From Wikipedia, the free encyclopedia
Space Exploration Technologies Corporation (SpaceX), ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Հոտորն քաղաքում գտնվող գլխավոր գրասենյակում տիեզերական տեխնիկա արտադրող ամերիկյան ընկերություն։ 2020 թվականի մայիսի 30-ին այս ընկերությունը տիեզերք է արձակել Falcon 9 հրթիռով ֆրյու Դրագոն տիեզերանավը։ SpaceX ընկերության այս նվաճումը բացառիկ է այն առումով, որ տիեզերագնացության պատմության ընթացքում առաջին անգամ մասնավոր ընկերությունն է տիեզերական թռիչք իրականցրել[3]։ Պլանավորում է վեց տարում հասնել Մարս մոլորակ՝ Երկրագնդի և Մարսի սինխրոնիզացիայի ժամանակ[4]։
SpaceX | |
---|---|
Տեսակ | ինքնաթիռաշինական ընկերություն և launch service provider? |
Հիմնադրված է | մարտի 14, 2002[1] |
Հիմնադիր | Իլոն Մասկ |
Վայր | Hawthorne, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ[2] |
Տնօրեն | Իլոն Մասկ |
Արդյունաբերություն | space industry? |
Աշխատողների թիվ | ▲12 000 մարդ (ապրիլ 2022) |
Սեփականատեր | Իլոն Մասկ |
Կայք | spacex.com(անգլ.) |
SpaceX Վիքիպահեստում |
Հիմնադրվել է 2002 թվականին PayPal-ի նախկին սեփականատեր և Tesla Motors-ի նախկին CEO Իլոն Մասկի կողմից տիեզերք թռչելու ծախսերը կրճատելու նպատակով՝ ուղի բացելով Մարսի գաղութացմանը։ Ընկերությունը մշակել է հրթիռ-կրիչներ Falcon 1-ը և Falcon 9-ը՝ ամենասկզբից նպատակ ունենալով դարձնել դրանք բազմանգամյա օգտագործման, ինչպես նաև Dragon տիեզերանավ՝ Միջազգային տիեզերական կայանը համալրելու համար։ Dragon V2-ի ուղևորային տարբերակը տիեզերագնացներին Միջազգային տիեզերական կայան տեղափոխելու համար գտնվում է մշակման եզրափակիչ փուլում։ 2015 թվականից սկսած՝ մասնակցում է նաև Հիպերլուփ վակուումային գնացքի նախագծի իրագործմանը։
Որակի և արժեքի վերահսկողության նպատակով արտադրանքի բաղադրիչների մեծամասնության արտադրությունը, վերամշակումը և թեստավորումը իրագործվում է՝ սեփական ռեսուրսների վրա հիմնվելով՝ ներառյալ Merlin, Kestrel, DracoDraco և SuperDraco հրթիռային շարժիչները, որոնք օգտագործվում են Falcon կրող հրթիռների և Dragon տիեզերանավի վրա։ Դա թույլ է տալիս SpaceX-ին առաջարկել ամենացածր գները շուկայում, ինչպես նաև նշանակալիորեն նվազեցնում է արտադրության ժամանակը։
SpaceX-ը հիմնադրվել է 2002 թվականի հունիսին PayPal վճարային համակարգի բաժնետեր Իլոն Մասկի կողմից։
Ընկերությունը հիմնվել է այն բանի համար, որպեսզի նպաստի մարդու կողմից տիեզերքի յուրացմանը։ Դա մեր գոյության գլխավոր պատճառն է։ |
2006 թվականի մարտի 24-ին իրականացվեց ընկերության համար առաջին Falcon 1 կրող հրթիռի թռիչքը, որն ավարտվեց վթարով[5]։
2006 թվականի օգոստոսին ընկերությունը դարձավ ՆԱՍԱ-ի Commercial Orbital Transportation Services (COTS) ծրագրի հաղթողը և մոտավորապես 396 մլն ֆինանսավորում ստացավ Falcon 9 կրող հրթիռի և Dragon տիեզերանավի վերամշակման և ներկայացման համար[6][7]։ Ըստ COTS-ի ծրագիրը բաժանվեց 40 փուլերի, որոնցից յուրաքանչյուրը վճարվում էր առանձին։ Դրա կատարումը երկարաձգվեց մինչև 2020 թվականը[8]։
2008 թվականի սեպտեմբերի 28-ին կայացավ Falcon 1 կրող հրթիռի հաջող բացթողնումը և օգտակար բեռի դուրսբերումը ուղեծիր։
2008 թվականի դեկտեմբերի 22-ին SpaceX-ի և ՆԱՍԱ-ի միջև կնքվեց պայմանագիր Commercial Resupply Services (CRS) ծրագրի շրջանակներում Միջազգային տիեզերական կայանը 1,6 մլրդ դոլարի չափով մատակարարելու համար[9]։ Սկզբնապես պլանավորված 12 առաքելություններին առավել ուշ ավելացվեցին ևս երեքը[10]։
2010 թվականի հունիսի 4-ին իրականացվեց Falcon 9 կրող հրթիռի առաջին արձակումը, ուղեծիր բաց թողնվեց Dragon տիեզերանավի մակետը[11]։ 2010 թվականի դեկտեմբերի 8-ին ուղեծիր արձակվեց Dragon տիեզերական նավը։ 2012 թվականի մայիսի 25-ին Dragon տիեզերանավը առաջին անգամ կցվեց Միջազգային տիեզերական կայանի Հարմոնիա մոդուլին[12]։
2011 թվականին SpaceX-ը սկսեց մասնակցել ՆԱՍԱ-ի կողմից իրականացվող Commercial Crew Program.-ին։ Այդ ծրագրի շրջանակներում պայմանագիր կնքեց 2011 թվականին 75 մլն.$-ով տիեզերանավ վերամշակելու համար[13] և 440 մլն.$-ով 2012 թվականին[14][15]։ 2014 թվականի սեպտեմբերի 16-ին NASA-ն հայտարարեց SpaceX ընկերության հետ պայմանագիր կնքելու մասին Commercial Crew Program ծրագրի շրջանակներում Dragon V2 տիեզերանավի օգնության Միջազգային տիեզերական կայան տիեզերագնացներ փոխադրելու գծով։ Պայմանագրի արժեքը 2,6 մլրդ դոլար էր[16]։
2015 թվականի հունիսի 28-ին SpaceX CRS-7-ով ՄՏԿ-ն համալրելու առաքելության շրջանակներում տեղի ունեցավ վթար Dragon տիեզերանավի հետ Falcon 9 կրող հրթիռի արձակման ժամանակ։ Կրող հրթիռը ջախջախվեց օդում արձակումից 2 րոպե 19 վայրկյան հետո[17]։
2016 թվականի հունվարի 14-ին NASA-ն ընտրեց SpaceX ընկերությանը ՄՏԿ-ն Commercial Resupply Services 2 (CRS2) համալրելու ծրագրի երկրորդ փուլի երեք հաղթողներից մեկը՝ Dragon տիեզերանավի համար 6 երաշխավորված առաքելություններով և անհրաժեշտության դեպքում պայմանագիրը երկարաձգելու հնարավորությամբ[18][19]։
2016 թվականի ապրիլի 27-ին ընկերությունը ստացավ իր առաջին EELV[en]-պայմանագիրը ԱՄՆ Ռազմաօդային ուժերի հետ մասին պետական անվտանգության ապահովման համար առավել կարևոր արբանյակները տիեզերք ուղարկելու, GPS 3-2 նավիգացիոն արբանյակը բացթողնելու ծրագիրն իրականացնելու համար։ Պայմանագրի արժեքը կազմեց 82,7 մլն դոլար[20][21]։
2018 թվականի փետրվարի 6-ին SpaceX-ն անցկացրեց Falcon Heavy գերծանր կրող հրթիռի առաջին արձակումը[22][23]։
2018 թվականի ապրիլի 19-ին SpaceX-ն իրականացրեց TESS տիեզերական աստղադիտակի՝ հաջորդ սերունդի էկզոմոլորակներ որոնողի արձակումը։ Վերջինս իրականացվեց Falcon 9 կրող հրթիռի օգնությամբ, որը սկսեց գործողությունը Կանավերալ հրվանդանից։ TESS աստղադիտակը իր հիմնական գիտական առաքելությունն իրականցնելու ժամանակ կհետևի ավելի քան 200 հազար ամենավառ աստղերին, որ գտնվում են Արեգակնային համակարգի հարևանությամբ, և կփնտրի մոլորակներ՝ օգտագործելով ավանդական տարանցիկ մեթոդը[24]։
SpaceX-ի ներկայացուցիչների հայտարարությամբ՝ մասշտաբի էֆեկտի և վերադարձվող աստիճանների կրկնակի օգտագործման շնորհիվ՝ ընկերությունը կկարողանա ապագայում նվազեցնել մեկ արձակման գինը մինչև $5–7 մլն[25][26]։ Մասկը նաև խոստացավ, որ կազմակերպությունը կկարողանա ուղեծիր հասցվող օգտակար բեռի կիլոգրամի համար արժեքը նվազեցնել մինչև $1100[27]:
2013 թվականի դրությամբ՝ Falcon 9 կրող հրթիռի վրա բեռի դուրսբերումը արժե $56,5 մլն[25] (այլ տվյալներով՝ 58-65 մլն)[28]։
Սկսած 2014 թվականի հունիսից՝ կրող հրթիռի արձակման նվազագույն արժեքը առևտրային պատվիրատուի համար կազմում էր $61,2 միլիոն[29]։
2016 թվականի մայիսից սկսած՝ առաջին աստիճանի վերադարձ իրականացնել թույլ տվող, օգտակար բեռ ունեցող արձակումների նվազագույն գները․ Falcon 9-ի համար՝ $62 մլն, Falcon Heavy-ի համար՝ $90 մլն[30]։
Ընկերության ներկայացուցչի հավաստմաբ՝ առաջին աստիճանի վերադարձման օգտագործմամբ արձակումը կարժենա 30 % առավել էժան, ինչը կկազմի $40 միլիոն[31]։
Ի տարբերություն առևտրային հարաբերությունների՝ ԱՄՆ-ում կառավարական և ռազմական արձակումները պահանջում են լիազորման հատուկ գործընթաց, ինչը էականորե, տասնյակ միլիոնավոր դոլարներով, բարձրացնում է արձակման ինքնարժեքը[32][33]։
ՄՏԿ բեռ հասցնելու համար Commercial Resupply Services նախագծի շրջանակներում ընկերությունը յուրաքանչյուր առաքելության համար ՆԱՍԱ-ից ստանում է $120 միլիոն․ այդ գնի մեջ է մտնում նաև Dragon տիեզերանավի համար վճարը[34]։
2016 թվականին SpaceX-ը $82,7 մլն արժողությամբ պայմանագիր է կնքել ԱՄՆ ռազմաօդային ուժերի հետ GPS արբանյակը Falcon 9 կրող հրթիռով արձակելու համար[20]։
Կազմակերպության աշխատակիցների քանակը պարբերաբար աճում է. 2005 թվականի նոյեմբերի 160-ից այն հասել է մոտավորապես 4000-ի՝ 2015 թվականի հուլիսի դրությամբ։ Աշխատակիցների քիչ քանակությունը, այլ նման ընկերությունների համեմատ, կապված է արձակումները առավելագույնս էժանացնելու հետ։ Դա, ինչպես և Մարս մարդկանց տեղափոխումը[35], հանդիսանում է կազմակերպության հիմնական նպատակը[36]։
Կազմակերպության հիմնադրման պահից արձակումների և վայրէջքների վիճակագրություն.
2012 թվականի տվյալներով՝ կազմակերպության 2/3-ը պատկանում է Իլոն Մասկին[37]։
Կազմակերպության 10 %-ը պատկանում է Google և Fidelity Ventures ընկերություններին։ Սեփականատերերի թվում են նաև Draper Fisher Jurvetson-ը, Founders Fund-ը, Valor Equity Partners-ը, Capricorn-ը և այլք[38]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.