Լինուքս
օպերացիոն համակարգ / From Wikipedia, the free encyclopedia
Լինուքս, յունիքսանման օպերացիոն համակարգ, որը օգտագործում է Լինուքս միջուկ։ Լինուքսը աշխարհում ամենատարածված օպերացիոն համակարգն է[1]։ Լինուքս օպերացիոն համակարգերից շատերը օգտագործում են նաև ԳՆՈՒ նախագծի շրջանակներում ստեղծված համակարգային (սիստեմային) ծրագրերը։ Լինուքսը ազատ ծրագրային ապահովման և բաց ելակոդով ծրագրերի ստեղծման վառ, ամենաերկարատև և մեծամասշտաբ օրինակն է։
Տուքս պինգվինը, 1996 թ. Լարրի էվինգի կողմից ստեղծված պատկերը, Լինուքսի հմայիլն է. | |
Տեսակ | նախագիծ, collaborative work? և ՕՀ |
Ընտանիք | յունիքսանման |
Հիմք են ծառայել | Լինուքս միջուկ |
Միջուկի տեսակ | մոնոլիտ միջուկ |
Արտոնագիր | GNU General Public License |
Զարգացման կարգավիճակ | արդի |
Անվանված է | Լինուքս միջուկ, Լինուս Տորվալդս և Յունիքս |
Կայք | kernel.org(անգլ.) |
Linux Վիքիպահեստում |
Ի տարբերություն այլ օպերացիոն համակարգերի մեծամասնությանը, Լինուքսը չունի մեկ պաշտոնական տարածվող թողարկում, փոխարենը տարբեր կազմակերպություններ, կրթական և գիտահետազոտական հիմնարկներ կամ պարզապես էնտուզիաստների խմբեր ստեղծում են իրենց տարբերակները՝ բաշխումները (distributions)։
Լինուքս բաշխումների մեջ հաճախ են մտնում ՕՀ-ն լրացնող և կիրառական ծրագրերը, որոնք թույլ են տալիս տեղադրումից անմիջապես հետո ունենալ աշխատանքին պատրաստ լիարժեք, բազմաֆունկցիոնալ օպերացիոն միջավայր։
Ի սկզբանե ստեղծվելով և օգտագործվելով էնտուզիաստ անհատների կողմից անձնական համակարգիչների վրա Լինուքսը ժամանակի ընթացքում ստացավ աջակցություն այնպիսի կորպորացիաների կողմից ինչպիսիք են Լենովո, Այ-Բի-Էմ, Hewlett-Packard, Օրաքլ, Ամազոն, Dell, Գուգլ և Մայքրոսոֆթ դառնալով հայտնի ՕՀ սերվերների համար։
2006 թ. աշնան տվյալներով[2], հոսթինգ տրամադրող ամենաառաջատար ընկերություններից մոտ 90%-ի սերվերներն այսօր աշխատում էին Լինուքս ՕՀ-ի որևէ տարբերակով[3]։
Լինուքսն ավելի լայնորեն է ձևափոխվել տարբեր պլատֆորմների համար, քան որևէ այլ օպերացիոն համակարգ[4]։ Այն օգտագործվում է, գերհամակարգիչներից մինչև բջջային հեռախոսները, և ցանցային սարքերից մինչև տիեզերանավերը։ Օգտվողի համար ավելի ընկերական դառնալով Լինուքսը հանրամատչելի է դառնում անձնական համակարգիչների շուկայում[5]։