Amazon.com, Inc. (ˈæməzɒn կամ ˈæməzən), էլեկտրոնային գործառնությունների ամերիկյան ընկերություն` տեղակայված Վաշինգտոնում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում այն հանդիսանում է ինտերնետային մանրածախ առևտրով զբաղվող ամենամեծ ընկերությունը[16]։ Amazon.com կայքն իր գործունեությունը սկսել է որպես առցանց գրախանութ, սակայն շուտով սկսել է վաճառել DVD սկավառակներ, VHS երիզներ, ձայնասկավառակ, վիդեո և MP3 հոսքերի և բեռնումների ծառայություն, ծրագրեր, տեսախաղեր, էլեկտրական սարքեր, կահույք, սնունդ, խաղալիքներ և զարդեր։ Ընկերությունը նաև արտադրում է էլեկտրական սարքեր՝ Amazon Kindle էլեկտրոնային գրքեր, Fire պլանշետային համակարգիչներ, Fire TV հեռուստատեսության և Fire Phone հեռախոս, ինչպես նաև համակարգչային ամպային ծառայություններ։
Արագ փաստեր Ամազոն, Տեսակ ...
Ամազոն |
---|
|
|
Տեսակ | ձեռնարկություն, բիզնես ձեռնարկություն, հանրային ընկերություն և very large online platform? |
---|
Անվանված է ի պատիվ | Ամազոն[1] |
---|
Հիմնադրված է | հուլիսի 5, 1994[2] |
---|
Հիմնադիր | Ջեֆ Բեզոս |
---|
Վայր | Սիեթլ, ԱՄՆ[2] և Վաշինգտոն, ԱՄՆ |
---|
Երկիր | ԱՄՆ[2] |
---|
Տնօրեն | Ջեֆ Բեզոս[2][3] և Andy Jassy?[4][3] |
---|
Արդյունաբերություն | մանրածախ առևտուր, Հոսթինգ, web service? և Էլեկտրոնային առևտուր |
---|
Ընդհանուր ակտիվներ | ▲421 մլրդ $ (դեկտեմբերի 31, 2021)[5] |
---|
Հասույթ | ▼470 մլրդ $ (դեկտեմբերի 31, 2021)[5] |
---|
Աշխատողների թիվ | ▲1 608 000 մարդ (դեկտեմբերի 31, 2021)[5] |
---|
Դուստր ընկերություններ | A9.com, Amazon Web Services[2], Alexa Internet, Zappos.com, IMDb.com, Inc.[6], Twitch Interactive?, Amazon Books?, Amazon Game Studios, Amazon Lab126?, Amazon Publishing?, Amazon Robotics?, Amazon MGM Studios, Audible?, Body Labs?, Book Depository?, Box Office Mojo, Digital Photography Review?, Goodreads, Graphiq?, Ring?, Whole Foods Market?, Woot?, Diapers.com?, Prime Video, Sqrrl?, Amazon Games Orange County, Amazon Logistics?, Amazon Air?, Amazon Logistic Prague?, Amazon Europe Core?, Amazon Czech Republic Services?, Amazon University Esports?, Amazon Prime Air?, Սուք, Amazon Technologies[2] և MGM Holdings? |
---|
Սեփականատեր | Ջեֆ Բեզոս[7], The Vanguard Group[7] և BlackRock[7] |
---|
Կայք | amazon.com |
---|
Մասնակից է | Alliance for Open Media, Ինտերնետ ասոցիացիա[8], Համացանցի կոնսորցիում[9], SD Association[10], Zigbee Alliance?[11], FIDO Alliance[12], Լինուքս հիմնադրամ[13], Satellite Industry Association?[14] և Computer & Communications Industry Association?[15] |
---|
Բորսա | |
---|
Amazon.com Վիքիպահեստում |
Փակել
Ամազոնն առանձին կայքեր ունի ԱՄՆ-ի, Միացյալ Թագավորության և Իռլանդիայի, Ֆրանսիայի, Կանադայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Իտալիայի, Իսպանիայի, Ավստրալիայի, Բրազիլիայի, Ճապոնիայի, Չինաստանի, Հնդկաստանի և Մեքսիկայի համար։ Հնդկաստանի համար նախատեսված կայքը շուտով կառաջարկի երաժշտության, ֆիլմերի և տեսանյութերի հոսքային ծառայություն[17]։ Ամազոնն առաջարկում է նաև առաքում շատ այլ երկրներ[18]։ 2011 թվականին Ամազոնը մտադրություն ուներ ստեղծելու կայքի մեկ այլ տարբերակ ևս՝ Լեհաստանի[19] և Շվեդիայի[20] համար։