BioShock
From Wikipedia, the free encyclopedia
Bioshock-ը (հայերեն՝ Բիոշոկ) շութեր առաջին դեմքից ժանրի համակարգչային խաղ է, որ թողարկվել է 2K Boston (հետագայում անվանափոխվել է Irrational Games-ի) ու 2K Australia-ի կողմից և հրատարակվել է 2K Games ընկերության կողմից[7][8]։ 2007 թվականի օգոստոսին խաղը թողարկվել է Microsoft Windows և Xbox 360 պլատֆորմների համար։ 2008 թվականի հոկտեմբերին Irrational, 2K Marin, 2K Australia և Digital Extremes ընկերությունների շնորհիվ նաև թողարկվել է Playstation 3-ի համար նախատեսված խաղի տարբերակը։ 2009 թվականի հոկտեմբերին Feral Interactive ընկերության կողմից թողարկվել է նաև Mac OS X օպերացիոն համակարգի համար, իսկ խաղի մոբայլ տարբերակը թողարկվել է IG Fun-ի կողմից[9]։ Խաղի գաղափարը ստեղծել է Irrational-ի ստեղծագործական խմբի ղեկավար` [[Կեն Լևին]]ը, ով ոգեշնչվել է Այն Ռենդի Օբյեկտիվիզմ գաղափարից, ինչպես նաև այնպիսի հայտնի գրողներից, ինչպիսին է Զորջ Օրվելը։ Bioshock-ը համարվում է «System Shock» սերիաների շարքի հոգևոր իրավահաջորդը, որի վրա նախկինում աշխատել է Irrational-ի թիմը, այդ թվում նաև Կեն Լևինը[10][11]։
Bioshock-ի դեպքերը տեղի են ունենում 1960 թվականին։ Խաղացողը կառավարում է խաղի գլխավոր հերոս` Ջեքին, ով ինքնաթիռի վթարից հետո գոյատևում է և հայտնվում բաթիսֆերայի կայարանում, որը տանում է ստորջրյա քաղաք` «Rapture» (հայերեն՝ «Հիացմունք»)։ Քաղաքը կառուցել է Էնդրյու Ռայանը ով պատկերացնում էր քաղաք, որպես մեկուսացված ուտոպիա, սակայն ԱԴԱՄ-ի բացահայտումը (գենետիկ նյութ, որ մարդկանց գերմարդկային ուժեր է տալիս) կործանում է ամեն ինչ։ Ջեքը փորձում է փախչել քաղաքից, սպանելով իր ճանապարհին հայտնված թշնամիներին և հանրահայտ Big Daddie-ներին (հայերեն՝ Մեծ Հայրիկներ)։ Խաղի ընթացքում Ջեքը հանդիպում է միայն մի քանի ողջամիտ մարդկանց, որոնց շնորհիվ էլ բացահայտում է «Հիացմունք»-ի անցյալը։ Խաղացողը թշնամիներին սպանելու համար կարող է օգտագործել զենքեր, պլազմիդներ (հերոսին գերմարդկային ուժեր են տալիս) և նույնիսկ քաղաքը պաշտպանող ռոբոտներին։ Bioshock-ը ներառում է RPG ժանրին բնորոշ էլեմենտներ` խաղացողներին հնարավորություն տալով ընտրել կռվի ոճը, ինչպես նաև բարոյական ընտրություն կատարել (սպանել կամ փրկել խաղի հերոսներին)։ Խաղը ունի Բիոփանկ ժանրին բնորոշ թեմա` ներառելով նաև Survival horror ժանրի կոնցեպտներ։
Bioshock-ը հանրության կողմից լավ է ընդունվել։ Հատկապես բարձր է գնահատվել քննադատների կողմից իր` բարոյականության վրա հիմնված սյուժեի և առանձնահատուկ աշխարհի համար։ Այն համարվել է բոլոր ժամանակների լավագույն խաղերից մեկը և նույնիսկ համակարգչային խաղ` որպես արվեստի տեսակի դրսևորում։ Այն ստացել է մի քանի «Տարվա Լավագույն Խաղ» մրցանակ` հայտնի լրատվամիջոցների կողմից, որոնց շարքում են` BAFTA-ն[12], Game Informer-ը[13], Spike TV-ին[14] և X-Play-ը[15]։ Խաղի թողարկումից հետո դուրս է եկել նրա սիկվելը` Bioshock 2-ը (2K Marin-ի կողմից), ինչպես նաև սերիաների շարքի երրորդ խաղը`BioShock Infinite վերնագրով (Irrational Games ընկերության կողմից)։ 2016 թվականի սեպտեմբերի 13-ին թողարկվել է խաղի Remastered (հայերեն՝ բարելավված) տարբերակը BioShock: The Collection անունով, որն իր մեջ նաև ներառում է BioShock 2 and BioShock Infinite-ը։ Այն հասանելի է Microsoft Windows, PlayStation 4 և Xbox One պլատֆորմների համար։