From Wikipedia, the free encyclopedia
Medieval II: Total War-ը (թարգմանաբար՝ Միջնադար 2. համընդհանուր պատերազմ) Creative Assembly ընկերության կողմից 2006 թ. թողարկած համակարգչային խաղ է, 2002 թ. թողարկած Medieval: Total War-ի շարունակությունն է, Total War սերիայի չորրորդ խաղը։ Խաղում, ինչպես ամբողջ սերիայում, գլոբալ քայլափոխային ռազմավարությունը (ստրատեգիան) համատեղված է իրական ժամանակում մարտավարական (տակտիկական) մարտերի հետ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Medieval II: Total War | |
---|---|
Մշակող | The Creative Assembly |
Հրատարակիչ | Sega |
Դիստրիբյուտոր | Steam և Humble Store[1] |
Միջերեսի լեզու | անգլերեն |
Կոմպոզիտոր | Ջեֆ վան Դիկ |
Սերիայի մաս | Total War |
Նախորդ | Rome: Total War և Medieval: Total War |
Հաջորդ | Empire: Total War |
Վայր | Եվրոպա |
Թողարկման թվական | նոյեմբերի 11, 2006 |
Պլատֆորմներ | Windows, մաքՕՍ[2] և Լինուքս[2] |
Վերջին տարբերակ | 1.5 |
Ժանր | մարտավարություն իրական ժամանակում և քայլափոխային ռազմավարություն |
Խաղի ռեժիմ | միակառավարելի խաղ[2] և բազմակառավարելի խաղ |
PEGI | PEGI 16 |
USK | USK 12 |
ESRB | ESRB T |
Կրիչ | թվային բաշխում |
Կառավարում | ստեղնաշար |
🌐 | totalwar.com |
Խաղի իրադարձությունները ծավալվում են 1080-ից մինչև 1530 թվականների միջև ժամանակահատվածում։ Ինչպես առաջին խաղում, Medieval II: Total War-ի հիմնական գործողությունները տեղի են ունենում միջնադարյան Եվրոպայում, Հյուսիսային Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում։ Սակայն, ի տարբերություն նախորդի, խաղի իրադարձությունները անցնում են «Նոր Աշխարհի» հայտնագործման դարաշրջան, որից հետո քարտեզի վրա բացվում է Կենտրոնական Ամերիկան ացտեկների կայսրությամբ։
Խաղում կան 21 խմբակցություններ (ֆրակցիաներ), որոնցից 17-ը կամպանիայում խաղացվող են, չնայած հենց սկզբից խաղացվող են ընդամենը հինգ խմբակցություններ։
Մյուս խմբակցությունները կարելի է խաղացվող դարձնել՝ կամպանիայում հաղթելով նրանցից յուրաքանչյուրին (կամպանիան հաղթել անհրաժեշտ չէ)։ Մնացած բոլորին միանգամից կարելի է խաղացվող դարձնել՝ հաղթելով կամպանիան (կարճը կամ երկարը)` նախապես խաղալով սկզբնական հինգ խմբակցություններից մեկի կողմից։ Բացի այդ, խմբակցությունները կարելի է «բացել»` խմբագրելով համապատասխան տեքստային ֆայլը, ինչպես Rome: Total War-ում։
Հռոմի Պապի տիրույթները կարևոր նշանակություն ունեն կաթոլիկ քրիստոնյաների աշխարհում, սակայն խմբակցության կողմից խաղալը առանց մի շարք ֆայլերի խմբագրման հնարավոր չէ։ Բացի այդ մի քանի համակարգչային խմբակցություններ հայտնվում են կամպանիայի ընթացքում, բայց նրանցով կարելի է խաղալ պատմական կամ բազմամասնակցային (multiplayer) ճակատամարտերում, կամ էլ խմբագրելով խաղի որոշ ֆայլեր։
«Ապստամբները» նույնպես խմբակցություն են ներկայացնում՝ ներկայացնելով տարածքները, որոնք չեն ղեկավարվում որևէ այլ խմբակցության կողմից։ Նրանք նաև տեղաշարժվում են քարտեզի վրա՝ խանգարելով առևտրին և դարանակալելով օտար բանակներին։ Նրանք կարող են նաև տիրել քաղաքին, եթե ժողովրդին դուր չի գալիս ղեկավարությունը, կամ երկրի ամբողջ դինաստիան մահանում է (խմբակցության վախճան), բայց մնում են քաղաքներ կամ ամրոցներ տեղական ղեկավարների ձեռքին։
Բացի այդ, Հասթինգսի ճակատամարտը նկարագրող պատմական սցենարիայում և Անգլիայի նորմանդական նվաճմանը նվիրված ուսուցողական կամպանիայում հայտնվում են նորմանները և սաքսերը։
Medieval II: Total War-ը սերիայի նախորդ խաղից՝ Rome: Total War-ից տարբերվում է մի շարք խաղային բաղկացուցիչներով։ Զորքերի և զորատեսակների վարձման և վարժեցման նոր համակարգ է կիրառված, որի հետևանքով նույնիսկ անսահմանափակ ֆինանսական ռեսուրսների առկայության դեպքում սահմանափակված է զորքերի վարժեցման հնարավորության հաճախությունը։ Զորատեսակների ավելի մեծ թվից բացի, Medieval II: Total War-ը բնորոշվում է նաև նոր տիպի գործակալներով և կառույցներով։
Նորամուծություն է քարտեզի մասշտաբների մեծացումը, ինչը դրսևորվում է «Նոր Աշխարհի» հայտնագործմամբ։
Խաղում դերակատարություն ունի խմբակցությունների դավանանքը, որը ներկայացված է հինգ խմբերով՝ կաթոլիկ քրիստոնյաներ, ուղղափառ քրիստոնյաներ, մուսուլմաններ, հեթանոսներ, հերետիկոսներ (հատուկ է միայն ապստամբներին)։ Բացի այդ, կամպանիայի ընթացքում մի քանի անգամ կարող են տեղի ունենալ այնպիսի պատմական իրադարձություններ, ինչպիսիք են խաչակրաց արշավանքները և ջիհադը։
Medieval II: Total War-ի համար թողարկվել է մեկ պաշտոնական ադդոն՝ Medieval II: Total War: Kingdoms` բաղկացած իրարից անկախ 4 կամպանիաներից։
Քանի որ խաղը ծրագրավորողները օգտագործողներին թողել են խաղի ֆայլերը փոփոխելու հնարավորությունը, Medieval II: Total War-ի մոդիֆիկացիաների (մոդերի) զգալի քանակություն է լույս տեսել։ Մոդերում, համամատած բնօրինակի հետ, բարելավված է ոչ միայն գրաֆիկական մասը, այլև համակարգչային հակառակորդի գործողությունները մարտադաշտում։ Իրականացված են նաև մի քանի թեմատիկ ծրագրեր, որոնցում ամբողջությամբ փոփոխված են հաշվեկշիռը և խաղային պրոցեսը։ Խաղի երկրպագուների հսկայական հետաքրքրությունը մոդիֆիկացիաների նկատմամբ խթան է հանդիսանում Total War ամբողջ սերիայի զարգացման համար։
Ցանցային հակամարտությունները տեղի են ունենում GameSpy-ի պաշտոնական սերվերում։ Մեկ ճակատամարտում միաժամանակ կարող են մասնակցել մինչև ութ մասնակիցներ (չորսը չորսի դիմաց)։ Ցանցով խաղի համար անհրաժեշտ է գրանցվել gamespyid.com կայքում և ունենալ խաղի նույն տարբերակը (վերսիան), ինչ որ հակառակորդները։ Kingdoms ադդոնի համար (ինչպես նաև մի շարք մոդերում) նախատեսված է քայլափոխային ցանցային խաղը կամպանիայում (հոթ-սիթ)։
Նվազագույն պահանջները
Խորհուրդ տրվող պահանջները
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.