Օլիվեր Սայմոն Դ’Արսի Հարթ (անգլ.՝ Oliver Simon D'Arcy Hart, հոկտեմբերի 9, 1948(1948-10-09)[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[3]), բրիտանացի տնտեսագետ, ներկայումս աշխատում է ԱՄՆ-ում, Հարվարդի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր։ 2016 թվականին ֆինն տնտեսագետ Բենգթ Հոլմսթրյոմի հետ արժանացել է Տնտեսագիտության բնագավառում Նոբելյան մրցանակի[10]։
Արագ փաստեր Օլիվեր Հարթանգլ.՝ Oliver Hart, Ծնվել է ...
Օլիվեր Հարթ անգլ.՝ Oliver Hart |
---|
|
Ծնվել է | հոկտեմբերի 9, 1948(1948-10-09)[1][2] (75 տարեկան) Լոնդոն, Միացյալ Թագավորություն[3] |
---|
Բնակության վայր(եր) | Քեմբրիջ |
---|
Քաղաքացիություն | ԱՄՆ և Միացյալ Թագավորություն |
---|
Մասնագիտություն | տնտեսագետ և համալսարանի դասախոս |
---|
Հաստատություն(ներ) | Հարվարդի համալսարան, Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ |
---|
Գործունեության ոլորտ | օրենք և տնտեսություն |
---|
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Տնտեսաչափական ընկերություն[4] |
---|
Ալմա մատեր | Փրինսթոնի համալսարան, Ուորիքի համալսարան և Թագավորական քոլեջ, Քեմբրիջ |
---|
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր[5] |
---|
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[6] |
---|
Գիտական ղեկավար | Մայքլ Ռոթշիլդ |
---|
Եղել է գիտական ղեկավար | Դևիդ Ս. Շարֆշտեյն[7], Ջերեմի Ս. Սթայն, Լուիջի Զինգալես, Ռիչարդ Հոլդեն, Ասիմ Իջազ Խվաջա, Սթիվեն Թադելիս[7], Պատրիկ Բոլթոն[7], Քեթրին Բառերա[7], Daisuke Hirata?[7], Էնդրյու Ռիչարդ Մայերս[7], Ռոհան Փիթչֆորդ[7], Jeffrey Zwiebel?[7], Լուիս Կ. Կորշոն[7], Կոնգ Մին Տրին[7], Լուիջի Զինգալես[7] և Ջակոմո Բոնանո |
---|
Պարգևներ | |
---|
Հայր | Ֆիլիպ Դ'Արսի Հարթ |
---|
Oliver Hart Վիքիպահեստում |
Փակել
Ծնվել է Մեծ Բրիտանիայում հանրահայտ բժիշկ Ֆիլիպ Մոնթեգյու Դ’Արսի Հարթի (անգլ.՝ Philip Montagu D’Arcy Hart, 1900— 2006) ընտանիքում։
Ավարտել է Քեմբրիջի համալսարանի Արքայական քոլեջը (մաթեմատիկայի բակալավր, 1969), Ուորիք համալսարան (տնտեսագիտության մագիստրոս, 1972) և Փրինսթոնի համալսարան (PhD՝ տնտեսագիտության գծով, 1974):
1974 թվականից մինչև 1984 թվականն աշխատել է Մեծ Բրիտանիայում (սկզբում՝ Քեմբրիջի համալսարանի Չերչիլ քոլեջում, ապա՝ Լոնդոնի տնտեսագիտական դպրոցում)։
1984 թվականին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ սկզբում դասավանդել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում, իսկ 1993 թվականից սկսած՝ Հարվարդի համալսարանում։ 2000 թվականից մինչև 2003 թվականը գլխավորել է Հարվարդի տնտեսագիտական ֆակուլտետը։
Օլիվեր Հարթի հետազոտությունները նվիրված են պայմանագրերի տեսությանը, ֆիրմայի տեսությանը, կորպորատիվ ֆինանսներին և իրավունքի տնտեսագիտական վերլուծոթյան հարցերին։
Մենագրություններ
- Hart O. S. Firms, Contracts, and Financial Structure. — Oxford: Oxford University Press, 1995.
Առավել հանրահայտ աշխատանքներ
- Grossman S. J., Hart O. S. An Analysis of the Principal-Agent Problem Արխիվացված 2012-05-07 Wayback Machine // Econometrica. — 1983. January. — pp. 7–46.
- Hart O. S. The Market Mechanism as an Incentive Scheme // Bell Journal of Economics. — 1983. Autumn. — Vol. 14. — pp. 366–382.
- Grossman S. J., Hart O. S. The Costs and Benefits of Ownership: A Theory of Vertical and Lateral Integration // Journal of Political Economy. — 1986. August. — pp. 691–719.
- Hart O. S., Moore J. H. Incomplete Contracts and Renegotiation // Econometrica. — 1988. July. — Vol. 56, No. 4.
- Hart O. S., Moore J. H. Property Rights and the Nature of the Firm // Journal of Political Economy. — 1990. — Vol. 98, No. 6.
- Hart O. S., Shleifer A., Vishny R. W. The Proper Scope of Government: Theory and an Application to Prisons // Quarterly Journal of Economics. — 1997. — Vol. 112, No. 4. — pp. 1126–1161.
- Hart O. S., Moore J. H. Contracts as Reference Points // Quarterly Journal of Economics. — 2008. February. — pp. 1–48.