Flickr
From Wikipedia, the free encyclopedia
Flickr (արտասանվում է «ֆլիքր»), նկարների և հոլովակների հոսթինգ ապահովող վեբկայք և վեբ ծառայություններների հավաքակազմ, որը ստեղծվել է Ludicorp ընկերության կողմից՝ 2004 թվականին։ 2005 թվականի մարտի 20-ին Yahoo համացանցային կորպորացիան ձեռք բերեց Ֆլիքրը[1]։ Բացի նրանից, որ վեբկայքը հայտնի գործիք է օգտատերերի շրջանում սեփական լուսանկարներով կիսվելու և դրանք ներդնելու համար, ծառայությունը լայնորեն տարածված է լուսանկարիչների և բլոգերների շրջանում, որոնք բլոգներում և սոցիալական ցանցերում տեղադրած լուսանկարները տեղադրում են Flickr հոսթինգում[2]։ The Verge-ը (ամերիկյան վեբկայք՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, համակարգիչների մասին) 2013 թվականի մարտին հաղորդել է, որ Ֆլիքրն ընդհանուր հաշվով ունի 87 միլիոն գրանցված անդամ, և օրական ներբեռնվում է ավելի քան 3,5 միլիոն պատկեր[3]։ 2011 թվականի օգոստոսին կայքը հաղորդեց, որ Ֆլիքրի հոսթում կա ավելի քան 6 միլիարդ պատկեր և այդ թիվը շարունակում է անշեղորեն աճել[4]։ Ֆլիքրում լուսանկարներից և տեսանյութերից կարելի է օգտվել առանց հաշվի գրանցման, սակայն կայքում լուսանկար կամ տեսանյութ ներբեռնելու համար անհրաժեշտ է գրանցվել։ Կայքում գրանցվելը նաև հնարավորություն է տալիս օգտատերերին ստեղծել պրոֆիլ, որը պարունակում է օգտատերի ներբեռնած լուսանկարներն ու տեսանյութերը։ Գրանցումը նաև հնարավորություն է տալիս կոնտակտներում ավելացնել մեկ այլ Ֆլիքր օգտատիրոջ։ Բջջային հավելվածներից օգտվողների համար Ֆլիքրն ունի պաշտոնական բջջային հավելվածներ՝ iOS[5], Անդրոիդ[6], PlayStation Vita[7] օպերացիոն համակարգերի համար և օպտիմիզացված բջջային կայք[8]։
Flickr | |
---|---|
![]() | |
flickr.com(անգլ.) | |
Տեսակ | image hosting service?, վիդեոհոսթինգի ծառայություն, առցանց համայնք, image sharing?, Wikimedia type of file source? և բջջային հավելված |
Շտաբ կայան | Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Լեզու | անգլերեն, չինարեն, իսպաներեն, ֆրանսերեն, կորեերեն, իտալերեն, պորտուգալերեն, վիետնամերեն և ինդոնեզերեն |
Մայրական ընկերություն | SmugMug? |
Հեղինակ | Stewart Butterfield? և Caterina Fake? |
Բացված | փետրվարի 10, 2004 |
![]() |