From Wikipedia, the free encyclopedia
Ֆազիլ Աբդուլովիչ Իսկանդեր (ռուս.՝ Фазиль Абдулович Искандер, աբխ.՝ Фазиль Абдул-иҧа Искандер, մարտի 6, 1929[1][2][3][…], Սուխում, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 31, 2016[4][2][3][…], Պերեդելկինո, Vnukovskoye Settlement, Նովոմոսկովսկի վարչական շրջան, Մոսկվա, Ռուսաստան[4], Մոսկվա), աբխազական ծագմամբ ռուս գրող։
Ֆազիլ Իսկանդեր Фазиль Искандер | |
---|---|
Ծնվել է | մարտի 6, 1929[1][2][3][…] |
Ծննդավայր | Սուխում, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հուլիսի 31, 2016[4][2][3][…] (87 տարեկան) |
Վախճանի վայր | Պերեդելկինո, Vnukovskoye Settlement, Նովոմոսկովսկի վարչական շրջան, Մոսկվա, Ռուսաստան[4] |
Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց |
Մասնագիտություն | սցենարիստ, գրող, լրագրող, վիպասան, բանաստեղծ և ակնարկագիր |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1954) |
Ժանրեր | հուշագրություն, արձակ, երգիծանք, պրիտչա, էսսե, Աֆորիզմ և philosophical fable? |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն և Բավարիայի գեղարվեստի ակադեմիա |
Աշխատավայր | Հրատարակչության պետական կոմիտե |
Պարգևներ | |
Կայք | faziliskander.com |
Fazil Iskander Վիքիպահեստում |
Ֆազիլ Իսկանդերը ծնվել է 1929 թվականի մարտի 6-ին Սուխումում։ Նրա հայրը ծագումով Իրանից էր[5] և ուներ պարսկական ու աբխազական արմատներ[6]։ 1938 թվականին ապագա գրողի հայրն արտաքսվել է ԽՍՀՄ-ից և նա նրա հետ այլևս չի հանդիպել։ Ապագա գրողի մանկությունն անցել է Աբխազիայի Չեգեմ գյուղում։
Ոսկե մեդալով ավարտել է Աբխազիայի ռուսական դպրոցներից մեկը, այնուհետև փորձել է ընդունվել Մոսկվայի պետական համալսարանի Փիլիսոփայական ֆակուլտետը, սակայն անհաջողությամբ[7]։ Ընդունվել է Մոսկվայի Գրադարանավարական ինստիտուտը, որտեղ երեք տարի ուսանելուց հետո տեղափոխվել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ, որն էլ ավարտել է 1954 թվականին։
1954-1956 թվականներին որպես լրագրող աշխատել է Կուրսկ և Բրյանսկ քաղաքներում։ 1956 թվականին դարձել է «Գոսիզդատի» աբխազական բաժնի խմբագիրը, որտեղ աշխատել է մինչև 1990-ական թվականների սկիզբը[5]։
Վախճանվել է 2016 թվականի հուլիսի 31-ին Պերեդելկինոյում։
Ֆազիլ Իսկանդերի առաջին գիրքը 1957 թվականին Սուխումում լույս տեսած «Լեռնային արահետներ» բանաստեղծությունների ժողովածուն է։ Հեղինակին լայն հանրային ճանաչում բերեց 1966 թվականին հրատարակված «Այծատուրի համաստեղությունը» վիպակը, որում հեղինակը ծաղրի է ենթարկում ԽՍՀՄ-ի վարած գյուղատնտեսական քաղաքականությունը։ Հեղինակի գլուխգործոցն է համարվում «Սանդրոն Չեգեմից» վեպը, որը խորհրդային գրաքննության կողմից ենթարկվել է զգալի մկրատումների։ Այս վեպն իրենից ներկայացնում է պատմվածքների շարք հեղինակի հայրենի Չեգեմ գյուղի բնակիչ Սանդրոյի մասին և գրողի բնորոշմամբ պատկանում է Խաբեբայապատում վեպի ժանրին։
Ֆազիլ Իսկանդերի ստեղծագործական փիլիսոփայության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում արդարության, պատվի, քչով բավարարվելու, հողի հանդեպ սիրո, մեռածների հանդեպ հարգանքի թեմաները[8]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.