Nintendo Entertainment System
From Wikipedia, the free encyclopedia
«Nintendo Entertainment System» (հապավում՝ «NES»), «Nintendo» անդրազգային կորպորացիայի կողմից ստեղծված երրորդ սերնդի 8-բիթային տնային խաղահամակարգ։ Սկզբնապես լույս է տեսել 1983 թվականի հուլիսի 15-ին՝ Ճապոնիայում՝ «Family Computer» (ճապ.՝ ファミリーコンピュータ, ինչպես նաև «Famicom» [ファミコン] վանկային հապավմամբ) ապրանքային անվամբ, այնուհետև՝ Հյուսիսային Ամերիկայում (1985 թ.), Եվրոպայում (1986 թ.) և աշխարհի այլ տարածաշրջաններում։
Տեսակ | electronic device model? |
---|---|
Ենթադաս | տնային խաղահամակարգ |
Մշակող | Nintendo Research & Development 2 |
Արտադրող | Նինթենդո |
Կենտրոնական պրոցեսոր | Ricoh 2A03 |
Նախորդ | Nintendo Color TV Game |
Հաջորդ | Super Nintendo Entertainment System |
Համարվելով իր ժամանակի ամենավաճառված խաղահամակարգը[1], «NES»-ը շոշափելի դրական ազդեցություն է ունեցել հյուսիսամերիկյան վիդեոխաղային արդյունաբերության վրա, որտեղ 1983 թվականին գրանցվել էր երկրորդ սերնդի խաղահամակարգերի վաճառքի շուրջ 97% անկում։ «NES»-ի թողարկմամբ սկիզբ է դրվել ներկայումս ստանդարտային համարվող երրորդ կողմ հանդիսացող զարգացնողներին համակարգչային խաղեր մշակելու և տվյալ հարթակում տարածելու լիազորման բիզնես մոդելը[2]։
Գոյության ընթացքում ունեցել է բազմաթիվ ոչ պաշտոնական կլոններ (կեղծումներ), որոնցից առավել հայտնիներից էր «Dendy» չլիցենզավորված ապարատը, որն արտադրվում էր Թայվանում և վաճառվում հետխորհրդային երկրներում[3]։
Նախորդում է «Super Nintendo Entertainment System» (SNES) համակարգին։