From Wikipedia, the free encyclopedia
Little Big, ռուսական փանկ ռեյվ խումբ, որը ստեղծվել է 2013 թվականին Սանկտ Պետերբուրգում[8]։ Խմբի կազմի մեջ են մտնում Իլյա Պրուսիկինը, Սերգեյ Մակարովը, Սոֆյա Տայուրսկայան և Անտոն Լիսսովը[9]։ Խումբը պետք է ներկայացներ Ռուսաստանը Եվրատեսիլ 2020 երգի մրցույթում[10]։ 2020 թվականի մարտի 12-ին Առաջին ալիքի «Երեկոյան Ուրգանտ» ծրագրի ժամանակ կայացել է «UNO» երգի պրեմիերան, որով Little Big-ը պետք է ելույթ ունենար այդ մրցույթում[11][12]։ Սակայն, 2020 թվականի մարտի 18-ին կազմակերպիչները հայտարարել են Եվրատեսիլ 2020 երգի մրցույթի չեղարկման մասին COVID-19 համավարակի պատճառով[13]։ Մրցույթը տեղափոխվել է 2021 թվական, որի համար երկրների ներկայացուցիչները պետք է նոր երգեր ձայնագրեն, քանի որ մրցույթի կաննոների համաձայն այս տարվա երգերը չեն կարող այլևս օգտագործվել։
Little Big | |
---|---|
ժանր | ռեփ ռեյվ, ռեյվ |
տարիներ | 2013[1] - այժմ |
երկիր | Ռուսաստան |
քաղաք | Սանկտ Պետերբուրգ |
երգի լեզու | անգլերեն, ռուսերեն |
լեյբլ | Little Big Family[2][3][4][5] |
կազմը | Իլյա Պրուսիկին՝ վոկալ Սերգեյ Մակարով՝ դիջեյ, բեք վոկալ[6][7] Սոֆյա Տայուրսկայա՝ վոկալ Անտոն Լիսսով՝ վոկալ |
նախկին մասնակիցներ | Օլիմպիա Իվլևա Աննա Կաստ |
https://littlebig.ru/ | |
Little Big Վիքիպահեստում |
Խումբն առաջին անգամ հայտնել է իր մասին 2013 թվականի ապրիլի 1-ին՝ թողարկելով ՅուԹյուբ-ում «Every Day I’m Drinking» տեսահոլովակը։
Արդեն 2013 թվականի հուլիսի 2-ին «А2» ակումբում նրանք ունեցել են առաջին հանրային ելույթը Die Antwoord-ից հետո[14]։
Աֆիշա Daily-ի համար հարցազրույցում խմբի ֆրոնտմեն Իլյա Պրուսիկինը հիշում է․
Little Big-ի պատմության մեջ շատ պատահականություններ կան՝ ուղղակի հոլովակ էինք նկարում ապրիլի 1-ի համար։ Ստացվել է այնպես, որ այն հայտնի է դարձել։ Ու բոլորը սկսել են խոսել․ «Դուք խումբ կստեղծե՞ք»։ Բայց խումբը չէր կարող լինել, եթե մենք ելույթ չունենայինք Die Antwoord-ի հետ։ Մենք ասում էինք․ «Վոու, վոու, մենք երգեր չունենք։ Բայց դեռ մի ամիս ունենք»[15]։ Ու մենք 6 երգ ենք գրել, տեսահոլովակներ նկարել, նրանք տարածվել են։ Ոչ ոք չէր կարծում, որ մենք կաշխատենք այդ երգերի վրա։ Այդպես է ստացվել։ |
Խմբի առաջին «With Russia From Love» ալբոմը թողարկվել է 2014 թվականի մարտի 17-ին[16]։
Ամբողջ գոյատևման ընթացքում Little Big-ը շրջագայություններ է ունեցել Եվրոպայում ու Ռուսաստանում։ Իլյա Պրուսիկինը UTV-ի համար հարցազրույցում նշել է[17][18]․
Այսպիսի երաժշտությունն իսկապես պահանջարկ ունի։ Մենք գովազդի համար մի կոպեկ էլ չենք վճարել, ուղղակի վիդեոներ ենք նկարել ու հայտնի դարձել Եվրոպայում[19]։ |
2015 թվականի սեպտեմբերի 9-ին թողարկվել է «Give Me Your Money» տեսահոլովակը՝ Tommy Cash-ի մասնակցությամբ, ով նմանատիպ ոճ ուներ։ Տեսահոլովակի հետ զուգահեռաբար լույս է տեսել «American Russians» մինի սերիալի առաջին սերիան[20]։
2015 թվականի դեկտեմբերի 19-ին խումբը թողարկել է երկրորդ ալբոմը՝ «Funeral Rave»[21]։ Այն 8-րդ հորիզոնականն է զբաղեցրել ռուսական iTunes չարթի 2015 թվականի 52-րդ շաբաթվա ցանկում ու հինգերորդ՝ Google Play-ում[22]։
2016 թվականի մայիսի 21-ին խմբի տեսահոլովակները նշվել են Berlin Music Video Awards 2016-ում[23][24]։ «Big Dick» երգը զբաղեցրել է առաջին տեղը «Most Trashy» կատեգորիայում, իսկ «Give Me Your Money»-ն՝ երրորդ տեղ «Best Performer» անվանակարգում[25][26][27]։ «Big Dick» տեսահոլովակը անցել է 70 միլիոն դիտումների սահմանը[28][29]։ Վիդեոն լցված է գրավիչ կերպարներով ու ենթատեքստերով[30]՝ ծաղրելով գովազդային վիդեոները[31]։ Բեմ Մարջերան իր կայքում նշել է․
Այս տեսահոլովակում կարելի է տեսնել մարդկային գրավչության բոլոր տեսակները․ տեխնո բիթից մինչև մերկ մարմիններ ու համեմատություններ սեռական հարաբերությունների ու հաց ուտելու մեջ[32]։ |
2017 թվականի մարտի 31-ին խումբը թողարկել է չորրորդ սինգլը՝ «Rave On», ու դրա տեսահոլովակը[33]։ 2017 թվականի օգոստոստի 25-ին թողարկվել է Eskimo Callboy գերմանական էլեկտրոնիկային խմբի հետ համատեղ «Nightlife» երգը[34]։ 2018 թվականի փետրվարին «LollyBomb» տեսահոլովակը հաղթել է Լոս Անջելեսում կայացած Global Film Festival Awards-ի «Best Music Video» անվանակարգում[35][36]։
2018 թվականի ապրիլի 1-ին վոկալիստներից մեկը՝ Օլիմպիա Իվլևան, հայտարարել է, որ լքում է խումբը։ Պաշտոնական հայտարարության մեջ ասվում է․
Հինգ տարվա ընթացքում մենք Օլիմպիայի հետ միասին երկար ճանապարհ ենք անցել՝ նկարահանել ենք 14 տեսահոլովակ, որոնք միլիոնից շատ դիտումներ են հավաքել, մոտ 300 համերգ ենք ունեցել, շրջագայել ենք շատ տարբեր քաղաքներով ու կարողացել փոքր YouTube նախագծից դառնալ Ռուսաստանի ու Եվրոպայի կողմից հարգված երաժշտական խումբ[37]։ |
2018 թվականի մայիսի 8-ին խումբը թողարկել է «Antipositive» ալբոմի առաջին մասը[38] և «Punks Not Dead» տեսահոլովակը, հոկտեմբերի 5-ին՝ «Antipositive» ալբոմի երկրորդ մասը ու նոր տեսահոլովակ՝ «Skibidi»[39]։ 2018 թվականի դեկտեմբերին Սերգեյ Ժուկովի հետ միասին թողարկել են «Слэмятся пацаны» տեսահոլովակը։ 2019 թվականի փետրվարին «Skibidi» սինգլը պլատինե կարգավիճակ է ստացել։ Հետո թողարկվել է «Skibidi» ռեմիքսների ալբոմը, որի մեջ մտնում է երգ[40]։
Խումբը պետք է ներկայացներ Ռուսաստանը Եվրատեսիլ 2020 երգի մրցույթում, սակայն միջոցառումը հետաձգվել է մինչև 2021 թվական։
Խումբն ինքն իրեն անվանում է երգիծական արտ-համագործակցություն, որը միանգամից խաղադրույք է կատարում և երաժշտության, և արտաքին տեսքի, և շոուի վրա։ Little Big-ը ծաղրում է ռուսների մասին տարբեր ազգային կայծրատիպեր։ Բոլոր տեսահոլովակները նկարահանում է համահիմնադիր Ալինա Պյազոկը։ Շնորհիվ դրան, որ խումբը ունի սեփական արտադրական ընկերություն (Little Big-ը «ԿլիկԿլակ» ստեղծագործական միության կազմի մեջ է մտնում)[41] ու տեսահոլովակների նկարահանման փորձ, իրենց բոլոր երաժշտական վիդեոները նրանք են թողարկում[42]։ Խմբի տեսահոլովակները տարբերվում են գրոտեսկով ու նպատակ ունեն տարածվել[43][44]։
Քանի որ խմբի առաջին ելույթը կայացել է Die Antwoord-ի համերգի ժամանակ, խումբը ինքն իրեն կնքել է «Ռուսական Die Antwoord»[45] ու հաճախ համեմատում է իրեն այդ խմբի հետ[46]։ Vice ամսագրի երաժշտական ենթաբաժինը Little Big-ը անվանել է«պատասխան Die Antwoord-ին ռուսական հոգեբուժարանից»[47]։ Այլ քննադատների նշում են, որ Little Big-ը ունի իր սեփական նույնականությունը՝ խումբը ներկայացնում է լսողին ռուսական ազգային երգերի ու մշակույթի իր տեսակետը։
Berlin Visual-ի համար հարցազրույցում խմբի վոկալիստ Իլյա Պրուսիկինը բացատրել է խմբի ծագումը՝
Մենք միշտ ռոք երաժիշտներ ենք և կմնանք։ Այն, ինչ մենք հիմա նվագում ենք ռոք երաժշտության նոր ֆորմացիա է։ Բոլոր մեր երգերը ռոք կոմպոզիցիայի կառուցվածք ունեն, այլ ոչ թե էլեկտրոնային երգի։ Բայց դրա հետ մեկտեղ դեռ մանուկ հասակից մենք սիրում էինք ռեյվը, դրա համար էլ որոշեցինք համատեղել այս երկու ժանրերը[48]։ |
Noisey ինտերնետ պորտալի համար հարցազրույցում խմբի ֆրոնտմեն Իլյա Պրուսիկինը պատմել է խմբի նպատակների մասին՝
Մենք ուղղակի ուզում ենք ցույց տալ մարդկանց, որ նրանք են իրենց կյանքի տերը։ Երկրներն ու կառավարություններն այդքան էլ կարևոր չեն, ինչքան նրանք մտածում են։ Մարդ կարող է անել այն, ինչ ուզում է։ |
Խումբը ոչ ֆորմալ լեյբլ ունի՝ Little Big Family[49], որի մեջ են մտնում The Hatters ռուսական ֆոլկ փանկ հարդկոր խումբը[50], ռուս թրեփ երգչուհի Tatarka-ն[51][52], ռուսական Хлеб խումբը, Lizer-ը, իսրայելական Orgonite ռեյվ խումբը[53][54]։
Նախկին անդամներ
Անվանում | Մանրամասնություններ |
---|---|
With Russia From Love[55] |
|
Funeral Rave[56] |
|
Antipositive, Pt. 1[57] |
|
Antipositive, Pt. 2[58] |
|
Անվանում | Մանրամասնություններ |
---|---|
Live in St. Petersburg |
|
Անվանում | Մանրամասնություններ |
---|---|
Rave On[59] |
|
Skibidi |
|
Go Bananas |
|
Անվանում | Տարեթիվ | Ալբոմ |
---|---|---|
Everyday I'm Drinking[60] | 2013 | With Russia From Love |
We Will Push the Button | ||
Russian Hooligans | ||
Life in Da Trash | ||
With Russia From Love | 2014 | |
Dead Unicorn[61] | Funeral Rave | |
Kind Inside, Hard Outside[62] | 2015 | |
Give Me Your Money[63](Tommy Cash-ի հետ) | ||
U Can Take[64](Tatarka-ի հետ) | 2017 | |
Lolly Bomb[65] | Antipositive, Pt. 1 | |
Слэмятся пацаны[66](Ruki Vverh!-ի հետ) | 2018 | |
Rave In Peace[67] | 2019 | |
I'm OK | ||
Arriba
(Tatarka-ի և Clean Bandit) | ||
Rock-Paper-Scissors | Go Bananas |
Little Big-ի սկավառակագրությունն իր մեջ է ներառում 23 տեսահոլովակ ու 1 տեսաալբոմ՝ «Live in St. Petersburg»[68]։
# | Տարեթիվ | Տեսահոլովակ | Ռեժիսոր | Ալբոմ |
---|---|---|---|---|
1 | 2013 | «Everyday I’m Drinking» | Ալինա Պյազոկ | «With Russia From Love» |
2 | «We Will Push A Button» | |||
3 | «Life In Da Trash» | |||
4 | «Russian Hooligans» | |||
5 | 2014 | «With Russia From Love» | ||
6 | «Public Enemy» | |||
7 | «Dead Unicorn» | Իլյա Պրուսիկին, Ալինա Պյազոկ | «Funeral Rave» | |
8 | 2015 | «Kind Inside, Hard Outside» | Ալինա Պյազոկ, Իլյա Պրուսիկին | |
9 | «Give Me Your Money» (Tommy Cash-ի հետ) | Իլյա Պրուսիկին, Ալինա Պյազոկ, Tommy Cash | ||
10 | 2016 | «Big Dick» | Ալինա Պյազոկ, Իլյա Պրուսիկին | |
11 | «Hateful Love» | Իլյա Պրուսիկին, Ալինա Պյազոկ | ||
12 | «Polyushko Polye» | Ալինա Պյազոկ, Իլյա Պրուսիկին | ||
13 | 2017 | «U Can Take» (Tatarka feat. Little Big) | Իլյա Պրուսիկին, Ալինա Պյազոկ | |
14 | «Rave On» | «Rave On» - EP | ||
15 | «LollyBomb» | «Antipositive, Pt. 1» | ||
16 | 2018 | «Punks Not Dead» | ||
17 | «Faradenza» | Ալինա Պյազոկ, Իլյա Պրուսիկին | ||
18 | «Ak-47» | Մաքսիմ Սեմյոնով | ||
19 | «Skibidi» | Ալինա Պյազոկ, Իլյա Պրուսիկին | «Antipositive, Pt. 2»
«Skibidi» - EP | |
20 | «Слэмятся пацаны» (Руки Вверх!-ի հետ) | Միշա Սեմիչև | ||
21 | 2019 | «Skibidi» (Romantic Edition) | Ալինա Պյազոկ, Իլյա Պրուսիկին | «Skibidi» - EP |
22 | ||||
23 | «Rock-Paper-Scissors» | «Go Bananas» - EP | ||
24 | «Go Bananas» | |||
Տարեթիվ | Երկիր | Մրցանակ | Կատեգորիա | Թեքնածու | Արդյունք | Նշումներ |
---|---|---|---|---|---|---|
2015 | Ռուսաստան | «Լայք 2015» Վիդֆեստ | Լայք երաժշտության համար | Little Big | Առաջադրված | [74] |
2016 | Ռուսաստան | «Լայք 2016» Վիդֆեստ | Լայք երգի համար | Big Dick | Առաջադրված | [75] |
Alfa Future Awards | Ռուսաստանի TOP-100 լավագույն դիջեյներ | Little Big | 89-րդ հորիզոնական | [76] | ||
Գերմանիա | Berlin Music Video Awards | Most Trashy | Big Dick | Հաղթանակ | [25][26] | |
Best Performer | Give Me Your Money | Առաջադրված | [27] | |||
2018 | ԱՄՆ | Global Film Festival Awards | Best Music Video | LollyBomb | Հաղթանակ | [35][36] |
Գերմանիա | Berlin Music Video Awards | Most Trashy | LollyBomb | Հաղթանակ | [77] | |
2019 | Բելգիա | Ketnet Het Gala van de Gouden K’s 2018 | Hype van het jaar | Skibidi | Հաղթանակ | [78][79][80] |
Ռուսաստան | Чартова дюжина | Տեսահոլովակ | Skibidi | Հաղթանակ | [81] | |
Родной звук | Լավագույն փոփ | Little Big | Առաջադրված | [82] | ||
Լավագույն մեմ | Little Big | Հաղթանակ | [83] | |||
Տարվա լավագույն տեսահոլովակ | Skibidi | Առաջադրված | [84] | |||
BraVo | Տարվա լավագույն վիդեո | Skibidi | Հաղթանակ | [85] | ||
Գերմանիա | Berlin Music Video Awards | Best Concept | Skibidi | Հաղթանակ | [86] | |
Ռուսաստան | RU.TV 2019 մրցանակ | Լավագույն դուետ | «Слэмятся пацаны» | Առաջադրված | [87] |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.