From Wikipedia, the free encyclopedia
Օլիվիա դե Հևիլլենդ (անգլ.՝ Olivia de Havilland, լրիվ անուն ազգանունը՝ Օլիվիա Մերի դե Հևիլլենդ, հուլիսի 1, 1916[1][2][3][…], Տոկիո, Ճապոնական կայսրություն[4][5][6] - հուլիսի 26, 2020[7][4][5][…], Փարիզի 16-րդ շրջան, Ֆրանսիա[4][5][6]), անգլո-ամերիկյան դերասանուհի, Հոլիվուդի անցյալի ամենահայտնի դերասանուհիներից մեկը, հոլիվուդյան դերասանուհի Ջոան Ֆոնտեյնի քույրը։ Մինչև մահը եղել է Հոլիվուդյան 1930-1940 ական թվականներին ամենահայտնի և տարեց կինոաստղերից մեկը։
Օլիվիա դե Հևիլլենդ անգլ.՝ Olivia de Havilland | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 1, 1916[1][2][3][…] |
Ծննդավայր | Տոկիո, Ճապոնական կայսրություն[4][5][6] |
Մահացել է | հուլիսի 26, 2020[7][4][5][…] (104 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 16-րդ շրջան, Ֆրանսիա[4][5][6] |
Գերեզման | Պեր Լաշեզ[8] |
Կրթություն | Los Gatos High School? (1934)[9][10], Notre Dame High School?[10] և Միլս քոլեջ[9][10] |
Քաղաքացիություն | ԱՄՆ, Միացյալ Թագավորություն և Ֆրանսիա |
Կրոն | Եպիսկոպոսյան եկեղեցի |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, թատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և սցենարիստ |
Աշխատավայր | Warner Bros. |
Ծնողներ | հայր՝ Ուոլթեր Օգոստուս դե Հեվիլլենդ[11][12][9][…], մայր՝ Լիլիան Ֆոնթեյն[11][12][9] |
Ամուսին(ներ) | Մարկուս Գուդրիչ և Pierre Galante?[12] |
Երեխա(ներ) | Gisèle Galante?[11][9] և Benjamin Briggs Goodrich?[11][12][9] |
Պարգևներ և մրցանակներ | |
oliviadehavilland.net | |
Երկու անգամ ստացել է Օսկար և Ոսկե Գլոբուս հեղինակավոր կինոմրցանակներ։
Օլիվիա Մերի դե Հևիլլենդը ծնվել է 1916 թ. հուլիսի 1-ին Տոկիոյում։ Նրա մայրը՝ Լիլիան Ավգուստ Ռյուզը, թատրոնի դերասանուհի էր, ավելի հայտնի Լիլիան Ֆոնտեյն կեղծանունով, հայրը՝ Ուոլտեր Ավգուստ դե Հևիլլենդ, բրիտանացի ծագումով փաստաբան էր[20][21]։ 1917 թվականին ծնվել է նրա քույրը, Հոլիվուդի մեկ այլ հայտնի դերասանուհի Ջոան Ֆոնտեյնը։ Հետագայում նրանց միջև դերասանական յուրօրինակ հակամարտություն է սկսվում, ինչի արդյունքում երկու քույրերը ոչ միայն դադարում են տեսնվելուց, այլև չեն խոսում իրար հետ։ Նրանց զարմիկներից մեկը բրիտանացի հայտնի ավիակոնստրուկտոր Ջեֆրի դե Հևիլլենդն է։
1919 թ. ծնողների բաժանվելուց հետո, Օլիվիան մոր հետ միասին տեղափոխվում է Կալիֆորնիայի Սարատագո քաղաք։ Այնտեղ Օլիվիան Լոս Գատոսի ստանում է միջնակարգ կրթություն, ապա կաթոլիկ դաստիարակություն է ստանում աղջիկների մենաստանում[22]։
Օլիվիա դե Հևիլլենդը սիրավեպեր է ունեցել ռեժիսորներ Ջոն Հյուսթոնի, Հովարդ Հյուզի և դերասան Ջեյմս Ստյուարտի հետ։ 1946 թ. ամուսնանում է Մարկուս Գուդրիխի հետ և համատեղ ապրում են մինչև 1953 թ.: 1949 թվականին ունենում են մեկ որդի՝ Բենջամինը, ով դառնում է մաթեմատիկոս։ Բենջամինը մահանում է 1991 թ. Լիմֆագրանուլեմատոզ հիվանդությունից։
1955-1979 թթ. ամուսնացած է եղել ֆրանսիացի լրագրող Պիեռ Գալանտեի հետ, ումից 1956 թ. ունեցել է աղջիկ՝ Ժիզել։ Ամուսնալուծությունից հետո էլ նրանք եղել են ընկերական մտերմիկ հարաբերությունների մեջ։ Օլիվիան նույնիսկ խնամել է Պիեռին Փարիզում 1998 թվականին, երբ նա հիվանդ էր քաղցկեղով։ Նույն տարում Պիեռը մահանում է քաղցկեղից։
Օլիվիա դե Հևիլլենդն ու Հոլիվուդյան հայտնի դերասանուհիներ Բեթ Դևիսն ու Գլորիա Ստյուարտը մտերիմ ընկերուհիներ էին։ 2008 թվականին նա ներկա է լինում դերասան Չառլթոն Հեսթոնի հուղարկավորությանը, իսկ մեկ տարի անց Բեթ Դևիսի 100-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ երեկոյի պաշտոնական հյուրերից էր[23]։
Մահացել է 2020 թվականի հուլիսի 20-ին՝ 104 տարեկան հասակում Փարիզում[24]։
Դերասանական կարիերան սկսել է որպես թատրոնի դերասանուհի։ Կինոյում սկսել է նկարահանվել 1930-ական թթ.: Սկզբնական շրջանի ֆիլմերում նկարահանվում էր մեծ մասամբ դերասան Էռոլ Ֆլինի հետ։ Նկարահանվել է ռեժիսոր Մայքլ Քերթիսի շատ ֆիլմերում։ 1939 թ. ստանում է Մելանի Ուիլքսի դերը «Քամուց քշվածները» հայտնի ֆիլմում, ինչի համար ներկայացվում է Օսկարի երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում։
Սկսած 1940-ական թթ. նա չի համաձայնվում «Warner Bros.» ընկերության ղեկավարների հետ, ցանկանալով խաղալ ավելի մեծ ու գլխավոր դերեր։ Նա դատական գործընթացի մեջ է հայտնվում ընդդեմ կինոընկերության և արդյունքում կարողանում է շահել դատը։ Արդյունքում ոչ միայն նրա, այլև Հոլիվուդի մյուս դերասանների կախվածությունը կինոընկերություններից պակասում է, և այդ փաստը դառնում է կինոաշխարհի տվյալ ժամանակի կարևոր իրադարձություննեից մեկը։ Դե Հևիլլենդի համառությունը և համարձակությունը նրան մեծ հարգանքի է արժանացնում կինոաշխարհում, ինչ մասին նույնիսկ իր քույր Ջոան Ֆոնտեյնը ասում է, որ «Հոլիվուդը շատ բանով պարտական է Օլիվիային»[25]։
Դերասանի կարիերայի ավարտից հետո դե Հևիլլենդը շարունակվում է նկարահանվել հեռուստատեսության համար։ 2003 թ. անսպասելի հայտնվում է Օսկարի 75-րդ մրցանակաբաշխությանը, իսկ մեկ տարի անց մասնակցում «Քամուց քշվածները» ֆիլմի 65-ամյակին նվիրված վավերագրական ֆիլմի նկարահանումներին։
Ընդհանուր թվով խաղացել է մոտ 59 գեղարվեստական և հեռուստատեսային ֆիլմերում։
Առավել նշանավոր ֆիլմերն են.
տարի | ֆիլմ | դեր | ռեժիսոր | խաղընկերներ |
---|---|---|---|---|
1935 | «Ամառային գիշերվա երազ» | Գերմիա | Ուիլյամ Դիտեռլի Մաքս Ռեյհարդտ | Ջեյմս Կեգնի Միկկի Ռունի |
1935 | «Կապիտան Բլեյդի ոդիսական» | Արաբելլա Բիշոպ | Մայքլ Քերթիս | Էռոլ Ֆլին |
1936 | «Դժբախտ Էնթոնի» | Անջելա Ջուզեպպե | Մերվին Լերոյ | Ֆրեդրիկ Մարչ Կլոդ Ռեյնս Ակիմ Թամիրով |
1936 | «Թեթև կավալերիայի հարձակումը» | Էլզա Քեմպբլ | Մայքլ Քերթիս | Էռոլ Ֆլին |
1938 | «Ռոբին Հուդի արկածները» | Մերիան | Մայքլ Քերթիս | Էռոլ Ֆլին Կլոդ Ռեյնս |
1938 | «Չորս հոգի-դա ավազակախումբ է» | Լորի Դիլինգվել | Մայքլ Քերթիս | Էռոլ Ֆլին Ռոզալինդ Ռասսել |
1939 | «Էլիզաբեթի և Էսսեկսի անձնական կյանքը» | լեդի Պենելոպա Գրեյ | Մայքլ Քերթիս | Էռոլ Ֆլին Բեթ Դևիս |
1939 | «Դոջ սիթի» | Էբբի Իրվինգ | Մայքլ Քերթիս | Էռոլ Ֆլին |
1939 | «Քամուց քշվածները» | Մելանի Համիլթոն | Վիկտոր Ֆլեմինգ | Կլարկ Գեյբլ Վիվիեն Լի Լեսլի Հովարդ Թոմաս Միտչել |
1940 | «Ճանապարհ դեպի Սանտա Ֆե» | Կիտ Կարսոն Հոլիդեյ | Մայքլ Քերթիս | Էռոլ Ֆլին |
1941 | «Հետաձգեք լուսաբացը» | Էմմի Բրաուն | Միտչել Լեյսեն | Շառլ Բուայե |
1941 | «Ելակային շիկահերը» | Էմի Լինդ Գրեյմս | Ռաուլ Ուոլշ | Ջեյմս Կեգնի Ռիտա Հեյուորթ |
1941 | «Նրանք մահացել են իրենց դիրքերում» | Էլիզաբեթ Բեյքոն | Ռաուլ Ուոլշ | Էնթոնի Քուին Էռոլ Ֆլին Արթուր Քենեդի |
1942 | «Սրա մեջ է մեր կյանքը» | Ռոյ Թիմբեռլեյք | Ջոն Հյուսթոն | Բեթ Դևիս |
1946 | «Նվիրվածություն» | Շառլոտա Բրոնտե | Քերթիս Բերնհարդտ | Արթուր Քենեդի |
1946 | «Ամեն մեկին իրենը» | Ջոզեֆին Նորրիս | Միտչել Լեյսեն | |
1948 | «Օձի փոս» | Վիրջինա Ստյուարտ Կաննինգեմ | Անատոլ Լիտվակ | Մարկ Սթիվենս Սելեստա Հոլմ Բելա Բոնդի |
1949 | «Ժառանգորդուհին» | Քեթրին Սլոպեր | Ուիլյամ Ուայլեր | Մոնտգոմերի Կլիֆթ Ռալֆ Ռիչարդսոն |
1964 | «Կամաց, կամաց, սիրելի Շառլոտա» | Միրիամ Դիրինգ | Ռոբերտ Օլդրիչ | Բեթ Դևիս Ջոզեֆ Քոթթեն Ջորջ Քենեդի |
1977 | «Օդանավակայան 1977» | Էմիլի Լիվինգստոն | Ջերրի Ջեյմսոն | Ջեյմս Ստյուարտ Ջեք Լեմոն Ջոզեֆ Քոթթեն Ջորջ Քենեդի Քրիստոֆեր Լի |
1978 | «Ռոյ» | Մորին Շուստեր | Իրվին Ալլեն | Մայքլ Քեյն Հենրի Ֆոնդա Ռիչարդ Չեմբեռլեն Ռիչարդ Ուիդմարկ Խոսե Ֆերրեր |
1986 | «Անաստասիա. Աննայի գաղտնիքը» | Մարիա Ֆեոդորովնա | Մերվին Չոմսկի | Օմար Շարիֆ Քրիստիան Բեյլ Ռեքս Հարիսոն |
Ընդհանուր թվով ստացել է 10 տարբեր կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 5-ի, որոնց թվում՝
ներկայացվել է Օսկարի 5 անգամ, ստացել 2-ը
3 անգամ ներկայացվել է Ոսկե Գլոբուսի, ստացել 2-ը.
2008 թ. նոյեմբերի 17-ին ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշ կրտսերը Օլիվիա դե Հևիլլենդին պարգևատրել է մշակույթի Ազգային շքանշանով։ 2010 թ. սեպտեմբերի 9-ին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նրան շնորհել է Պատվավոր Լեգեոնի շքանշան կավալերական տիտղոսը[26]։
1960 թ. Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվել է նրա աստղը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.