From Wikipedia, the free encyclopedia
EA Vancouver (ավելի ուշ՝ EA Canada), համակարգչային խաղերի (մասնագիտացված սպորտային սիմուլյատորների) մշակող ընկերություն։ Ընկերությունը տեղակայված է Բեռնաբիում։ Ստուդիան բացվել է 1983 թվականի հունվարին և համարվում է Electronic Arts ընկերության խոշորագույն ստուդիան։ Ներկա պահին EA Vancouver-ն ունի ավելի քան 1800 աշխատակից, մինչև այս պահը ոչ մի խաղային ընկերություն, չի ունեցել նման աշխատակիցների ցուցանիշ[2]։
EA Vancouver | |
---|---|
Տեսակ | տեսախաղեր մշակող |
Հիմնադրված է | 1983 և 1982[1] |
Վայր | Բերնաբի, Բրիտանական Կոլումբիա, Կանադա |
Երկիր | Կանադա |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Աշխատողների թիվ | 3000 մարդ |
Մայր ընկերություն | Electronic Arts |
Սեփականատեր | Electronic Arts |
Կայք | ea.com/careers/careers-overview/vancouver/ |
EA Canada-ն համարվում է համակարգչային խաղերի հրատարակչությամբ զբաղվող՝ Electronic Arts ընկերության ամենամեծ և հիմնական ստուիան։ Electronic Arts-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆոռնիայում, իսկ EA Canada-ն ընկերությունը ձեռք է բերել 1991 թվականին 11 միլլիոն դոլար արժեքով, մինչ այդ ընկերությունը հայտնի էր որպես՝ Distinctive Software։ Գնման պահին Distinctive Software-ը արդեն ուներ փորձառու մշակողի ճանաչում և հայտնի էր դարձել մի շարք ավտոմրցաշավային և սպորտային խաղերով (այդ ժամանակ խաղերի հրատարակչությամբ զբաղվում էր Accolade ընկերությունը)։ Վերծվելով EA Canada-ի, ընկերությունը մշակել է խաղեր EA Games, EA, EA Sports և EA Sports BIG բրենդների ներքո։
EA Black Box-ը որպես EA Canada-ի մաս, հիմնադրվել է 2002 թվականին, երբ Electronic Arts-ը գնեց Black Box Games-ը։ Սա դարձավ Electronic Arts-ի անկախ ստուդաներից մեկը 2005 թվականին։ Հիմնադրման պահին Black Box Games հայտնի էր Need for Speed խաղաշարքի մի քանի տարբերակների մշակմամբ։
2008 թվականի դեկտեմբերի 19-ին EA Black Box-ը հայտարարեց վանկուվերյան ստուդիա փակման և Բեռնաբեյ տեղափոխման մասին։ Ղեկավար մասը հայտարարեց, որ EA Black Box-ը շարունակելու է մնալ անկախ EA Canada-ից։ Այս գործընթացը պետք է ավարտվեր 2009 թվականի հունիսին[3][4]։
Անվանում | Թողարկման ամսաթիվ | Պլատֆորմ |
---|---|---|
Need for Speed: High Stakes | 04.05.1999 | Windows, PlayStation |
Need for Speed: Hot Pursuit 2 | 30.10.2002 | Windows, PlayStation 2, Xbox, GameCube |
Need for Speed: Underground | 17.11.2003 | Windows, PlayStation 2, Xbox, GameCube, Game Boy Advance |
James Bond 007: Everything or Nothing | 11.02.2004 | PlayStation 2, Xbox, GameCube, Game Boy Advance |
Def Jam: Fight for NY | 20.09.2004 | PlayStation 2, Xbox, GameCube |
Need for Speed: Underground 2 | 09.11.2004 | Windows, PlayStation 2, Xbox, GameCube, Game Boy Advance, Nintendo DS, Mobile phone |
Need for Speed: Underground: Rivals | 18.03.2005 | PlayStation Portable |
Marvel Nemesis: Rise of the Imperfects | 20.09.2005 | PlayStation 2, Xbox, GameCube, PlayStation Portable, Nintendo DS |
Need for Speed: Most Wanted | 11.11.2005 | Windows, Xbox 360, PlayStation 2, Xbox, GameCube, PlayStation Portable, Nintendo DS, Game Boy Advance, Mobile phone |
Need for Speed: Most Wanted: 5-1-0 | 11.11.2005 | PlayStation Portable |
Need for Speed: Carbon | 31.10.2006 | Windows, Mac OS X, PlayStation 3, Xbox 360, Wii, PlayStation 2, Xbox, GameCube, Zeebo, Game Boy Advance, Nintendo DS, PlayStation Portable, Mobile phone |
Need for Speed: Carbon: Own the City | 31.10.2006 | PlayStation Portable, Nintendo DS, Game Boy Advance |
EA Replay | 14.11.2006 | PlayStation Portable |
Skate | 14.09.2007 | PlayStation 3, Xbox 360, Mobile Phone |
EA Playground | 23.10.2007 | Wii, Nintendo DS |
Medal of Honor: Heroes 2 | 13.11.2007 | Wii, PlayStation Portable |
Need for Speed: ProStreet | 14.11.2007 | Windows, PlayStation 3, Xbox 360, Wii, PlayStation 2, PlayStation Portable, Nintendo DS, Mobile phone |
Need for Speed: Undercover | 18.11.2008 | Windows, PlayStation 3, Xbox 360, Wii, PlayStation 2, PlayStation Portable, Nintendo DS, N-Gage 2.0, iPhone OS, iPod Touch |
Skate It | 19.11.2008 | Wii, Nintendo DS |
Skate 2 | 21.01.2009 | PlayStation 3, Xbox 360 |
MySims Racing | 08.06.2009 | Nintendo Wii, Nintendo DS |
Need For Speed: The Run | 15.11.2011 | Windows, PlayStation 3, Xbox 360, Wii, PC |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.