From Wikipedia, the free encyclopedia
Nissan GT-R, սուպերքար, որն արտադրում է ճապոնական Nissan Motor ընկերությունը։ Ցուցադրվել է, որպես սերիական մոդել 2006 թվականի[2][3][4] հոկտեմբերին Տոկիոյի ավտոսրահում, վաճառքը սկսվել է 2007 թվականից Ճապոնիայում, 2008 թվականից Եվրոպայում և 2009 թվականից Ա․Մ․Ն-ում։ Նրա նախորդներից տարբերվում է, որ թողարկված է միայն Japanese Domestic Market-ի (JDM) համար։ Այս լեգենդար սուպերքարը պատրաստվել է ալյումինի և կարբոնի խառնուրդից, իսկ էկրանի տեխնիկական մասը նախագծվել է հայտնի ճապոնացի Կազունորի Յամաուչիի կողմից, որը հանդիսանում է Gran Turismo խաղային շարքի հեղինակը և ղեկավարը։
Nissan GT-R | |
---|---|
Ընդհանուր տվյալներ | |
Տեսակ | ավտոմեքենայի մոդել |
Արտադրող | Նիսսան |
Երկիր | Ճապոնիա |
Ուրիշ անուն(ներ) | R35 |
Արտադրության տարիներ | 2006-մ.հ |
Նախորդ | Nissan Skyline GT-R և Nissan Skyline (R34) GT-R? |
Դաս | սուպերքար |
Սեգմենտ | Grand Tourer |
Դիզայն | |
Թափքի տիպ | երկդռնանի ամբողջական կուպե[1] |
Դռների քանակ | երկդռնանի |
Ակնային ֆորմուլա | 4x4 |
Քարշակ | լիաքարշակ |
Շարժիչներ | |
Շարժիչ | 3.8 լ VR38DETT թվին-տուրբո V6, 480-600 ձիաուժ |
Բնութագիր | |
Անիվային բազա | 2780 միլիմետր |
Մասսա-գաբարիտային բնութագիր | |
Երկարություն | 4656 մմ- 4671 մմ |
Լայնություն | 1895 մմ - 1902 մմ |
Բարձրություն | 1368 մմ - 1372 մմ |
Մասսա | 1740 կգ |
Դինամիկ | |
Առջևի անվահետք | 1590 մմ |
Հետևի անվահետք | 1600 |
Առավ. արագություն | 340-426 Կմ/ժ |
Այլ | |
Դիզայներ | Շիրո Նակամուռա |
Կայք | www3.nissan.co.jp/vehicles/new/gt-r.html(ճապոներեն) և nissanusa.com/vehicles/sports-cars/gt-r.html |
Nissan GT-R Վիքիպահեստում |
2007 թվականից սկսած Nissan-ը վերանվանվեց «Skyline GT-R»-ից «GT-R»։ Սա մասամբ պայմանավորված է շուկայական նկատառումներից ելնելով, մասամբ տեխնիկական. եթե մինչև R34 Skyline GT-R, ըստ էության, բարելավվել էր Skyline, այժմ GT-R-ը լիովին անկախ մեքենան է, և կոչ են անում այն, որ Skyline GT-R բացարձակապես սխալ է։ Կա նաև Skyline կրոսսովեր։
հետևի անիվների քարշակի համար, իսկ երկրորդը փոխանցման տուփից անիվներին։
2009 թվականին ցուցադրվեց GT-R Spec V մոդիֆիկացիան, բիտուրբոյացված 3.8 լ ծավալով V6 շարժիչով, որի արժեր 160 000 $ և ավելին։ 3.2 վայրկյանում արագությունը հասնում է մինչև 100կմ/ժ։
2012 թվականին ցուցադրվեց GT-R Egoist մոդիֆիկացիան, նույնպես բիտուրբոյացված 3.8 լ ծավալով V6 շարժիչը, որի հզորությունը 530 ձիաուժ է։ Փոխանցման տուփը 6-աստիճանի ավտոմատ երկփոխանցման համակարգով։ Մինչև 100 կմ/ժ հանում է 3.04 վայրկյանում և 320 կմ/ժ առավելագույն արագությունը։
2013 թվականի վերջում ցուցադրվեց տարբերակ Nismo-ից։ Այս մոդելը 0-100 կմ/ժ արագության է հասնում ընդամենը 2․4 վայրկյանում։ Այս մոդելի վաճառքը իրականցվեց 2015 թվականին, որի գինը սկվսվում էր 146600 ամերիկյան դոլարից։
Շարժիչը 3.8 լ ծավալով V6, 595 ձիաուժ հզորությամբ։
2014 թվականին ներկայացվեց AMS GT-R Alpha Omega թյունինգային մոդելը։ Որը հիմնված էր 545 ձիաուժ հզորությամբ շարժիչի վրա, որը զարգացավ մինչև 2000 ձիաուժ, իսկ շարժիչի ծավալը դարձավ 3.8-ից 5.2լ-ի։ Նաև ավելացավ դինամիկական ցուցանիշը. 0-100 կմ/ժ արագությունը արդեն անցնում էր 1.6 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 428 կմ/ժ է։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.