Յոհան Քրիստիան Ֆրիդրիխ Հյոլդեռլին (գերմ.՝ Johann Christian Friedrich Hölderlin, մարտի 20, 1770(1770-03-20)[1][2][3][…], Lauffen am Neckar[4] - հունիսի 7, 1843(1843-06-07)[1][2][5][…], Տյուբինգեն, Գերմանիա[4]), գերմանացի նշանավոր բանաստեղծ։

Արագ փաստեր Ֆրիդրիխ Հյոլդերլինգերմ.՝ Johann Christian Friedrich Hölderlin, Ծնվել է ...
Ֆրիդրիխ Հյոլդերլին
գերմ.՝ Johann Christian Friedrich Hölderlin
Thumb
Ծնվել էմարտի 20, 1770(1770-03-20)[1][2][3][…]
ԾննդավայրLauffen am Neckar[4]
Վախճանվել էհունիսի 7, 1843(1843-06-07)[1][2][5][…] (73 տարեկան)
Վախճանի վայրՏյուբինգեն, Գերմանիա[4]
ԳերեզմանStadtfriedhof Tübingen
Մասնագիտությունբանաստեղծ, գրադարանավար, գրող, թարգմանիչ, վիպասան, փիլիսոփա, լիբրետիստ և Hofmeister
Լեզուգերմաներեն
Քաղաքացիություն Վյուրտեմբերգի թագավորություն
ԿրթությունԹյուբինգենի համալսարան, Ենայի համալսարան, Evangelical Seminaries of Maulbronn and Blaubeuren? և Tübinger Stift?
Գրական ուղղություններռոմանտիզմ և գերմանական իդեալիզմ
Ուշագրավ աշխատանքներLied der Freundschaft?
Thumb
Կայքhoelderlin-gesellschaft.de
 Friedrich Hölderlin Վիքիպահեստում
Փակել

Կյանքի ժամանակագրություն

  • 1770 - Մարտի 20-ին Նեքարի Լաուֆենում ծնվում է Յոհան Քրիստիան Ֆրիդրիխ Հյոլդեռլինը։ Երկու տարեկանում կորցնում է հորը։ Ընտանիքը 1774 թվականին տեղափոխվում է Նյուրտինգեն, որտեղ մայրն ամուսնանում է երկրորդ անգամ։
  • 1776 - Սկսում է հաճախել դպրոց։ Միաժամանակ մասնավոր դասեր է ընդունում՝ նախապատրաստվելով Վյուրթեմբերգի ավետարանչական եկեղեցական դպրոց ընդունվելու։ Երեք տարի անց մահանում է նաև խորթ հայրը։
  • 1784 - Ընդունվում է Դենկենդորֆի եկեղեցու հոգևոր սեմինարիայի ստորին դասարան։ Ծնվում են առաջին բանաստեղծությունները։
  • 1786 - Իր դասարանի հետ տեղափոխվում է Մաուլբրոնի եկեղեցու բարձր դասարան։ Առաջին սիրահարվածությունը Լուիզե Նաստին՝ եկեղեցու տեսուչի դստերը, ում հետ նշանվում է, սակայն 1789 թվականին լուծարում է նշանադրությունը։
  • 1787 - Ոգեշնչվում է Օսսիանով։ Մաուլբրոնում սկսում է ընթերցել Կլոպշտոկին, Շիլլերին, Շուբարտին, Վիլանդին։ Հաջորդ տարի կատարում է մեծ ճամփորդությունը գերմանական հողերով։ Առաջին անգամ տեսնում է Հռենոսը։ Դասարանի հետ տեղափոխվում է Տյուբինգենյան մենաստան։ Շտուտգարտյան մենաստանի աշակերտներից մեկը Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգելն է։ Այստեղ սկսում է բարեկամությունը Քրիստիան Լուդվիգ Նոյֆերի ու Ռուդոլֆ Մագենաուի հետ։ Ներառվում է նրանց բանաստեղծական միության մեջ։
  • 1789 - Այցելում է բանաստեղծ Քրիստիան Ֆրիդրիխ Շուբարտին։ Աշնանը ֆլեյտայի դասեր է առնում (դաշնամուր նվագելը սկսել էր տարիներ առաջ)։ Որոշում է իրավագիտություն ուսանել։
  • 1790 - Հանձնում է մագիստրատուրայի քննությունները և փակում փիլիսոփայությանն ու բանասիրությանը նվիրված երկու ուսանողական տարիները։ Հոկտեմբերին Շտուտգարտում հանդիպում է բանաստեղծ, հրապարակախոս և հրատարակիչ, ֆրանսիական հեղափոխության ջերմ պաշտպան Գոթհոլդ Ֆրիդրիխ Շտոյդլինին։ Տպագրվում են առաջին բանաստեղծությունները «1792 թվականի Մուսաների ալմանախ»-ում։ 15 տարեկանում հոգևոր սեմինարիա է գալիս Ֆրիդրիխ Շելլինգը, ում Հյոլդեռլինը ծանոթ էր արդեն Նյուրտինգենի լատինական դպրոցից։ Տարեվերջին սիրահարված է Էլիզ Լեբրերին։
  • 1791 - Ապրիլին ընկերների՝ Քրիստիան Հիլլերի և Ֆրիդրիխ Մեմինգերի հետ ճանապարհորդում է Շվեյցարիայում։ Ցյուրիխում այցելում է նշանավոր մտածող, դիմագիտության հիմնադիր Յոհան Լաֆատերին։

Ֆրանսիական մեծ հեղափոխության սկզբնական շրջանում Հյոլդեռլինը ստեղծել է գիտակցված քաղաքացիականությամբ ներթափանցված պոեզիա։ «Մարդկության իդեալներին ձոնված հիմներ»-ում (1790-1797) նա արտահայտել է ազատության հաղթանակի համար պայքարի ձգտումը։

90-ական թթ. դիմել է ռուսոյական բնապաշտությանը («Բնությանը»), ձգտել փիլիսոփայորեն հասկանալ ետհեղափոխական իրականության հակասությունները («Հիպերիոնի ճակատագրի երգը», «Մարդ» ․․․)։ Նրա իդեալը դարձել է հումանիստական ուտոպիան՝ Հելլադայի ոգով («Դիոտիմա», «Մենոնի ողբը Դիոտիմայի համար», «Կղզեխումբ»)։ Յուրահատուկ քնարական շնչով է հագեցած Հյոլդեռլինի «Հիպերիոն կամ ճգնավորը Հունաստանում» (1797-1799) վեպը։ Գրել է նաև «Էմպեդոկլեսի մահը» (1798-1799) ողբերգությունը։

Մեծ ազդեցություն է ունեցել XX դ, գերմանական պոեզիայի վրա։ 2002 թվականին Երևանում «Նաիրի» հրատարակչությամբ լույս է տեսել Ֆր. Հյոլդեռլինի «Բանաստեղծություններ» ժողովածուն, որը թարգմանել է Հակոբ Մովսեսը։

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.