Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Օղակավոր որդեր (լատին․՝ Annelida, առաջացել է լատին․՝ annelus բառից, որը նշանակում է «օղակ»), անողնաշարավոր կենդանիների տիպ։ Տիպիկ ներկայացուցիչը Անձրևորդն է։
Օղակավոր որդեր | |||
---|---|---|---|
Գիտական դասակարգում | |||
|
|||
Լատիներեն անվանում | |||
Annelida
Lamarck, 1809 | |||
|
Հանդիպում են քաղցրահամ ջրերում, ծովերում, ինչպես նաև հողում։ Օղակավոր որդերն ունեն ավելի բարձր կազմավորում, որը պայմանավորված է նրանց ակտիվ կենսակերպով։ Նրանց մարմինը կազմված է միմյանց նման օղակաձև հատվածներից, որտեղից էլ ստանցել էն օղակավոր որդեր անվանումը։ Մարմնի արտաքին հատվածավորությունը համապատասխանում է ներքին հատվածավորությանը։ Օղակավոր որդերն ունեն արյունատար համակարգ և ավելի կատարյալ նյարդային, զգայական, մարսողական և արտաթորության համակարգերը։ Այս տիպի մեջ մտնում է 9 հազար տեսակ, որոնք միավորվում են 6 դասի մեջ՝ առաջնաօղակավոր որդեր(Archiannelida), բազմախոզանավորներ(Polychaeta), սակավախոզաններ(Oligochaeta), տզրուկներ (Hirudinea), էխիուրիդներ(Echiurida) և սիպունկուլիդներ(Sipunculida)։
Օղակավոր որդերի տարբեր տեսակներ ունեն մեծ դեր բնության մեջ։ Օրինակ անձրևորդերը ապրելով հողի մեջ փխրեցնում են այն բերրիացնելով։ Բազմախոզանների ներկայուցիչ ներեիսով սնվում են մի շարք արժեքավեր ձկնատեսակներ` թառափներն և այլն,իսկ պալոլոները համարվում են սնունդ մարդկանց համար։Տզրուկների մի շարք բժշկական տեսակներ օգտագործվում են մարդկանց որոշ հիվանդություններիբուժման համար։
Օղակավոր որդերի նյարդային համակարգ կազմված է շուրջկլանային օղակից և փորային շղթայից։ Շուրջկլանային օղակը բաղկացած է լավ զարգացած վերկլանային և թույլ զարգացած ենթակլանային հանգույցներից, որոնք միանում են նյարդային թելերով։ Մարմնի յուրաքանչյուր հերթական հատվածի փորային մասում կա մի զույգ նյարդային հանգույց որոնցից դուրս են գալիս այդ օղակի օրգանները նյարդավորվող նյարդաթելերը։ Այդ հանգույցները միանալով իրար և միասին կազմում են փորային շղթա,որը ապահովում է յուրաքանչյուր օղակի և ամբողջ օրգանիզմի նայրդավորումը։
Արտազոտական համակարգ բաղկացած է մետանեֆրիդներից։ Դրանք մարմնի յուրաքանչյուր հատվածում փորային կողմում ըեղակայված զույգ ձագարաձև օրգաններ են։ Մետանեֆրիդների լայն մասը ուղղված է դեպի մարմնի խոռոչ,իսկ նեղ մասը մարմնի հարևան հատվածից բացվում է դեպի դուրս։
Օղակավոր որդերի արյունատար համակարգ կազմված է մեջքային և փորային գլխավոր անոթներից,որոնք ձգվում են մարմնի ամվողջ երկայնքով։ Մարմնի յուրաքանչյուր հերթական օղակում դրանք միանում են իրար հետ օղակային անոթներով։ Տվյալ խոշոր անոթները ցրվում են և վերածվում ավելի մանր մազանոթների։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օղակավոր որդեր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օղակավոր որդեր» հոդվածին։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.