From Wikipedia, the free encyclopedia
Opeth, շվեդական հևի մետալ խումբ` Ստոկհոլմից, ձևավորվել է 1990 թվականին։ Չնայած նրան, որ խումբը ունեցել է մի քանի անձնակազմային փոփոխություններ, երգիչ, կիթառահար և երգերի հեղինակ Միքայել Օկերֆելդտը մնացել է Opeth-ի հիմնադիրներից միակը և տարիների ընթացքում հիմնական շարժիչ ուժը։ Opeth-ը հետևողականորեն ներառված է պրոգրեսիվ, ֆոլկ, դասական և ջազ ազդեցությունների մեջ, ինչպես նաև ուժեղ ազդեցություն ունի դեթ մետալը` հատկապես իրենց վաղ աշխատանքներում։ Շատ երգերում ներառված է հատվածներ ակուստիկ կիթառով և հզոր դինամիկ տեղաշարժեր, ինչպես նաև դեթ գրոուլ ու մաքուր վոկալ։ Opeth-ը հազվադեպ ստեղծել է կենդանի ելույթներ` իրենք առաջին չորս ալբոմների օժանդակությամբ, բայց քանի որ 2001 թվականից հետո անցկացնում են իրենց առաջին համաշխարհային շրջագայությունը` Blackwater Park-ի թողարկումից հետո, նրանք առաջնորդվում են մի քանի համաշխարհային շրջագայություններով։
Opeth | |
---|---|
Opeth-ը 2009 թվականին, ձախից աջ. Փեր Ուիբերգ, Ֆրեդերիկ Ակեսոն, Միքայել Օկերֆելդտ, Մարտին Մենդես և Մարտին Աքսենրոտ | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Ստոկհոլմ, Շվեդիա |
Ժանրեր | պրոգրեսիվ մետալ պրոգրեսիվ դէթ մետալ պրոգրեսիվ ռոք |
Գործունեություն | 1990-ներկա |
Լեյբլ | Nuclear Blast, Candlelight, Century Black, Peaceville, Music for Nations, Koch, Roadrunner |
Կապված | Bloodbath, Katatonia, Storm Corrosion |
Կայք | opeth.com |
Անդամներ | |
Միքայել Օկերֆելդտ Մարտին Մենդես Մարտին Աքսենրոտ Ֆրեդերիկ Ակեսոն Յոհակիմ Սվելբերգ | |
Opeth Վիքիպահեստում |
Opeth-ը թողարկել է տասնմեկ ստուդիական ալբոմներ, երեք կենդանի DVD, երեք կենդանի ալբոմ (երկուսը գտնվում են DVD-ի հետ համատեղ) և երկու հավաքածու։ Խումբը թողարկում է իր Orchid ալբոմը` 1995 թվականին։ Չնայած նրան, որ իր ութերորդ ստուդիական ալբոմը` Ghost Reveries-ը, բավականին հանրաճանաչ է եղել ԱՄՆ-ում, Opeth-ը չի փորձում խոշոր ամերիկյան առևտրային հաջողության հասնել, մինչև 2008 թվականը, երբ թողարկվեց իններորդ ստուդիական ալբոմը` Watershed-ը, որը Billboard 200 ամսագրում հասավ մինչև 23-րդ հորիզոնական և գլխավորել է ֆիննական ալբոմների աղյուսակը` իր թողարկման առաջիկա շաբաթների ընթացքում։ Opeth-ը վաճառել է ավելի քան 1,5 միլիոն ալբոմ և DVD[1], ներառյալ 300000 ամբողջական SoundScan իր ալբոմներից` Blackwater Park, Damnation և Deliverance` ԱՄՆ-ում[2]։
Opeth-ը հիմնադրվել է որպես դեթ մետալ խումբ` Ստոկհոլմում` 1990 թվականի աշնանը, վոկալիդտ Դեվիդ Իսբերգի կողմից[3]։ Իսբերգը Eruption խմբի հիմնադիր Միքայել Օկերֆելդտին ասում, որ նա միանա խմբին (այդ ժամանակ նա ընդամենը 16 տարեկան էր), որպես բասիստ։ Երբ Օկերֆելդտը գործնականում ցույց տվեց իր կարողությունները Իսբերգը հաջորդ օրը նրան խումբ հրավիրեց, բայց պարզ դարձավ, որ նա խմբի մնացած անդամների չէր ասել դրա մասին, սակայն խմբի կազմի մեջ ներառնվեց նաև ընթացիկ բասիստը։ Դրան հաջորդող վեճերը խմբի անդամների միջև, բայց Իսբերգը ու Օկերֆելդտը լքեցին խումբը` նոր նախագիծ ստեղծելու համար[3]։ Խումբը ստացավ "Opet" անունը` Ուիլբուր Սմիթի The Sunbird վեպից[4]։ Այս վեպում Opet-ը Հարավային Աֆրիկայում գտնվող Փյունիկիա քաղաքի գեղարվեստական անվանումն էր, որը թարգմանաբար նշանակում էր «Լուսնի քաղաք»։
Իսբերգը ու Օկերֆելդտը նոր անդամներ են վերցնում խմբի համար` թմբկահար Անդերս Նորդինին, բասիստ Նիկ Դորինգին և կիթառահար Անդրեաս Դիմեոյին։ Չբավարարվելով Opeth-ի դանդաղ առաջընթացով Դորինգը ու Դիմեոն լքեցին խումբը` իրենց առաջին կատարումից հետո[5], իսկ նրանց փոխարինեցին կիթառահար Կիմ Պետերսոնը ու բասիստ Յոհան դե Ֆարֆալան։ Հաջորդ ներկայացումից հետո դե Ֆարֆալան լքեց խումբը` ժամանակը ծախսելով իր ընկերուհու հետ Գերմանիա մեկնելու վրա, իսկ նրան փոխարինեց Մատիաս Անդերը, հետո Օկերֆելդտի ընկերը` Պետեր Լինդգրենը, ստանձնեց բասիստի պաշտոնը։ Իրենց հաջորդ կատարման ժամանակ Լինդգրենը` ձախից հետևելով համերգին, անջատում է Կիմ Պետերսոնի կիթառը, որից հետո բասիստի դերը ստանձնում է Ստեֆան Գուտեկլինթը։ Հաջորդ տարի Դեվիդ Իսբերգը լքում է խումը` հղելով «ստեղծագործական տարբերություններ»[3]։
Հետևելով Իսբերգի մեկնելուն Օկերֆելդտը ստանձնում է վոկալային պարտականությունները, իսկ Լինդգրեը ու Նորդինը հաջորդ տարին ծախսում են գրելու և փորձեր են անում նոր նյութ գտնելու համար։ Բասիստ Գուտեկլինթը 1994 թվականին հեռացվում է խմբից` Candlelight Records-ի հետ իրենց առաջին գործարքը ստորագրելուց հետո։ Opeth-ը ի սկզբանե խմբի հիմնադիր անդամ դե Ֆարֆալային ընդումնում է խումբ, որպես բասիստ` իրենց դեմո ալբոմների թողարկման համար, և նա ուզում էր ժամանակավոր միանալ խմբին` Opeth-ի "Orchid" դեբյուտային ալբոմի թողարկման համար` 1995 թվականին[5]։
1994 թվականի ապրիլին` պրոդյուսեր Դեն Սվանոյի հետ, թողարկվել է նրանց դեբյուտային ալբոմը` Orchid-ը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.