Օլիմպոս (Մարս)
հրաբուխ Մարսում, Արեգակնային համակարգի ամենաբարձր լեռը / From Wikipedia, the free encyclopedia
Օլիմպոս լեռ (լատին․՝ Olympus Mons)[6][7][8], հանգած հրաբուխ Մարսի վրա, գտնվում է Թարսիս նահանգում, Արեգակնային համակարգի ամենաբարձր հայտնի լեռն է։ Անվանվել է Հունական Օլիմպոս լեռան անվամբ, որի վրա, համաձայն առասպելների, ապրում էին օլիմպացի աստվածները։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Օլիմպոս (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Օլիմպոս, Տեսակ ...
Օլիմպոս | |
---|---|
Տեսակ | այլմոլորակային լեռ |
Վայր | Amazonis quadrangle? և Թարսիս |
Աշխարհագրական տեղադրություն | Թարսիս նահանգ[1] |
Բարձրությունը ծովի մակարդակից | 21 229 մետր[2] |
Մակերես | 300 000 կմ²[3] |
Ձևավորում | մոտ 3830 միլիոն տարի առաջ[4] |
Հայտնաբերող | Մարիներ-9 |
Երկնային մարմին | Մարս[5] |
Անվանված է | Օլիմպոս |
Փակել
Մինչ տիեզերական սարքերով հետազոտությունները (որոնց արդյունքում պարզվեց, որ Օլիմպոսը լեռ է) այս վայրը հայտնի էր աստղագետներին որպես Nix Olympica («Օլիմպոսի ձյուն», քանի որ այն ուներ բարձր ալբեդո)։ Այն ժամանակ ևս կասկածներ կային, որ Օլիմպոսը լեռ է[9]։
Օլիմպոսը համարյա երեք անգամ ավելի բարձր է, քան Էվերեստը Երկրի վրա։ Այն ամենաերիտասարդն է Մարսի հրաբուխներից, ձևավորվել է Ամազոնիական դարաշրջանում։