Բըրնաբի
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Բըրնաբի (անգլ.՝ Burnaby), քաղաք Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգում։ Բնակչության թվով նահանգի երրորդ քաղաքն է։ Վանկուվերի արևելյան արվարձանն է։ Հիմնադրվել է 1892 թվականին, հիմնադրումից 100 տարի անց ստացել է քաղաքի կարգավիճակ։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Բըրնաբի | |||||
| |||||
Երկիր | Կանադա | ||||
Համայնք | Մետրո Վանկուվեր | ||||
Հիմնադրված է | 1892 թ. | ||||
Մակերես | 90 610 000 քառակուսի մետր | ||||
ԲԾՄ | 370 մետր | ||||
Բնակչություն | ▲249 125 մարդ (2021)[1] | ||||
Ժամային գոտի | PDT? | ||||
Պաշտոնական կայք | burnaby.ca(անգլ.) | ||||
| |||||
Բըրնաբիի առաջացման առաջին 30-40 տարիների ընթացքում նրա աճը պայմանավորված էր այնպիսի բուռն զարգացող և տնտեսապես կարևոր քաղաքների միջև հարմարավետ տեղադրությամբ, ինչպիսիք են Վանկուվերը և Նյու Վեսթմինսթըրը։ Սկզբում քաղաքը գյուղատնտեսական շրջան էր, որը արտադրանք էր մատակարարում տեղական շուկաներին։ Հետագայում Բըրնաբին դարձավ, և մինչ օրս մնում է կարևոր տրանսպորտային միջանցք՝ Վանկուվերի, Ֆրեյզեր գետի հովտի և նահանգի ներքին շրջանների միջև։
Քաղաքի ձևավորման ժամանակ բնակիչները միաձայն որոշել են այն կոչել ի պատիվ օրենսդիր, մասոնի և Կանադայի հետազոտող Ռոբերտ Բըրնաբիի, որը գնդապետ Ռիչարդ Մուդիի անձնական քարտուղարն էր, 19-րդ դարի կեսերին Բրիտանական Կոլումբիայի առաջին լեյտենանտ նահանգապետը։
Զբաղեցնում է 98,6 կմ² տարածք։ Տեղակայված է Մեծ Վանկուվերի ագլոմերացիայի աշխարհագրական կենտրոնում՝ Վանկուվերի և Պորտ-Մուդի արևմուտքում, Կոկուիթլամի և Նյու Վեսթմեսթըրի արևելքում[2]։ Բարձր կետը Բըրնաբի լեռն է՝ ծովի մակարդակից 370 մ բարձր։
Բառնաբի (Սիմոն Ֆրասեր Համալսարա]]) 1981−2010, 365 մետրի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 16.5 (61.7) |
18.5 (65.3) |
23.0 (73.4) |
28.0 (82.4) |
33.0 (91.4) |
31.1 (88) |
34.0 (93.2) |
33.9 (93) |
34.5 (94.1) |
26.5 (79.7) |
19.4 (66.9) |
16.1 (61) |
34.5 (94.1) |
Միջին բարձր °C (°F) | 5.8 (42.4) |
6.8 (44.2) |
9.3 (48.7) |
12.4 (54.3) |
15.6 (60.1) |
18.2 (64.8) |
21.2 (70.2) |
21.2 (70.2) |
18.0 (64.4) |
12.0 (53.6) |
7.5 (45.5) |
5.1 (41.2) |
12.7 (54.9) |
Միջին օրական °C (°F) | 3.6 (38.5) |
4.3 (39.7) |
6.2 (43.2) |
8.7 (47.7) |
11.8 (53.2) |
14.4 (57.9) |
17.0 (62.6) |
17.2 (63) |
14.6 (58.3) |
9.5 (49.1) |
5.3 (41.5) |
2.9 (37.2) |
9.6 (49.3) |
Միջին ցածր °C (°F) | 1.4 (34.5) |
1.7 (35.1) |
3.1 (37.6) |
4.9 (40.8) |
7.9 (46.2) |
10.5 (50.9) |
12.7 (54.9) |
13.2 (55.8) |
11.1 (52) |
7.0 (44.6) |
3.0 (37.4) |
0.8 (33.4) |
6.5 (43.7) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −13.9 (7) |
−14 (7) |
−8 (18) |
−3.3 (26.1) |
−0.5 (31.1) |
3.9 (39) |
5.0 (41) |
3.3 (37.9) |
2.0 (35.6) |
−7 (19) |
−14 (7) |
−19.4 (−2.9) |
−19.4 (−2.9) |
Տեղումներ մմ (դյույմ) | 280.9 (11.059) |
178.4 (7.024) |
182.1 (7.169) |
154.4 (6.079) |
120.0 (4.724) |
101.4 (3.992) |
64.7 (2.547) |
64.5 (2.539) |
92.2 (3.63) |
210.1 (8.272) |
311.6 (12.268) |
249.8 (9.835) |
2009,9 (79,13) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 256.5 (10.098) |
163.2 (6.425) |
171.2 (6.74) |
152.7 (6.012) |
119.9 (4.72) |
101.4 (3.992) |
64.7 (2.547) |
64.5 (2.539) |
92.2 (3.63) |
209.8 (8.26) |
303.6 (11.953) |
220.8 (8.693) |
1920,7 (75,618) |
Ձյան տեղումներ սմ (դյույմ) | 24.3 (9.57) |
15.1 (5.94) |
10.9 (4.29) |
1.7 (0.67) |
0.1 (0.04) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.2 (0.08) |
8.0 (3.15) |
29.0 (11.42) |
89.3 (35.16) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.2 mm) | 20.5 | 16.2 | 18.9 | 16.1 | 14.9 | 13.5 | 7.4 | 6.8 | 10.3 | 17.1 | 21.6 | 19.8 | 183.1 |
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.2 mm) | 18.1 | 14.7 | 18.3 | 16.0 | 14.9 | 13.5 | 7.4 | 6.8 | 10.3 | 17.0 | 21.0 | 17.3 | 175.4 |
Միջ. ձնառատ օրեր (≥ 0.2 cm) | 4.0 | 2.5 | 2.0 | 0.54 | 0.04 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.09 | 1.8 | 4.5 | 15.5 |
աղբյուր: Environment Canada[3] |
Քաղաքը զբաղեցնում է Վանկուվերի քաղաքային ագլոմերացիայի տարածքի մոտավորապես 4%-ը։ Համարվում է Բրիտանական Կոլումբիայի երրորդ խոշոր քաղաքը։ Բըրնաբին միշտ աչքի է ընկել ներգաղթացների մեծ թվով։ Հյուսիսիային Բըրնաբիում գտնվող Հեյսթինգս փողոցը համարվում է իտալացիների բնակավայր, այնտեղ շատ են իտալական ռեստորանները։ Քաղաքի հարավային մասում շատ են Չինաստանից, Հարավային Կորեայից, նախկին Հարավսլավիայից եկածները։ Համաձայն 2006 թվականի մարդահամարի՝ բնակչության 54%-ի համար անգլերենը և ֆրանսերենը չի համարվում մայրենի լեզու[4]։
35,3% — չեն նշել կրոնը կամ աթեիստ են,21,3%-ը՝ կաթոլիկ, 19,9 %՝ բողոքական, 6,1%՝ քրիստոնյա, 4,9%՝ բուդդիստ; 4,8%՝ իսլամ; 7,7%՝ այլ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.