![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/57/Francisco_de_Vitoria.jpg/640px-Francisco_de_Vitoria.jpg&w=640&q=50)
Ֆրանսիսկո դե Վիտորիա
From Wikipedia, the free encyclopedia
Ֆրանսիսկո դե Վիտորիա ՕՊ (1480[1], Բուրգոս, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա - օգոստոսի 12, 1546[2][3], Սալամանկա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա) Հռոմի կաթոլիկ եկեղեցու իսպանացի փիլիսոփա, աստվածաբան և Վերածննդի դարաշրջանի իրավաբան Իսպանիայում։ Նա փիլիսոփայության ավանդույթի հիմնադիրն է, որը հայտնի է որպես Սալամանկայի դպրոց՝ նշանավորված հատկապես արդար պատերազմի և միջազգային իրավունքի տեսությունների մեջ իր ներդրման համար։ Նախկինում որոշ գիտնականներ նրան բնորոշել են որպես «միջազգային իրավունքի հայրերից» մեկը՝ Ալբերիկո Ջենտիլիի և Հուգո Գրոտիոսի հետ միասին, չնայած ժամանակակից ակադեմիկոսները ենթադրում են, որ նման բնորոշումն անախրոնիկ է, քանի որ միջազգային իրավունք գաղափարն ավելի ուշ է զարգացել[5][6]։ Ամերիկացի իրավաբան Արթուր Նուսբաումը նշել է, որ Վիտորիան «առաջինն է շարադրել ազատ առևտրի և ազատ ծովագնացության հասկացությունները (թեև ոչ պայմանները)»[7]։
Ֆրանսիսկո դե Վիտորիա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1480[1] |
Ծննդավայր | Բուրգոս, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա |
Մահացել է | օգոստոսի 12, 1546[2][3] |
Մահվան վայր | Սալամանկա, Կաստիլիա և Լեոն, Իսպանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրոն | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[4] |
Կրթություն | Սալամանկայի համալսարան |
Մասնագիտություն | գրող, փիլիսոփա, համալսարանի դասախոս, տնտեսագետ և իրավաբան |
Աշխատավայր | Վալյադոլիդի համալսարան և Սալամանկայի համալսարան |
![]() |