From Wikipedia, the free encyclopedia
«First Love», ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսի երգն է։ Այն թողարկվել է 2014 թվականի մայիսի 1-ին, որպես նրա «A.K.A.» (2014) կոչվող ութերորդ ստուդիական ալբոմի երկրորդ սինգլ։ Երգը գրվել է Մաքս Մարտինի, Սավան Կոտեչայի և Իլյա Սալմանզադեի կողմից։
«First Love» | ||||
---|---|---|---|---|
Ջենիֆեր Լոպեսի սինգլը | ||||
«A.K.A.» ալբոմից | ||||
Թողարկված | Մայիսի 1, 2014 | |||
Ֆորմատ | Թվային ներբեռնում | |||
Ձայնագրված | Փետրվար, 2014 Conway Studios (Լոս Անջելես) Wolf Cousins Studios (Ստոկհոլմ) | |||
Ժանր | Փոփ | |||
Տևողություն | 3:35 | |||
Լեյբլ | Capitol Records | |||
Պրոդյուսեր | Մաքս Մարտին, Իլյա Սալմանզադե, Փիթեր Կարլսոն | |||
Ջենիֆեր Լոպեսի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Ջենիֆեր Լոպեսը, «A.K.A.» ալբոմի ձայնագրման աշխատանքների ժամանակահատվածում մի փոքր դադար վերցնելուց հետո, իր գործընկերներ Մաքս Մարտինի, Սավան Կոտեչայի և Քորի Ռունիի հետ զրույց է ունեցել կին-տղամարդ հարաբերությունների մասին։ Զրույցի ընթացքում նրանք քննարկել են, թե ինչքան դժվար կարող են լինել հարաբերությունները, և թե ինչպես «երբ դու գտնում ես այն մարդուն, ում դու կցանկանայիր գտած լինել մի քանի տարի առաջ»։ Մի քանի օր հետո Մաքս Մարտինը և Սավան Կոտեչան Ջենիֆերին հայտնում են, որ այդ զրույցի հիման վրա ցանկանում են երգ գրել։ Ջենիֆեր Լոպեսը հարցազրույցներից մեկում հայտնում է․ «Ես «Կուռք» (Idol) նախագածի Hollywood Week նկարահանմանն էի, և նրանք ուզում էին գալ և նվագել դա ինձ համար։ Նրանք այնքան ոգևորված էին։ Նրանք երգը նվագելու եկան ճաշի ժամանակ՝ «Կուռք» նախագծի ետնաբեմի իմ փոքրիկ հանդերձարանում, և ես պարզապես սիրեցի այն։ Երգը պարզ ճանապարհով գրավել է այս մեծ զգացումը։ Ես զգում եմ կարծես թե բոլոր լավագույն երգերը դրա նման են։ Դա բավականին հետաքրքիր էր։ Մենք այն ձայնագրեցինք հաջորդ մի քանի օրերի ընթացքում։»[1] Մեկ այլ հարցազրույցում նա խոսելով երգի համահեղինակ Մաքս Մարտինի մասին, նշում է որ նա միշտ ցանկացել է աշխատել Մաքս հետ, քանի որ նա պատրաստում է հիանալի փոփ հիթեր[2]։
2014 թվականի ապրիլի 25-ին Ջենիֆերը հայտարարում է, որ «First Love» երգը թողարկվելու է որպես իր նոր ալբոմի երկրորդ սինգլ։ Ապրիլի 27-ին ցուցադրվում է երգի շապիկի պատկերը[3], իսկ ապրիլի 30-ին երգը հասանելի է լինում համացանցում լսելու համար[4]։ Մեկ օր հետո՝ մայիսի 1-ին, այն պաշտոնապես թողարկվում է որպես «A.K.A.» ալբոմի երկրորդ սինգլ։
«First Love»-ը 3 րոպե 35 վայրկյան տևողությամբ[5] բարձր տեմպով փոփ երգ է[6]։ Երգը սիրած մարդուն գտնելու մասին է, ում դու կցանկանայիր գտած լինել նախկինում։ Կրկներգում երգչուհին երգում է․ «Ես կուզեի որ դու լինեիր իմ առաջին սերը / Քանի որ եթե դու լինեիր առաջինը / Ապա չէր լինի երկրորդ, երրորդ կամ չորրորդ սեր»[7]։
Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Էնթոնի Մանդլերը, նկարահանվել է 2014 թվականի մայիս ամսվա սկզբին Լոս Անջելեսից դուրս գտնվող Կալիֆորնիայի անապատում։ Ջենիֆեր Լոպեսը նշել է որ այն իր կարիերայի ընթացքում նկարահանված ամենադժվար տեսահոլովակն է եղել։ «Փոթորկոտ քամի էր։ Բառիս բուն իմաստով մենք զգում էինք թե կարծես տորնադոյի մեջտեղում ենք», նա նշում է հարցազրույցներից մեկում[8]։
Մայիսի 27-ին երգչուհին իր Ինստագրամի էջում տեղադրում է տեսահոլովակից մի փոքրիկ հատված[9], իսկ նույն օրը այն ամբողջական տարբերակով ներկայացվում է Entertainment Tonight ծրագրի եթերում, որից հետո նաև տեղադրվում է երգչուհու VEVO էջում։ Տեսահոլովակի սև-սպիտակ գունավորման ընտրության մասին Ջենիֆերը People ամսագրին պարզաբանում է, որ շատ են քննարկել թե արդյոք այն պետք է նկարել գույներով թե անգույն, սակայն տեսահոլովակի ռեժիսոր Էնթոնի Մանդլերի որոշմամբ այն նկարահանվել է անգույն[10]։ Տեսահոլովակում նաև նկարահանվել է բրիտանացի հայտնի մոդել Դևիդ Գանդին[11]։
Հիթ-շքերթ (2014) | Ամենաբարձր հորիզոնական |
---|---|
Brazil (ABPD)[12] | 42 |
Finland (Suomen virallinen radiosoittolista)[13] | 65 |
SNEP[14] | 193 |
IRMA[15] | 79 |
Italy (FIMI)[16] | 41 |
Japan Hot 100[17] | 80 |
Russia (Tophit Weekly General Airplay)[18] | 201 |
Scottish Singles Top 40[19] | 68 |
IFPI[20] | 50 |
South Korea (Gaon Download Chart)[21] | 15 |
South Korea (Gaon Digital Chart)[22] | 20 |
PROMUSICAE[23] | 15 |
UK Singles Chart[24] | 63 |
Billboard Hot 100[25] | 87 |
Hot Dance Club Songs (Billboard)[26] | 1 |
Pop Songs (Billboard)[27] | 21 |
Rhythmic (Billboard)[28] | 40 |
Հիթ-շքերթ (2014) | Հորիզոնական |
---|---|
US Billboard Dance Club Songs[29] | 7 |
Երկիր | Ամսաթիվ | Ֆորմատ | Լեյբլ |
---|---|---|---|
Կանադա[30] | Մայիսի 1, 2014 | Թվային ներբեռնում | Universal Music Group |
ԱՄՆ[31] | Capitol Records | ||
Ֆրանսիա[5] | Մայիսի 3, 2014 | Universal Music Group | |
Գերմանիա[32] | |||
Իտալիա[33] | |||
Իսպանիա[34] | |||
ԱՄՆ[35] | Մայիսի 20, 2014 | Mainstream radio | Capitol Records |
Միացյալ Թագավորություն[36] | Հունիսի 8, 2014 | Թվային ներբեռնում | Capitol Records UK |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.