ընկերություն From Wikipedia, the free encyclopedia
«Օրաքլ» (անգլ.՝ Oracle), համակարգչային տեխնոլոգիաների անդրազգային կազմակերպություն, որի գլխամասային գրասենյակը գտնվում է Ռեդվուդ Շորսում, Կալիֆորնիա։ Կազմակերպությունը գլխավորապես մասնագիտացած է տեղեկատվական բազայի ծրագրային ապահովման և տեխնոլոգիաների, ինժեներական ամպային տեխնոլոգիաներ, ձեռնարկությունների ծրագրային ապահովման մշակմամբ և մարկեթինգով՝ մասնավորապես տեղեկատվական բազայի կառվարման համակարգերի իր իսկ մշակած բրենդների մարկեթինգով։ 2015 թվականին ծրագրային ապահովման կազմակերպություների շարքում «Օրաքլը» ճանաչվել է որպես երկրորդ ամենաբարձր եկամուտ ունեցող կազմակերպությունը՝ Մայքրոսոֆթ ընկերությունից հետ[13]։
Օրաքլ | |
---|---|
Տեսակ | հանրային ընկերություն և բիզնես ձեռնարկություն |
Հիմնադրված է | հունիսի 16, 1977 |
Հիմնադիր | Լարի Էլիսոն, Բոբ Մայներ և Էդ Օթս |
Վայր | Օստին, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ[1] |
Տնօրեն | Սաֆրա Ա․ Քաթս |
Արդյունաբերություն | ինֆորմացիոն տեխնոլոգիաների խորհրդատվություն և ծրագրային ապահովման մշակում |
Ընդհանուր ակտիվներ | ▲131 մլրդ $ (մայիսի 31, 2021)[2] |
Հասույթ | ▲50 մլրդ $ (2022)[3] |
Աշխատողների թիվ | ▼132 000 մարդ (մայիսի 31, 2021)[2] |
Դուստր ընկերություններ | Sun Microsystems, Օրաքլ (Միացյալ Թագավորություն), Օրաքլ (Իսրայել), Օրաքլ (Կանադա), Օրաքլ (Հնդկաստան), JD Edwards? և Oracle France? |
Սեփականատեր | Լարի Էլիսոն[4], The Vanguard Group[4] և The Capital Group Companies[4] |
Կայք | oracle.com(անգլ.) |
Մասնակից է | Լինուքս հիմնադրամ[5], European Committee for Interoperable Systems?[6], OpenAPI նախաձեռնություն[7], Համացանցի կոնսորցիում[8], CVE Numbering Authorities[9], Business Software Alliance[10][11] և FairSearch? |
Բորսա | NYSE: ORCL[12] |
Oracle Corporation Վիքիպահեստում |
Ընկերությունը ծրագրում և ստեղծում է գործիքներ տեղեկատվական բազայի մշակման և կապող օղակ հանդիսացող ծրագրային ապահովման համակարգերի համար, ձեռնարկության ռեսուրսների պլանավորման ծրագրային ապահովման, հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման և մատակարարման շղթայի կառաարման ծրագրային ապահովման համար։
«Օրաքլ» ընկերությունը իր գլխամասային գրասենյակներն ունի Ռեդվուդ քաղաքի Ռեդվուդ Շորզում գտնվող Սան Ֆրանցիսկո թերակղզում, Բելմոնտի հարևանությամբ, Սան Կառլոս օդանավակայանի հարևանությամբ։
«Օրաքլ» գլխամասային գրասենյակի փոխարեն նախկինում Ծովային աշխարհ/Աֆրիկա ԱՄՆ (Marine World/Africa USA) գոտին էր, որը 1986 թվականին Ռոդվուդ Շորզից տեղափոխվեց Վալեյհո, Կալիֆորնիա։ Ի սկզբանե Օրաքլ ընկերությունը վարձակալել էր 2 շենք, կորպորացիայի նախկին գլխամասերից Բելմոնտից այստեղ տեղափոխելով ֆինանսների և ադմինիստրացիայի բաժանմունքները։ Հետագայում Օրաքլ ընկերությունը գնեց շինությունը և կառուցեց 4 հիմնական շենքերը։
«Օրաքլ» ծառուղու շինությունները, որոնց նաև «Զմրուխտե քաղաք» են անվանում[14], հանդիսացել են որպես ֆուտուրիստական գլխամասեր «NorthAm Robotics» ընկերության (գեղարվեստական) համար՝ Ռոբին ՈՒիլիամսի «Երկուհարյուրամյա մարդը» ֆիլմում (1999).[15]
Կամպուսը ծառայել է որպես «Cyberdyne Systems»-ի շտաբ գրասենյակ Տերմինատոր։ Ջենիսիս (2015) գեղարվեստական ֆիլմում[16]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.