From Wikipedia, the free encyclopedia
Ֆլորիստիկա, բուսաբանության բաժին, որի ուսումնասիրման առարկան ֆլորաներն են` որոշակի աշխարհագրական տարածքում աճող բուսատեսակների ամբողջությունները, որոնք կազմավորվել է երկրաբանական վաղ անցյալում։
Հոդվածներ կենսաբանության վերաբերյալ
Կենսաբանություն | ||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||
Միկոպլազմաներ | ||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||
Մարդը և իր առողջություն
Բաձրագույն նյարդային գործունեություն (ԲՆԳ) | ||||||||||||||||||||||||||||||||
Ընդհանուր կենսաբանություն
| ||||||||||||||||||||||||||||||||
Ֆլորիստիկայի խնդիրներ են ուսումնասիրել Երկրի ֆլորաները ամբողջությամբ, առանձին տարածքների ֆլորաները, ինչպես նաև համեմատական վերլուծություն անցկացնել ֆլորաների միջև։ Ցանկացած ֆլորայի ուսումնասիրության ժամանակ ֆլորիստիկայի առաջնային խնդիրը նրա տեսակային կազմի ցուցակագրումն է։
Ֆլորայի վերլուծությունը կարող է կատարվել բազմաթիվ չափանիշներով։ Ֆլորիստիկայի հիմնական մեթոդը կայանում է նրանում, որ այն կատարում է բուսական համակեցությունների միասնական վերլուծություն՝ ներառելով նրանց տաքսոնոմիական, ժամանակագրական, էկոլոգո-աշխարհագրական, էկոլոգիական, կենսաբանական և էկոլոգո-ֆենոտիպային կառուցվածքնեի ուսումնասիրությունները[1]։ Եթե չափանիշները, որոնցով կատարվում է վերլուծությունը, կրում են ավելի շատ կիրառական բնույթ և վերլուծության նպատակով համարվում է սննդային բույսերի, դեղաբույսերի և տեխնիկական բույսերի բացահայտում, ուրեմն այսպիսի ուսումնասիրությունները հատվում են այն խնդիրների հետ, որոնք ուսումանսիրում է էկոնոմիկական բուսաբանությունը։
Աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակաշրջանի սկիզբը, բնականորեն, պատճառ հանդիսացավ ֆլորիստիկայի արագ զարգացմանը։ Արևադարձային Աֆրիկայից, Հնդկաստանից, Արևելյան Ասիայից,իսկ ավելի ուշ Ամերիկայից, Եվրոպա մեծ քանակությամբ տարբեր բույսեր բերեցին, այդ թվում՝ մշակովի և դեկորատիվ։ Բույսերի հավաքչությամբ (հիմնականում հերբարիումների և սերմերի տեսքով) զբաղվում էին ոչ միայն պրոֆեսիոնալ բուսաբանները, այլ նաև միսիոներները, բժիշկները, ճանապարհորդները։ Բույսերը նկարագրվում և համակարգվում էին, ապա այդ նկարագրությունները հրապարակվում էին մեր երկրի տարբեր շրջանների ֆլորաների տեսքով[2]։
Ֆլորիստիկայի այն բաժինը, որի խնդիրը մի քանի ֆլորաների համեմատական վերլուծությունն է, կոչվում է համեմատական ֆլորիստիկա։ Համեմատական ֆլորիստիկայի արդյունավետ մեթոդներից մեկը կայանում է՝ այսպես կոչված, «կոնկրետ ֆլորաների» (տարրական ֆլորաների) ուսումնասիրությունը՝ բուսատեսակների ամբողջություն, որոնք ինտեգրված են գենետիկորեն և զբաղեցնում են սահմանափակ (100-ից 1000 կմ²) տարածք[3]։
Բարձրագույն ուսումնական հաստատություններում ֆլորիստիկայի հիմունքները ուսումնասիրում են «Ռեգիոնալ ֆլորիստիկա»-ի դասընթացին,որը մատուցում են որպես, բուսաբանության ուսումնասիրությունը եզրափակող, ուսունական դասընթաց։ Համեմատական ֆլորիստիկայի դասընթացի սահմաններում ուսանողները ֆլորիստիկան սովորում են կոնկրետ տարածաշրջանի օրինակով։ Ռեգիոնալ ֆլորիստիկայի նպատակների թվում են տվյալ տարածաշրջանի համար հատուկ ֆիտոհորիաների (փոխադարձաբար ազդող տարբեր աստիճանի տարածական միավորներ, որոնք առանձնանում են ֆլորիստիկական գոտիավորման գործընթացում) հայտնաբերումը և տվյալ տարածքի բուսականության տարածական տարբերակաման ուսումանսիրությունը։ Ռեգիոնալ ֆլորիստիկայի դասընթացի սահմաններում՝ տեսական գիտելիքների հիման վրա (ստացված այլ դասընթացներից), ուսանողները զարգացնում են ֆլորան և բուսականությունը նկարագրելու հմտություններ, կարողանում են վերլուծել տվյալները, որոնք ձեռք են բերում գործնական աշխատանքների ընթացքում։ Ենթադրվում է, որ ձեռք բերված գիտելիքները կօգտագործվեն ուսանողների կողմից ապագա մանկավարժական աշխատանքներում, այդ թվում՝ դպրոցականների հետ շրջագայությունների ընթացքում, ինչպես նաև էկոլոգիական (ներառյալ բնապահպանական) աշխատանքներում[1]։
Գիտնականները, որոնք զբաղվում են ֆլորիստիկայով, անվանում են ֆլորիստներ (կամ, հազվադեպ, ֆլորագետներ)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.