Քլայվ Սթեյփլս Լյուիս
From Wikipedia, the free encyclopedia
Քլայվ Սթեյփլս Լյուիս (անգլ.՝ Clive Staples Lewis, նոյեմբերի 29, 1898(1898-11-29)[1][2][3][…], Բելֆասթ[4] - նոյեմբերի 22, 1963(1963-11-22)[1][2][3][…], Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն) բրիտանացի նովելիստ, պոետ, ակադեմիկ, գրական քննադատ, էսսեիստ, մեդիվալիստ, սիրողական աստվածաբան ու քրիստոնեական ապոլոգետիկ էր։ Նրան լայն ճանաչում են բերել գեղարվեստական ու քրիստոնեական ապոլոգետիկ աշխատությունները։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ըստ «Ուրախությունից անակնկալի եկած» ինքնակենսագրականի, մանուկ ժամանակ մկրտվել է Իռլանդիայի Եկեղեցում, բայց դեռահասության ժամանակ հեռացել է իր հավատքից։ Այնուամենայնիվ, 32 տարեկանում վերադարձել է քրիստոնեական հավատքին։ Հավատքը խորը ազդեցություն է ունեցել նրա աշխատությունների վրա, և պատերազմի ընթացքում հեռարձակված քրիստոնեության մասին իր ռադիոհաղորդումներն նրան մեծ ճանաչում են բերել։
Լյուիսը 1956 թ ամուսնացել է ամերիկացի գրող Ջոյ Դեվիդմենի հետ, ով 17 տարով փոքր էր իրենից։ Սակայն կինն ամուսնությունից 4 տարի անց մահանում է՝ քաղցկեղի պատճառով։ 3 տարի անց երիկամային անբավարարությունից մահանում է Լյուիսը։ 2013 թ՝ մահվան 50 ամյակին, Վեսթմինսթերյան Աբբայությունում հարգանք է մատուցվել գրողի հիշատակ։ Քլայվ Լյուիսի աշխատանքները թարգմանվել են ավելի քան 30 լեզուներով ու վաճառվել միլինավոր պատճեններով։