From Wikipedia, the free encyclopedia
Մարիներ 9 (անգլ.՝ Mariner 9), ամերիկյան ավտոմատ միջմոլորակային կայան, որը նախատեսված էր Մարսի ուղեծիր անցնելու և լուսանկարներ և հետազոտություններ կատարելու համար։ Կայանը ՆԱՍԱ-յի միջմոլորակային տարածության ուսումնասիրման համար նախատեսված Մարիներ ծրագրի իններորդ կայանն էր։ Մարիներ 9 կայանը նախագծվել էր Ռեակտիվ շարժման լաբորատորիայում։
Կազմակերպություն | ՆԱՍԱ |
---|---|
Հիմնական կապալառուներ | ՌՇԼ |
Այլ нանվանումներ | Mariner Mars '71 կամ Mariner-I |
COSPAR ID | 1971-051A[1] |
NSSDCA ID | 1971-051A |
SCN | 05261 |
Պտույտի ժամկետ | 719,47 րոպե |
Գործարկման ամսաթիվ | 1971 մայիսի 30, 22:23:04 UTC[2] |
Գործարկման վայր | Քանավերալ |
Գործարկման հրթիռ | Ատլաս Կենտավր |
Աշխատանքի ավարտ | 1972 հոկտեմբերի 27 |
Զանգված | 997,9 կգ[2] |
Կայանը մեծապես նպաստեց Մարսի հետազոտություններին։ Մարիներ 9-ը արձակվել է դեպի Մարս 1971 թվականի մայիսի 30-ին[3][4] Ատլաս Կենտավր կրող հրթիռի միջոցով Քանավերալ հրվանդանի տիեզերական ուժերի կայանից և հասել է Մարսի ուղեծիր նույն թվականի նոյեմբերի 14-ին, դառնալով առաջին տիեզերական սարքը, որը դարձել է մեկ այլ մոլորակի արհեստական արբանյակ[5]։ Մարիներ 9-ը այս մրցավազքում հաղթեց խորհրդային Մարս-2 (գործարկվել է մայիսի 19-ին) և Մարս-3 (գործարկվել է մայիսի 28-ին) կայաններին, որոնք երկուսն էլ Մարս ժամանեցին միայն շաբաթներ անց։
Մոլորակի ուղեծիր ժամանումից մի քանի ամիս շարունակ մոլորակի վրա փոշու փոթորիկներ էին, ինչը թույլ չէր տալիս մակերևույթի հստակ լուսանկարներ ստանալ։ Փոթորիկների ավարտից հետո, Մարիներ 9-ը հաջողությամբ կատարեց և ուղարկեց Երկիր 7329 լուսանկար, ամբողջ առաքելության ընթացքում, որն ավարտվեց 1972 թվականի հոկտեմբերին[6]։
Մարիներ 9-ը կրում էր Մարիներ 6-ի և 7-ի նման գործիքային կազմ, սակայն Մարսի ուղեծրում տիեզերանավը կառավարելու համար ավելի մեծ շարժիչ համակարգի անհրաժեշտության պատճառով այն կշռում էր ավելին, քան Մարիներ 6-ը և 7-ը միասին (Մարիներ 6-ը և Մարիներ 7-ը կշռում էին 413 կիլոգրամ, մինչդեռ Մարիներ 9-ը կշռում էր 997,9 կիլոգրամ)[7][8]։
Երբ Մարիներ 9-ը ժամանեց Մարս 1971 թվականի նոյեմբերի 14-ին, մոլորակագետները զարմացան՝ տեսնելով, որ մթնոլորտը մշուշոտ է «ամբողջ մոլորակի վրա փոշու շղարշ էր, երբևէ նկատված ամենամեծ փոթորիկը»[9]։ Արդյունքում ՆԱՍԱ-ի մասնագետները ստիպված եղան վերածրագրավորել կայանի համակարգիչը, որպեսզի հետաձգեն մակերևույթի լուսանկարումներ մի քանի ամսով։ Հիմնական մակերևույթի լուսանկարումները դադարեցվեցին մինչև 1972 թվականի հունվարի կեսերը։ Խորհրդային Միության Մարս-2 և Մարս-3 կայանները, որոնք ժամանեցին նույն փոշու փոթորիկի ժամանակ, չկարողացան հարմարվել անսպասելի պայմաններին, ինչը խիստ սահմանափակեց նրանց հավաքագրած տվյալների քանակությունը և որակը։
349 օր մնալով Մարսի ուղեծրում Մարիներ 9-ը փոխանցել էր 7329 լուսանկար՝ ընդգրկելով Մարսի մակերեսի 85%-ը, մինչդեռ նախորդ թռիչքային առաքելությունները վերադարձրել էին հազարից պակաս լուսանկարներ, որոնք ծածկում էին մոլորակի մակերևույթի միայն մի փոքր մասը[10]։ Պատկերները բացահայտեցին գետերի հուներ, խառնարաններ, զանգվածային հանգած հրաբուխներ (օրինակ՝ Օլիմպոս լեռը, Արեգակնային համակարգի ամենամեծ հայտնի հրաբուխը), կիրճեր (ներառյալ Մարիների հովիտները), քամու և ջրային էրոզիայի և նստվածքային ապարների առկայության ապացույցներ, եղանակային ճակատներ, մառախուղներ և այլն[11]։ Լուսանկարվել են նաև Մարսի փոքր արբանյակները՝ Ֆոբոսը և Դեյմոսը[12][13]։
Մարիներ 9 առաքելության արդյունքները հիմք ծառայեցին ավելի ուշ իրականացված Վիկինգ ծրագրի համար[14]։
Հսկայական Մարիների հովիտներ կիրճային համակարգը անվանվել է Մարիներ 9-ի պատվին[14]։
Կայանը ապաակտիվացավ 1972 թվականի հոկտեմբերի 27-ին, այդ պահին սպառվել էր կայանի բարձրության կարգավորող գազը[14]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.