Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ալտ-ֆլեյտա (իտալ.՝ flauto contralto; ֆր.՝ flûte alto; գերմ.՝ Altflöte) փողային երաժշտական գործիք է, որը պատկանում է ֆլեյտաների ընտանիքին։ Այն սովորական ֆլեյտայից ավելի երկար է, խողովակը՝ ավելի հաստ, որոշ դեպքերում՝ ոլորապտույտ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ալտֆլեյտա | |
---|---|
Տեսակ | երաժշտական գործիքի տեսակ |
Որակավորում | Համերգային ֆլեյտա |
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ | 421.121.12 |
Հնարող | Theobald Boehm?[1] |
Ի տարբերություն սովորական ֆլեյտայի, ալտ-ֆլեյտան տրանսպոզիցիոն գործիք է, Սոլ լարվածքով, այսինքն՝ հնչում է նոտագրված նոտաներից կվարտայով ցածր։ Հետևաբար՝ Դո լարվածքով ֆլեյտայի հետ համեմատ, այն ներքևի դիապազոնում ևս հինգ նոտայի հնարավորություն ունի (ըստ հնչողության՝ Սի, Սի բեմոլ, Լյա, Լյա բեմոլ և Սոլ)։ Ալտ-ֆլեյտան շատ ավելի հազվադեպ է օգտագործվում, քան սովորական կլասիկ ֆլեյտան. հիմնականում 20-րդ դարի նվագախմբային ստեղծագործություններում։ Ունի ավելի թավ, փափուկ և տաք հնչողություն։ Նրա տարբերվող տեմբրը հիանալի կերպով օգտագործել են Մորիս Ռավելը՝ "Դափնիս և Քլոե" բալետում, Իգոր Ստրավինսկին՝ "Սրբազան Գարուն" բալետում, Գուստավ Հոլսթը "Մոլորակներ" սյուիտում։ Մեր օրերում այն օգտագործել է նաև Ջոն Վիլլիամսը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.