![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/ef/Cirrus_2016.svg/langhy-640px-Cirrus_2016.svg.png&w=640&q=50)
Cirrus (միջբանկային ցանց)
From Wikipedia, the free encyclopedia
Mastercard Cirrus-ը համաշխարհային միջբանկային ցանց է, որը կանխիկ գումար է տրամադրում Մաստեր քարտ քարտապաններին։ Որպես Mastercard Inc.-ի դուստր ձեռնարկություն, այն միացնում է Մաստեր քարտի բոլոր վարկային, դեբետային և կանխավճարային քարտերը, ինչպես նաև աշխարհի տարբեր բանկերի կողմից թողարկված բանկոմատային քարտերը, որոնք կրում են Mastercard/Maestro լոգոն[1]։
Ստեղծում | 1982 ![]() | |
---|---|---|
Երկիր | Ամերիկայի Միացյալ Նահանգներ ![]() | |
Կազմակերպչաիրավական ձև | Բաժնետիրական ընկերություն ![]() | |
Սեփականատեր | Մաստեր քարտ ![]() | |
Վերադաս կազմակերպություն | Մաստեր քարտ ![]() | |
Նշանակալից իրադարձություն | no value ![]() | |
Պաշտոնական կայք | link ![]() |
Հիմնադրվել է 1982 թվականին, մինչև Mastercard-ի կողմից 1987 թվականին ձեռք բերվելը, Cirrus System LLC-ն պատկանում էր Bank of Montreal-ին, BayBanks Inc.-ին, First Interstate Bancorp-ին, Mellon Bank-ին, NBD Bancorp Inc.-ին և Norwest Corp-ին[2]։
Լռելյայնորեն Մաստեր և Maestro քարտերը կապված են Cirrus ցանցի հետ, բայց շատ հաճախ ցուցադրվում են բոլոր երեք լոգոտիպերը։ Կանադայի, ամերիկյան և Սաուդյան Արաբիայի բանկոմատներն օգտագործում են այս ցանցը իրենց տեղական ցանցերի հետ մեկտեղ, և շատ բանկեր որդեգրել են Cirrus-ը որպես իրենց միջազգային միջբանկային ցանց կամ տեղականի կողքին, կամ Visa-ին պատկանող մրցակից Plus բանկոմատների ցանցի կամ երկուսի կողքին միաժամանակ։ Այնպիսի երկրներում, ինչպիսիք են Հնդկաստանը և Բանգլադեշը, Cirrus ցանցը նաև ծառայում է որպես տեղական միջբանկային ցանց, ինչպես նաև միջազգային ցանցի միջնորդ։