Լոբի
բույսերի տեսակ / From Wikipedia, the free encyclopedia
Լոբի (Phaseolus vulgaris), ընդավորների ընտանիքին (Leguminosae) պատկանող խոտանման ցողուններով բույս։ Ըստ թփի ձևի՝ լոբին կարող է լինել փաթաթվող և թփային։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լոբի (այլ կիրառումներ)
Լոբի | |
Լոբի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
Տրիբա | Phaseoleae |
Ցեղ | Լոբի (Phaseolus) |
Տեսակ | Լոբի (P. vulgaris) |
Միջազգային անվանում | |
Phaseolus vulgaris | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Մեծ տեղ է գրավում սննդի գործում ինչպես հատիկների, այնպես էլ կանաչ ունդերի գործածությամբ։ Լոբին մշակում են հատիկ և կանաչ լոբի ստանալու համար։
Սպիտակուցային նյութերով լոբու հատիկները մոտենում են մսին։ Լոբու հատիկների մեջ սպիտակուցները կազմում են 20-22% (մսում՝ 20-23%)։ Կանաչ լոբու մեջ սպիտակուցները 6-7% են։ Բացի այդ լոբին պարունակում է մոտ 2% ճարպ և, վերջապես, վիտամիններ ու մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ հանքային աղեր։
Անդրկովկասի ժողովուրդների սննդի մեջ լոբին կարևոր տեղ է գրավում և օգտագործվում է հատիկ և կանաչ ունդերի եփած և թթու դրած ձևով։ Լոբին արժեքավոր հումք է նաև պահածոների արդյունաբերության համար։
Լոբին համարվում է ԱՄՆ ազգագրական գրականության մեջ արմատավորված «Երեք քույրերից»՝ բնիկ հնդկացիների մոտ տարածված երեք գլխավոր մշակաբույսերից մեկն է։ Մյուս երկուսն են դդումը և եգիպտացորենը։