականը բրիտանական հիթ-շարքերում։
1998-2001 թվականներին Մելանին ամուսնացած է եղել պարող Ջիմի Գյուլզարոմի հետ[7]։ Այդ ամուսնությունում Բրաունը ունեցեծ է իր առաջին աղջկան՝ Ֆենիքս Չի Գյուլզարին (19 փետրվարի 1999 թվական)[8]։
2006 թվականին Մելանին հանդիպել է դերասան Էդի Մերֆիի հետ, ումից (բաժանումից հետո) ունեցել է երկրորդ աղջկան՝ Էնջել Այրիս Մերֆի Բրաունին (03 ապրիլի 2007 թվական)[9]։
2007 թվականի հունիսի 6-ին ամուսնացել է պրոդյուսեր Ստեֆան Բելաֆոնթի հետ[10]։ Այդ ամուսնության ընթացքում նա ունեցել է իր երրորդ աղջկան՝ Մեդիսոն Բրաուն Բելաֆոնթին (01 սեպտեմբերի 2011 թվական)[11][12]։
Թվական | Անվանում | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|
1993 թվական | Coronation Street | Ամի Նելսոն | Էպիզոդական դեր (34-րդ սեզոն) |
1999 թվական | Pure Naughty | Հաղորդավար | |
2001 թվական | This Is My Moment | Հաղորդավար | |
2002 թվական | Voodoo Princess | Հաղորդավար | Վավերագրական հեռուստատսություն |
2003 թվական | Burn It | Քլաիր | Գլխավոր դեր (1-ին սեզոն) |
2005 թվական | Bo' Selecta! | Ինքն իրեն | "Avid Merrion's Christmas Special" (5-րդ սեզոն, 1-ին էպիզոդ) |
2007 թվական | Dancing with the Stars | Մասնակից | 5-րդ սեզոն |
2007 թվական | Entertainment Tonight | Լրագրող | |
2008 թվական | Access Hollywood | Լրագրող | |
2008 թվական | The Singing Office | Հաղորդավար | |
2008 թվական | Step It Up and Dance | Հյուր ժյուրի | "A Scary Surprise" (1-ին սեզոն, 1-ին էպիզոդ) |
2009 թվական | Loose Women | Աշխատողների խմբի անդամ | 14-րդ սերիա |
2009 թվական | Living on the Breadline | Մայր | Հեռուստատեսային վավերագրական |
2010 թվական | Dance Your Ass Off | Հաղորդավար | 2-րդ սեզոն |
2010 թվական | Mel B: It's a Scary World | Ինքն իրեն | Ռեալիթի հաղորդում |
2011 թվական | Secret Diary of a Call Girl | Սիլվիա Բուրկ | "4.8" (4-րդ սեզոն, 8-րդ էպիզոդ) |
2010–12 թվականներ | The X Factor Australia | Ժյուրի/ Մարզիչ | 2-րդ սեզոն (հյուր) 3-րդ սեզոն–4 (գլխավոր) |
2012 թվական | The Spice Girls Story: Viva Forever! | Հեռուստատեսային վավերագրական | |
2012 թվական | Dancing with the Stars | Հաղորդավար | 12-րդ սեզոն |
2012 թվական | Britain's Next Top Model | Ժյուրի/ Մարզիչ | "13 August 2012" (8-րդ սեզոն, 6-րդ սերիա) |
2012–16 թվականներ | The X Factor UK | Ժյուրի/ Մարզիչ | 9-րդ սեզոն և13 (հյուր) 11-րդ սեզոն (գլխավոր) |
2013–մեր օրեր | America's Got Talent | Ժյուրի | |
2013 թվական | Stepping Out | Ժյուրի | |
2013 թվական | Twelve Trees of Christmas | Կորդելիա | Հեռուստաֆիլմ |
2014 թվական | Whose Line Is It Anyway? | Ինքն իրեն | "Mel B" (10-րդ սեզոն, 1-ին էպիզոդ) |
2014 թվական | The Voice Kids: Australia | Ժյուրի/ Մարզիչ | |
2014 թվական | The Pro | Ինքն իրեն | Հեռուստաֆիլմ |
2014 թվական | Text Santa | Ձմեռ պապի թիկնապահը | Հատուկ հեռուստատեսություն |
2014 թվական | Black Dynamite | Ինքն իրեն | Ձայն; "How Honeybee Got Her Groove Back" (2-րդ սեզոն, 4-րդ էպիզոդ) |
2015 թվական | RuPaul's Drag Race | Հրավիրված ժյուրի | "ShakesQueer" (7-րդ սեզոն, 3-րդ էպիզոդ) "Countdown to the Crown" (7-րդ սեզոն, 13-րդ էպիզոդ) |
2016–մեր օրեր | Lip Sync Battle UK | Հաղորդավար[13] | |
2016-մեր օրեր | The X Factor Australia | Մարզիչ / Ժյուրի | 8-րդ սեզոն |
Թվական | Անվանում | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|
1997 թվական | Spice World | Սքարի Սփիսե | |
1998 թվական | Creche Landing | Լոլա | Ձայն |
2003 թվական | LD 50 Lethal Dose | Լոուիս | |
2004 թվական | Happy Birthday Oscar Wilde | Ինքն իրեն | Վավերագրական |
2005 թվական | The Seat Filler | Սանդի | |
2005 թվական | Telling Lies | Մագի Թոմաս | |
2006 թվական | Love Thy Neighbor | Լոնի | |
2007 թվական | Giving You Everything | Ինքն իրեն | Վավերագրական |
2014 թվական | Tinker Bell and the Legend of the NeverBeast | Ֆուրի | Ձայն (UK version) |
2017 թվական | Blazing Samurai | Ընձուղտ | Ձայն; The Giraffe |
2017 թվական | Chocolate City: Vegas[14] | Բրանդի | Post-producing |
2017 թվական | Killing Hasselhoff[15] | Ինքն իրեն | Post-producing |
Թվական | Անվանում | Դեր |
---|---|---|
2004 թվական | Rent | Միմի Մարքուեզ |
2016–17 թվականներ | Chicago | Ռոքսի Հարթ |
Տեսահոլովակ | Թվական | Ռեժիսոր | Ալբոմ |
---|---|---|---|
«I Want You Back» | 1998 թվական | Հիփ Ուիլյամս | Hot |
«Word Up!» (UK version) | 1999 թվական | Wiz | Hot |
«Word Up!» (US version) | Մեթյու Ռոլսթեն | Hot | |
«Tell Me» | 2000 թվական | Նայջել Դիկ | Hot |
«Feel So Good» | Մարթին ՈՒեյզ | Hot | |
«Lullaby» | 2001 թվական | Էնդի Օրիկ | Hot |
«Proper Crimbo» | 2003 թվական | Անհայտ | TBA |
«Today» | 2005 թվական | Մարկ Մակքոնել | L.A. State Of Mind |
«The One That Got Away» | 2007 թվական | Ռեյ Քեյ | TBA |
«For Once in My Life» | 2013 թվական | TBA |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.