![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/95/Fluconazole_ball-and-stick_model.png/640px-Fluconazole_ball-and-stick_model.png&w=640&q=50)
Ֆլուկոնազոլ
քիմիական միացություն / From Wikipedia, the free encyclopedia
Ֆլուկոնազոլ՝ հակասնկային դեղորայք, կիրառվում է տարբեր սնկային վարակների ժամանակ[2]։ Դրանք են՝ կանդիդաները, բլաստոմիկոզները, կոկցիդոմիկոզները, կրիպտոկոկերը, հիստոպլազմոզը, դերմատոֆիտոզը և գունափոխող որքինը[2]։ Բարձր ռիսկ ունեցողների մոտ այն կիրառվում է նաև կանդիդոզը կանխելու նպատակով։ Այդ խմբում ներառված են ցածր քաշով ծնված նորածինները, նեյտրոֆիլների քիչ քանակով և օրգանի փոխպատվաստումով հիվանդները[2]։ Ֆլուկոնազոլը տրվում է և՛ բերանացի, և՛ ներերակային եղանակով[2]։
Ֆլուկոնազոլ | |
---|---|
![]() | |
Քիմիական բանաձև | C₁₃H₁₂F₂N₆O |
Մոլային զանգված | 5,1E−25 կիլոգրամ[1] և 5,1E−25 կիլոգրամ գ/մոլ |
Դասակարգում | |
CAS համար | 86386-73-4 |
PubChem | 3365 |
EINECS համար | 627-806-0 |
SMILES | C1=CC(=C(C=C1F)F)C(CN2C=NC=N2)(CN3C=NC=N3)O |
ЕС | 627-806-0 |
ChEBI | 3248 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Հաճախակի կողմնակի ազդեցություններից են փսխումը, փորլուծությունը, ցանավորումը և լյարդի ֆերմենտների քանակի բարձրացումը արյան մեջ[2]։ Ծանր կողմնակի ազդեցություններից է QT երկարումը, ցնցումները և լյարդի ախտահարումը[2]։ Հղիության ժամանակ բարձրացնում է վիժումների ռիսկը, իսկ բարձր դեղաչափերի դեպքում կարող է առաջացնել բնածին արատներ[2][3]։ Ֆլուկոնազոլը պատկանում է հակասնկային դեղերի ազոլների ընտանիքին[2]։ Համարվում է, որ այն ազդում է սնկի բջջային թաղանթի վրա[2]։
Ֆլուկոնազոլը հայտնաբերվել է 1981 թվականին և վաճառքի է հանվել 1988 թվականից[4]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության անփոխարինելի դեղերի ցանկում[5]։ Ֆլուկոնազոլը առկա է նաև ջեներիկ տարբերակով[2]։ Զարգացող երկրներում արժեքը կազմում է օրական մոտ 0.05–0.10 ԱՄՆ դոլլար[6]։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում 2016 թվականին կազմել է օրական 1,14-1,75 ԱՄՆ դոլլար[7]։