Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ֆլեյտա, փայտե փողային երաժշտական գործիք։ Ի տարբերություն լեզվակավոր փողային գործիքնորի ֆլեյտան աերոֆոն է։ Հնչողությունը ստեղծվում է ֆլեյտահարի առաջացրած ձայնային տատանումներից (վիբրացիա), երբ ձայնը օդի մղումով դուրս է գալիս անցքերից։ Համաձայն Հորնբոսթել-Զաքսի (անգլ.՝ Hornbostel–Sachs) դասակարգման ֆլեյտան դասվում է եզրային աերոֆոնների շարքին[1]։
Ի հայտ գալով հին քարե դարում՝ ֆլեյտան համարվում է ամենահին երաժշտական գործիքը։ Մի շարք ֆլեյտաներ, որոնց հնությունը կազմում է մոտ 43,000-ից 35,000 տարի, հայտնաբերվել են ներկայիս Գերմանիայի հարավում գտնվող Swabian Jura շրջանում։ Սրանք ապացուցում են, որ մշակված երաժշտություն արդեն իսկ եղել է ԵՎրոպայում ժամանակակից մարդկության գոյության դեռ ամենավաղ ժամանակներից[2][3]։
Անգլերեն flute բառն առաջին անգամ գործածվել է միջին անգլերենի ժամանակներում որպես floute[4], flowte, flo(y)te[5],՝ հավանաբար հին ֆրանսերենից՝ flaute և հին պրովանսերենից՝ flaüt[4], մեկ այլ ձև հին ֆրանսերենից՝ fleüte, flaüte, flahute փոխանցվելով միջին բարձր գերմաներենից՝ floite կամ գերմաներոն՝ fluit։ Անգլերենում flout բայն ունի նույն լեզվական արմատը, իսկ ժամանակակից գերմաներենում fluiten բայը դեռ կրում է երկուիմաստ[6]։ flute բառն առաջին անգամ գործածվել է 14-իդ դարում[7]՝ ըստ Օքսֆորդի անգլերեն բառարանի՝ Ջեֆրի Չոսերի The Hous of Fame -ում[5]։
Այժմ երաժիշտը, որ նվագում է ֆլեյտաների դասին պատկանող ցանկացած գործիք կարող է կոչվել ֆլեյտահար (անգլ.՝ flutist անգլ.՝ flautist)[8][9] կամ պարզապես ֆլեյտա նվագող (անգլ.՝ flute player)։ Flutist բառն ունի առնվազն 1603 տարվա պատմություն։ 18-րդ դարում Իտալիայից (flautista, itself from flauto) փոխառնվելուց հետո Նաթանիել Հոթորնը Flautist բառն օգտագործվել է 1860 թվականին The Marble Faun ռոմանսում։ Այլ անգլերեն տերմիններ, որոնք այժմ հնացել են, fluter-ն է (15–19 դարեր[10][11][12]) և flutenist-ը (17–18-րդ դարեր[6][13])։
Երբևէ հայտնաբերված ամենահին ֆլեյտան՝ Դիվյե Բաբեի ֆլեյտան, հավանաբար պատրաստված է քարանձավային արջի քոթոթի ազդրոսկրից, ունի երկու կամ երեք անցքեր։ Հայտնաբերվել է Սլովենիայի Դիվյե Բաբե հնագիտական օբյեկտում և ունի մոտ 43,000 տարվա պատմություն։ Այնուամենայնիվ այս փաստը դեռ մնում է վիճելի[14][15]։ 2008 թվականին պեղումների ժամանակ Գերմանիայի Ուլմ քաղաքին մոտ գտնվող Hohle Fels քարանձավում հայտնաբերվել է մոտ 35.000 տարվա ֆլեյտա[16]։ Ֆլեյտան ունի հինգ անցք, բերանային հատվածը V-աձև է և պատրաստված է անգղի թևերի ոսկորներց։ 2009 թվականի օգոստոսին հայտնաբերման գործընթացներին մասնակից հետազոտողները իրենց գտածոների մասին տպագրեցին Նեյչր գիտական շաբաթագրում[17]։ Սա նաև պատմության մեջ երաժշտական գործիքի միակ հավաստի գտածոն էր[18], մինչև պարզվեց, որ Geißenklösterle քարանձավում հայտնաբերված ֆլեյտաները ավելի հին են՝ 42,000-ից 43,000 տարի[3]։
Ֆլեյտան հայտնաբերվել է Hohle Fels cavern-ում՝ Հոլ Ֆելսի կողքին (անգլ.՝ Venus of Hohle Fels) և ամենահին մարդու քանդակից մի փոքր հեռու[19]։ Ազդարարելով հայտնագործությունը՝ գիտնականները առաջարկեցին, որ գտածոները ապացուցում են ԵՎրոպան ժամանակակից մարդկությամբ գաղութացվելու ժամանակ հիմնավորված երաժշտական գործիքների առկայությունը[20]։ Գիտնականները նաև նշում են, որ ֆլեյտայի հայտնաբերումը կարող է բացատրել նեանդերթալյան մարդկանց և բանական մարդու միջև վարքային և ճանաչողական «անդունդը»[18]։
Geißenklösterle քարանձավում (Ուլմ, հարավային Գերմանիա, Swabian Alb) 2004 թվականին հայտնաբերվեց երեք անցքեր ունեցող ֆլեյտա (18.7սմ)՝ պատրաստված մամոնտի ժանիքից, որն ունի 30,000-ից 37,000 տարվա պատմություն[21], և դրանից տասը տարի առաջ նույն քարանձավում կարապի ոսկորներից պատրաստված երկու ֆլեյտաներ պեղվեցին, որնոք ունեն մոտ 36,000 տարվա պատմություն և դասվում են ամենահին հայտնի երաժշտական գործիքների շարքին։
Նվագելու համար պիտանի Gudi երաժշտական գործիքը, որն ունի 9000 տարվա պատմություն, պեղվել է Կենտրոնական Չինաստանի Հենան նահանգում գտնվող Jiahu-ի դամբարաններից մեկում[22], պատրաստված է red-crowned տեսակի կռունկի թևերի ոսկորներից[23]։ Գոյություն ունեցող ամենավաղ չինական հորիզոնական ֆլեյտան chi -ն(篪) է, որը հայտնաբերվել է Չինաստանի Հուբեյ նահանգի Սույ Չժոու թաղամասում գտնվող Մարկիզ Իյի դամբարանում։ Այն թվագրվում է Ք․ա․ 433, ուշ Չժոու դինաստիա[24]։ Իրենից ներկայացնում է լաքապատված բամբուկ՝ երկու ծայրերից փակված։ Chi ֆլեյտաների մասին հիշատակված է Շիցզին-ում՝ կազմված և հրատարակված Կոնֆուցիոսի կողմից։
Ֆլեյտայի մասին ամենավաղ գրավոր հիշատակումները մեզ են հասնում Շումերական սեպագրերից՝ մ․թ․ա․ 2600–2700 թվականներ[25]։ Ֆլեյտաների մասին կիշատակված է նաև Գիլգամեշի էպոսում, որի զարգացումն ըդգրկում է մոտ 2100–600 հազարամյակները[26]։
Աստվածաշնչի Ծննդոց գրքի 4:21-ում Յուբալը հիշատակվում է որպես «ugab և kinnor նվագողների հայր»։ Կա վարկած, որ նախկին եբրայերեն տերմինը վերաբերել է ինչ որ փողային գործիքի կամ ընդհանրապես փողային գերծիքնորին, ավելի ուշ՝ ինչ որ լարային գործիքի կամ ընդհանրապես լարային գործիքներին։ Որպես այդպիսին հուդայաքրիստոնեկան ավանդույթներում յուբալը համարվում է ֆլեյտայի ստեղծողը[27]։ Աստվածաշնչի այլ մասերում ֆլեյտան նշված է որպես chalil, հատկապես Թագավորություններ Ա և Բ 10:5-ում, Books of Kings 1:40-ում, Book of Isaiah 5:12-ում և 30:29-ում և Book of Jeremiah 48:36-ում[28]։ Սուրբ Երկրում անցկացված հնագիտական փնտրտուքների ժամանակ հայտնաբերվել են ֆլեյտաներ բրոնզի (մ․թ․ա․4000-1200) և երկաթի (մ․թ․ա․ 4000-1200 ) դարերից[27]։
Հնում որոշ ֆլեյտաներ պատրաստված էին ոլոքներից։ Ֆլեյտան կարևոր դեր է խաղում նաև հնդկական մշակույթում և դիցաբանությունում[29]։
Ֆլեյտայի ձայնը ստեղծվում է, երբ գործիքի անցքերից անցնող օդը անցքերում տատանումներ (վիբրացիա) է առաջացնում[30][31]։ Օդի հոսանքից առաջանում է Բեռնուլիի կամ սիֆոնի երևույթ։ Այսպիսով ֆլեյտայի գլանաձև ռեզոնատորում օդը առաջ է մղվում։ Ֆլեյտահարը ձայնի տոնը փոխում է գործիքի անցքերը բացելով և փակելով՝ այդպիսով փոխելով ռեզոնատորի և ռեզոնանսի տևողությունը։ Օդի ճնշումը փոփոխելով՝ երաժիշտը կարող է նաև փոխել տոնը՝ առանց անցքերը բացել-փակելու՝ օդին ստիպելով տատանվել հարմոնիկ, այլ ոչ հիմնական հաճախականությամբ[32]։
Գլխիկի հատվածի կառուցվածքը հատկապես կարևոր է ակուստիկայի և տոնայնության համար[33], սակայն արտադրողների շրջանում կոնկրետ ձևի վերաբերյալ հստակ կոնսենսուս չկա։ Բերանային հատվածի անցքի ակուստիկ փակումը ամենակարևոր չափանիշն է[34]։ Վերջինիս վրա ազդում են փողի երկարությունը (բերանային հատվածի և գլխիկի միջը անցքը), տրամագիծը, շառավիղը կամ փողի ծայրերի կորագիծը և գործիքի կոկորդային հատվածի ցանկացած արգելափակում, ինչպես Ճապոնական Nohkan ֆլեյտայի դեպքում։
Փորձը, որում փորձառու ֆլեյտահարների աչքերը կապված էին, ցույց է տվել, որ ոչ մի էական տարբերություն չի գտնվել տարբեր մետաղներից պատրաստված ֆլեյտաների միջև[35]։ Կույր լսումների երկու փուլերի ժամանակ առաջին իսկ լսումով ոչ մի ֆլեյտայի տեսակ ճիշտ չի կռահվել, իսկ երկրորդի ժամանակ միայն արծաթե ֆլեյտան ճանաչվեց։ Փորձը ցույց տվեց, որ արտաքին շերտի նյութը ոչ մի էական ազդեցություն չի թողնում հնձերանգի և դինամիկայի վրա։
Ֆլեյտան հիմնականում բաց փող է, որը հնչում է երաժշտի կողմից գործիքի ներսում օդի տատանումների առաջացման միջոցով։ Կենտրոնացված ուսումնասիրություններից և փորձերից հետո նվագողները սկսեցին կառավարել օդի ուղղությունը՝ ստեղծելով օդի հոսանք, որում օդը ուղղված է ցած դեպի գործիքի գլխավոր հատվածի ձայնային անցք։ Կան ֆլեյտայի ընդարջակ տեսակներ։ Տեսակներից մեծամասնության դեպքում երաժիշտը օդը մղում է ուղիղ բերանային հատվածի եզրով՝ ներքևի շրթունքով 1/4 մասով փակելով բերանային հատվածը։ Այնուամենայնիվ որոշ ֆլեյտաներ, ինչպիսիք են վիսթլը, gemshorn-ը, ֆլաժոլետը, recorder-ը, թին վիսլ, tonette-ն, ֆույարան և օկարինան ունեն խողովակ, որ օդը ուղղում է դեպի եզր։ Բերանիկը գործիքին տաիս է պարզ տեմբր, որը տարբերվում էբերանիկից զուրկ ֆլեյտաներից և գործիքը դարձնում է ավելի դյուրին նվագելու համար, բայց միևնույն ժամանակ կորցնում է երաժիշտի հավասարակշռությունը։
Այլ տարատեսակներ են հորիզոնական ֆլեյտաները, ինչպիսիք են համերգային ֆլեյտան, պիկոլոն, թութակը, դիզին և bansuri-ն, և երկայնական ֆլեյտաներ, ինչպիսիք են նեյը, սյաոն, բլուլը, danso-ն, shakuhachi-ն, Anasazi flute-ը և կենան։ Հորիզոնական ֆլեյտա նվագողները խողովակի ծայրից փչելու փոխարեն օգտագործում են խողովակի կողքի հատվածը։ Երկայնակի ֆլեյտաները չպետք է շփոթել բերանիկով ֆլեյտաների հետ, որոնք նույնպես նվագում են հորիզոնական դիրքով, բայց ներքին խողովակ, որն օդն ուղղում է ձայնեյին անցքի եզրի միջով։
Ֆլեյտաները կարող են բաց լինել ինչպես մեկ, այնպես էլ երկու կողմերից։ Օկարինան, xun-ը, պանի ֆլեյտաները, ոստիկանական սուլիչը, նավատորմի սուլիչը ունեն փակ ծայր։ Բաց ծայր ունեցող ֆլեյտաները, ինչպիսիք են համերգային ֆլեյտան և recorder-ը ավելի հարմոնիկ են, ավելի դյուրին են նվագելու համար և ունեն վառ տեմբր։
Ֆլեյտաները կարող են ունենալ ցանկացած քանակի խողովակներ, սակայն ամենտարածվածը մեկն է։ Շատ ռեզոնանտներ ունեցող ֆլեյտաները կարելի է նվագել օգտագործելով մեկ ռեզոնատորը միևնույն ժամանակ (օր՝ պանի ֆլեյտա) կամ մեկից ավելի (օր՝double flutes)։
Ֆլեյտա նվագելիս գոյություն ունի օդի մղման մի քանի տարբեր ճանապարհ։ Սովորական ֆլեյտաները նվագում են բերանով, իսկ որոշ մշակույթներում էլ ընդունված է օգտագործել քթի ֆլեյտան։ Երգեհոնը, որն իր ակուստիկայով նման է duct flute-ին, նվագում են փուքսի կամ օդային պոմպի օգնությամբ։
Տոնայնությամբ՝ D։ Փայտե համերգային ֆլեյտա օգտագործել են Եվրոպական դասական երաժշտության մեջ հիմնականում վաղ 18-իդ դարից վաղ 19-իդ դարի ընթացքում։ Որպես այդպիսին գործիքը հաճախ է նշվում որպես բարոկկո համերգային ֆլեյտա։ 19-րդ դարում աստիճանաբար մարգինալացված արևմտյան համերգային ֆլեյտայից՝ բարոկկո ֆլեյտաները նորից գործի դրվեցին ուշ 20-րդ դարում։
Արևմտյան համերգային ֆլեյտան՝ միջնադարյան գերմանական ֆլեյտի հաջորդը, ուղղահայաց երեք մասերից կազմված գործիք է՝ փակված վերին հատվածում։ Այս տեսակի ֆլեյտան ունի տոնայնության ավելի մեծ շրջանաձև անցքեր քան բարոկկո ֆլեյտաների մատների համար նախատեսված անցքերըը։ 1932-ից 1847 թվականներին Բյոմ Տեոբալդը ձևավորեց անցքերի չափսը և տեղադրությունը, բանալիների մեխանիզմը և ապլիկատուրան, որոնցով ստեղծվում էին նոտաներ ֆլեյտայի ամենացածրից ամենաարձր դիապազոն։ Սրանով առ համեմատ բարելավվեց գրծիքի դինամիկ դիապազոնը և տոնայնությունը[36]։ Որոշ դետալներով (և բացառությամբ Kingma համակարգի և այլ ապլիկատուրաների համակարգերի) արևմտյան համերգային ֆլեյտաները համապատասխանում են Բյոմի դիզայնին, որն հայտնի է որպես Բյոմի համակարգ։ Սկսնակ երաժիշտների ֆլեյտաները պատրաստված են նիկելից, արծաթից կամ արծաթազօծ փողով են, մինչ հմուտ երաժիշտներն օգտագործում են կարծր արծաթե, ոսկե և երբեմն էլ պլատինե ֆլեյտաներ։ Կան նաև ժամանակակից փայտե ֆլեյտաներ, որոնք սովորաբար արծաթե կամ ոսկե բանալիներով են։ Սովորաբար օգտագործվում է African Blackwood տեսակի փայտ։
Սովորական Դո լարվածքով համերգային ֆլեյտայի դիապազոնը երեք օկտավա է և սկսվում է Դո նոտայից կամ կես տոն ցածր, երբ միացված է B foot-ը։ Սա նշանակում է, որ համերգային ֆլեյտան ամենատարածված նվագարանն է։
Պիկոլոն նվագախմբի ամենաբարձր հնչողություն ունեցող գործիքն է։ Ֆլեյտայի ընտանիքին պատկանող ավելի ցածր հնչողության գործիքներն են Ալտ-ֆլեյտան և բասֆլեյտան։ Վերջիններս հազվադեպ են օգտագործվում և համերգային ֆլեյտայից մեկ օկտավա ցածր են։ Կոնտրաբաս ֆլեյտան, կրկնակի կոնտրաբաս ֆլեյտան և հիպերբաս ֆլեյտան համապատասխանաբար Դո-ից երկու, երեք, չորս օկտավա ցածր լարում ունեցող ֆլեյտաների հազվագյուտ տեսակներից են։
Երբեմն օգտագործվում են պիկոլլոյի և ֆլեյտայի ալյ տեսակներ։ Գործիքները, որոնք պատրաստված են համապատասխան հին ստանդարտների և օգտագործվում են հատկապես փողային նվագախմբերի համերգներում ներառում են D♭ պիկոլոն, սոպրանո ֆլեյտան, F ալտ-ֆլեյտան և B♭ բասսֆլեյտան։
Բամբուկից պատրաստված ֆլեյտան կարևոր նշանակություն ունի հնդկական դասական երաժշտության մեջ։ Այն զարգացել է համերգային ֆլեյտայից զատ։ Հինդուսների Կրիշնա աստծուն համարում են բամբուկե ֆլեյտայի վարպետ։ Հնդկական ֆլեյտաները շատ հեշտությամբ են համեմատվում արևմտյանների հետ․ երկուսն էլ պատրաստված են բամբուկից և զուրկ են բանալիներից[37]։
Հնդկական ֆլեյտայի երկու հիմնական տեսակներն այժմ օգտագործվում են։ Առաջինը բանսուրին (बांसुरी) է, որն ունի վեց անցքեր և մեկ բերանային անցք։ Հիմնականում օգտագործվում է Հյուսիսային Հնդկաստանի հիդուստանի երաժշտության մեջ։ Երկրորդը Venu-ն կամ Pullanguzhal-ն է։ Ունի ութ անցքեր։ Օգտագործում են Հարավային Հնդկաստանի կարնատիկ երաժշտությունում։ Ներկայումս ութ անցքեր ունեցող ֆլեյտան՝ ապլիկատուրայի խաչաձև տեխնիկայով, շատ տարածված է կարնատիկ երաժշտությամբ զբաղվող երաժիշտների շրջանում։ Հարավհնդկական ֆլեյտան ունի միայն յոթ անցքեր՝ 20-րդ դարի սկզբին Palladam դպրոցի Sharaba Shastri-ի մշակած ստանդարտ ապլիկատուրայով[38]։
Ֆլեյտաների ձայնի որակը կախված է բամբուկի տեսակից, որից պատրաստված է ֆլեյտան։ Լավագույն որակն ապահովող բամբուկներն աճում են Հարավային Հնդկաստանի Nagercoil շրջանում[39]։
Համաձայն Bharata Natya Shastra Sarana Chatushtai փորձի, Avinash Balkrishna Patwardhan-ը 1988 թվականին զարգացրեծ կատարյալ տոնայնության ֆլեյտաներ արտադրելու մեթոդաբանություն, որոնք այժմ առկա են հնդկական դասական երաժշտության մեջ[40]։
Գուջարաթի դրալեկտում ֆլեյտան նաև անվանում են Pavo։ Որոշ մարդիկ նաև կարողանում են միաժամանակ նվագել երկու ֆլեյտա։
Կան չինական ֆլեյտայի բազմաթիվ տեսակներ (笛子)՝ տարբեր չափերի, կառուցվածքի (ռեզոնանսային թաղանթով կամ առանց), անցքերի քանակի (6-ից 11) և հնչողությունների (տարբեր բանալիներ)։ Մեծ մասը պատրաստված են բամբուկից։ Հանդիպում են նաև փայտից, նեֆրիտից, ոսկորից և երկաթից պատրաստված ֆլեյտաներ։ Չինական ֆլեյտաներին բնորոշ յուրահատկություններից մեկն անցքերից մեկի վրա առկա թաղանթն է, որը խողովակի ներսում օդի հետ տատանվում է։ Թանաթը կոչվում է di mo, որն իրենից ներկայացնում է բարակ շերտ և գործիքին հաղորդում է հնչեղ ձայն։
Ժամանակակից չինական նվագախմբերում օգտագործվող ֆլեյտաներն են bangdi -ն(梆笛), qudi-ն (曲笛), xindi-ն (新笛) և dadi-ն (大笛)։ Բամբուկից ֆլեյտան, որը նվագում են ուղղահայաց դիրքով կոչվում է՝ xiao (簫), որը Չինաստանում պատկանում է փողային գործիքների մեկ այլ կարգի։
Ճապոնական ֆլեյտան, որը կոչվում է fue, 笛 (ճապ.՝ hiragana ふえ), ընդգրկում է ֆլեյտաների ընտանիքին պատկանող ճապոնական մի շարք երաժշտական գործիքներ, ներառյալ shakuhachi-ն և hotchiku-ը, ինչպես նաև հորիզոնական gakubue-ը, komabue-ը, ryūteki-ը, nōkan-ը, shinobue-ը, kagurabue-ն և minteki-ը։
Սոդինաներ հայտնաբերվել են Մադագասկարի ողջ տարածքում, որը գտնվում է Հնդկական օվկիանոսում, հարավարևելյան Աֆրիկայում։ Լինելով կղզու ամենահին գործիքներից մեկը՝ այն նման է Հարավարևելյան Ասիայի և հատկապես Ինդոնեզիայի ֆլեյտաներին, որտեղ այն հայտնի է որպես սուլինգ։ Այստեղից էլ եզրակացություն, որ սոդինայի նախորդ տեսակները ջրանցքներով տեղափոխվել են Մադագասկար Բոռնեոյից արտագաղթող կղզու բնիկների միջոցով[41]։ Հայտնի ժամանակակից սոդինա ֆլեյտիստի՝ Ռաքոտո Ֆրայի (2001) նկարը ներկայացվեց տեղական արժույթով[42]։
Սրինգը (հայտնի է նաև որպես բլուլ) համեմատաբար փոքր, երկայնական ֆլեյտայի տեսակ է[43]։ Հայտնաբերվել է Կովկասի տարածաշրջանում՝ Արևելյան Հայաստանում։ Պատրաստված է փայտից կամ եղեգից, սովորաբար ունենում է յոթ անցքեր և մեկ անցք՝ նախատեսված բութ մատի համար[43], ունի դիատոնիկ գամմա։ Մի հայ երաժշտագետի կարծիքով սրինգը հայ ժողովրդի ազգային նվագարան է[44]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.