From Wikipedia, the free encyclopedia
Օսմանյան կայսրության բնակչություն, 1914 թվականի դրությամբ Օսմանյան կայսրության տարածքում բնակչության վիճակագրություն՝ կրոնական ու ազգային հիմքով։ Տվյալների հիմնական մասը ներկայացված է «1330 թվականի Օսմանյան կայսրության բնակչության վիճակագրություն» (թուրքերեն՝ Memalik-i Osmaniye'nin 1330 Senesi Nüfus Istatistiki) փաստաթղթում[1]։ Այն կազմվել է 1919 թվականին՝ օգտագործելով Օսմանյան կայսրության վերջին՝ 1905-06 թվականների մարդահամարի թվերը և արտացոլելով ծնունդները և վերջին վեց տարում գրանցված մահերը։ Գրանցամատյանում նշվում է, որ ծնելիության և մահացության մակարդակը օգտագործվում է «քոչվորների» վրա, ինչպիսիք են քոչվոր նեստորականները[Ն 1]: Մեկ այլ աղբյուր էր 1914 թվականի ընտրությունները Օսմանյան կայսրությունում։ Օսմանյան դատարանը դիտավորյալ բացառում է եկեղեցական ծնունդներն ու մահերը վիճակագրական թվերից։
1914 թվականի մարդահամարով ցուցադրված էր Օսմանյան պետության տարածքը, վարչական բաժանումները և բնակչությունը առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին։ Բնակչությունը կազմում էր 18,520,015 մարդ, ինչը մարդահամարի համեմատ կազմում էր 1,131,454 աճ։ Տվյալները արտացոլում են եվրոպական տարածքի և բնակչության կորուստը 1912-1913 թվականների Բալկանյան պատերազմների պատճառով, քանի որ աճի ընդհանուր ցուցանիշը կկազմեր 3,496,068։
Ընդհանուր բնակչությունից 15.044.846-ը, գրանցված էր որպես մուսուլման, իրարից չառանձնացնելով արաբներին, քրդերին, թուրքերին ու մյուսներին։ Մինչդեռ քրիստոնյաների թվերը ներկայացված էին մանրամասնորեն[3]։ Կոստանդնուպոլսի (Ստամբուլ) բնակչությունը փոքր-ինչ աճեց ՝ հասնելով 909.978-ի, չհաշված ֆրանկներին՝ 560434 մուսուլման, 205375 հույն ուղղափառ, 72963 հայ առաքելական, 52126 հրեաներ, 387 հույն կաթոլիկներ, 9918 հայ կաթոլիկներ, 1213 բողոքականներ և 2905 լատինացիներ։
Մուսուլմաններ | Հույն ուղղափառ | Հայ առաքելական | Հրեաներ | Հույն կաթոլիկ | Հայ կաթոլիկ | Բողոք. | Այլ | ընդհանուր | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բալկաններ | |||||||||
Ադրիանապոլսի վիլայեթ | 360417 | 224459 | 19725 | 22515 | 21 | 48 | 115 | 3794 | 631094 |
Կոստանդնուպոլսի վիլայեթ | 560434 | 205375 | 72962 | 52126 | 387 | 9918 | 1213 | 7563 | 909978 |
Չաթալջայի սանջակ | 20048 | 36797 | 842 | 1480 | - | - | - | 589 | 59756 |
Փոքր Ասիա | |||||||||
Ադանայի վիլայեթ | 341903 | 8537 | 50139 | 66 | 437 | 2511 | 5036 | 2394 | 411023 |
Անկարայի վիլայեթ | 877285 | 20226 | 44507 | 1026 | 14 | 7069 | 2381 | 1309 | 953817 |
Այդինի վիլայեթ | 1249067 | 299096 | 19395 | 35041 | 1 | 892 | 479 | 4771 | 1608742 |
Անթալյայի սանջակ | 235762 | 12385 | 630 | 250 | - | - | - | 659 | 249686 |
Աֆյոն Կարահիսար | 277659 | 632 | 7437 | 7 | - | 2 | 9 | 74 | 285820 |
Բիթլիսի վիլայեթ | 309999 | - | 114704 | - | - | 2788 | 1640 | 8348 | 437479 |
Բոլուի սանջակ | 399281 | 5146 | 2961 | 20 | 5 | 9 | 2 | 1224 | 408648 |
Դիարբեքիրի վիլայեթ | 492101 | 1822 | 55890 | 2085 | 113 | 9960 | 7376 | 50478 | 619825 |
Էրզրումի վիլայեթ | 673297 | 4859 | 125657 | 10 | 5 | 8720 | 2241 | 643 | 815432 |
Էսքեշեհիրի սանջակ | 140578 | 2613 | 8276 | 728 | - | 316 | 215 | - | 152726 |
Իզմիթի սանջակ | 226859 | 40048 | 55403 | 428 | - | 449 | 1937 | 29 | 325153 |
Իջիլի սանջակ | 102034 | 2500 | 341 | 10 | 7 | - | - | 302 | 105194 |
Խարբերդի վիլայեթ | 446379 | 971 | 76070 | - | - | 3751 | 8043 | 3013 | 538227 |
Կեսարիայի սանջակ | 184292 | 26590 | 48659 | - | - | 1515 | 2018 | - | 263074 |
Մարաշի սանջակ | 152645 | 11 | 27842 | 251 | 23 | 4480 | 6111 | 1192 | 192555 |
Մենթեշեի սանջակ | 188916 | 19923 | 12 | 1615 | - | - | - | 408 | 210874 |
Նիղդեի սանջակ | 227100 | 58312 | 4890 | - | - | 45 | 769 | 1 | 291117 |
Ջանիկի սանջակ | 265950 | 98739 | 27058 | 27 | - | 261 | 1257 | 10 | 393302 |
Սեբաստիայի վիլայեթ | 939735 | 75324 | 143406 | 344 | - | 3693 | 4575 | 2366 | 1169443 |
Վանի վիլայեթ | 179380 | 1 | 67792 | 1383 | - | - | - | 10585 | 259141 |
Տրապիզոնի վիլայեթ | 921128 | 161574 | 37549 | 8 | - | 1350 | 1338 | - | 1122947 |
Ուրֆայի սանջակ | 149384 | 2 | 15161 | - | 865 | 1557 | 1652 | 2367 | 170988 |
Քալե Սուլթանիե | 149903 | 8541 | 2474 | 3642 | 9 | - | 67 | 1179 | 165815 |
Քասթամոնուի վիլայեթ | 737302 | 20958 | 8959 | 8 | - | - | - | - | 767227 |
Քարասի սանջակ | 359804 | 97497 | 8544 | 362 | - | 109 | 51 | 6603 | 472970 |
Քյոթահիայի սանջակ | 303348 | 8755 | 3910 | - | - | 638 | - | 243 | 316894 |
Քոնիայի վիլայեթ | 750712 | 25071 | 12971 | 4 | 79 | - | 254 | 217 | 789308 |
Լևանտ | |||||||||
Բեյրութի վիլայեթ | 648314 | 87244 | 1188 | 15052 | 24210 | 277 | 3823 | 44765 | 824873 |
Դեյր-էլ-Զորիի Սանջակ | 65770 | 18 | 67 | 2 | 27 | 215 | 1 | 194 | 66294 |
Երուսաղեմի մութասարիֆություն | 266044 | 26035 | 1310 | 21259 | 1086 | - | 1733 | 10701 | 328168 |
Հալեպի վիլայեթ | 576320 | 13772 | 35104 | 12193 | 8182 | 5739 | 8643 | 7837 | 667790 |
Սիրիայի վիլայեթ | 791582 | 60978 | 413 | 10140 | 27662 | 247 | 1873 | 25514 | 918409 |
Ընդհանուր | 15044846 | 1729738 | 1161169 | 187073 | 62468 | 67838 | 65844 | 201039 | 18520016 |
Այս ցուցակում չեն նշված այն ազգային ու կրոնական փոքրամասնությունները, որոնք ներկայացված չեն եղել ըստ վիլայեթների, այլ մեկ՝ ընդհանուր թվով։ Նրանք են՝
Այսպիսով, քրիստոնյաների ընդհանուր թիվը ներկայացված էր որպես երեք ու կես միլիոն մարդ, մուսուլմաններինը (ընդհանուր, չառանձնացնելով թուրքերին, արաբներին ու քրդերին)՝ ավելի քան 15 միլիոն։ Ընդ որում, հույների ընդհանուր թիվը ներկայացվում էր 1,792,206 մարդ, հայերինը՝ 1,229,007 մարդ, ասորիները՝ 72,258, մարոնիներինը՝ 6932 և այլն։
Վիճակագրության այլ աղբյուրները բերում են միանգամայն այլ տվյալներ։ Մայրաքաղաք Կոստանդնուպոլսի բնակչությունը հասցվում էր մինչև 1,100,000-ի, այդ թվում[4][5]՝
Հունական տվյալներով, միայն Փոքր Ասիայի 9 առավել հունաշատ վիլայելթներում տվյալները տարբերվում էին օսմանյան վիճակագրությունից.
Ըստ հունական տվյալների (1910–1912) | Ըստ Օսմանյան տվյալների (1914) | Ըստ հունական տվյալների (1918)[8] | |
---|---|---|---|
Այդինի վիլայեթ | 495,936 | 319,079 | 622,810 |
Անկարայի վիլայեթ (Անգորա) | 85,242 | 77,530 | 66,194 |
Բիգայի սանջակ (Դարդանել) | 31,165 | 8,541 | 32,830 |
Իզմիթի սանջակ (Նիկոմեդիա) | 52,742 | 40,048 | 73,134 |
Հյուդավենդիգյարի վիլայեթ (Պրուսա) | 262,319 | 184,424 | 278,421 |
Սեբաստիայի վիլայեթ | 74,632 | 75,324 | 99,376 |
Տրապիզոնի վիլայեթ (Տրեբիզոնդ) | 298,183 | 260,313 | 353,533 |
Քասթամոնուի վիլայեթ | 24,349 | 26,104 | 24,937 |
Քոնյայի վիլայեթ (Իկոնիո) | 74,539 | 65,054 | 66,895 |
Ընդհանուր | 1,399,107 | 1,056,357 | 1,618,130 |
Կ․Պոլսի հայոց պատրիարքարանը ներկայացրել էր միանգամայն այլ թվեր, որոնք ցուցադրված են կից աղյուսակում։
Այսպիսով, միայն հայկական վեց վիլայեթներում ակնհայտ են հետևյալ փոփոխությունները[9]․
Ըստ Օսմանյան տվյալների (1914) | Ըստ հայկական տվյալների (1912) | |
---|---|---|
Բիթլիսի վիլայեթ | 114,704 | 180,000 |
Դիարբեքիրի վիլայեթ | 55,890 | 105,000 |
Էրզրումի վիլայեթ | 125,657 | 215,000 |
Խարբերդի վիլայեթ | 76,070 | 168,000 |
Սեբաստիայի վիլայեթ | 143,406 | 165,000 |
Վանի վիլայեթ | 67,792 | 185,000 |
Ընդհանուր | 583,519 | 1,018,000 |
Անհամապատասխանություններ կան նաև ասորիների պարագայում։ Ստորև ներկայացված են միայն Դիարբեքիրի վիլայեթի երկու սանջակների տվյալները[10]․
Դիարբեքիրի շրջան | Մարդինի շրջան | Ընդհանուր | |
---|---|---|---|
Ասորի ուղղափառ | 84,725 | - | 84,725 |
Ասորի հակոբիկյան | - | 51,725 | 51,725 |
Քաղդեացիներ | 11,120 | 7,870 | 18,990 |
Ասորի կաթոլիկ | 5,600 | 3,850 | 9,450 |
Բողոքական | 720 | 525 | 1,245 |
Ընդհանուր | 102,165 | 63,970 | 166,135 |
Ասորիների ընդհանուր թվաքանակը միայն Դիարբեքիրի վիլայեթի երկու գավառներում կազմում էր 166135 մարդ, իսկ ըստ Օսմանյան տվյալների՝ ամբողջ կայսրությունում բնակվում էր 72258 ասորի։
Նման խիստ անհամապատասխանություններ հանդիպում են նաև մարոնիների պարագայում․ դեռ 1870 թվականին Բեյրութի վիլայեթում բնակվում էր 110,000 մարոնի[11], իսկ ըստ 1914 թվականի օսմանյան տվյալների՝ 6,932 մարդ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.