Ջեյմս Ֆրեյզեր Ստոդարտ (մայիսի 24, 1942(1942-05-24)[1][2][3], Էդինբուրգ, Միացյալ Թագավորություն[16]) բրիտանա-ամերիկացի քիմիկոս, հոգաբարձուների խորհրդի քիմիայի պրոֆեսոր, Միացյալ Նահանգների Հյուսիսարևմտյան համալսարանի քիմիայի ամբիոնի Ստոդարտի մեխանոստերեոքիմիայի խմբի ղեկավար[17]։ Նա աշխատում է գերմոլեկուլային քիմիայի և նանոտեխնոլոգիայի բնագավառում։ Ստոդարտը մշակել է մեխանիկորեն փոխկապակցված մոլեկուլային կառուցվածքների, ինչպիսիք են մոլեկուլային Borromean օղակները, կատենանները և ռոտաքսանները, արդյունավետ սինթեզներ, օգտագործելով մոլեկուլային ճանաչման և մոլեկուլային ինքնահավաքման պրոցեսները։ Նա ցույց է տվել, որ այս տոպոլոգիաները կարող են օգտագործվել որպես մոլեկուլային անջատիչներ[18]։ Նրա խումբը Նրա խումբը այս կառույցները կիրառել է նանոէլեկտրոնային սարքերի և նանոէլեկտրամեխանիկական համակարգերի (NEMS) արտադրության մեջ[19]։ Նա 2016 թվականին Բեն Ֆերինգայի և Ժան-Պիեռ Սովաժի հետ կիսել է քիմիայի Նոբելյան մրցանակը՝ մոլեկուլային մեքենաների նախագծման և սինթեզի համար[20][21][22][23][24]։
Արագ փաստեր Ֆրեյզեր Ստոդարտանգլ.՝ James Fraser Stoddart, Ծնվել է ...
Ֆրեյզեր Ստոդարտ անգլ.՝ James Fraser Stoddart |
---|
|
Ծնվել է | մայիսի 24, 1942(1942-05-24)[1][2][3] (82 տարեկան) Էդինբուրգ, Միացյալ Թագավորություն |
---|
Բնակության վայր(եր) | Միացյալ Թագավորություն |
---|
Քաղաքացիություն | ԱՄՆ և Միացյալ Թագավորություն |
---|
Մասնագիտություն | քիմիկոս և համալսարանի դասախոս |
---|
Հաստատություն(ներ) | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան[4], Շեֆիլդի համալսարան, Հյուսիսարևմտյան համալսարան, Բիրմինգհեմի համալսարան և Տյանցզինի համալսարան[5] |
---|
Գործունեության ոլորտ | Գերմոլեկուլային քիմիա[6], օրգանական քիմիա[6] և stereochemistry?[6] |
---|
Անդամակցություն | Լեոպոլդինա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Էդինբուրգի թագավորական ընկերություն, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա և Լոնդոնի թագավորական ընկերություն[7] |
---|
Ալմա մատեր | Էդինբուրգի համալսարան, Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Stewart's Melville College? |
---|
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
---|
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[6] |
---|
Գիտական ղեկավար | Edmund Hirst? |
---|
Եղել է գիտական ղեկավար | David Leigh? և Douglas Philp? |
---|
Պարգևներ | |
---|
Կայք | stoddart.northwestern.edu |
---|
Fraser Stoddart Վիքիպահեստում |
Փակել