Բելֆասթ (անգլ.՝ Belfast, ['belfɑːst], իռլանդերեն՝ Béal Feirste․ (
լսել) BEL-fast, -fahst;[Ն 1] Béal Feirste․ bʲeːlˠ ˈfʲɛɾˠ(ə)ʃtʲə [[:Media:Uladh - Aontroim - Béal Feirste.wav|]] (օգնություն • ինֆո))[1]), քաղաք Մեծ Բրիտանիայում, Հյուսիսային Իռլանդիա երկրամասում, պատմական Օլսթեր մարզում։ Բելֆասթը Հյուսիսային Իռլանդիայի վարչական կենտրոնն է, խոշորագույն բնակավայրը և գլխավոր նավահանգիստը։ Ընկած է Իռլանդական ծովի Belfast Lough ծոցի և նրա մեջ թափվող Լագան գետի ափերին[2]։ Զբաղեցնում է շուրջ 115 քառակուսի կիլոմետր տարածք, որի հիմնական մասը մտնում է Անթրիմ կոմսության, որոշ հատվածներ՝ Դաուն կոմսության կազմի մեջ։ Քաղաքի բնակչությունը 2021 թվականի տվյալներով կազմում է 345․418 մարդ[3], իսկ նրա անունը կրող մետրոպոլային տարածքում ապրողների թիվը 671․559 է[4](այդ ցուցանիշով Մեծ Բրիտանիայում զբաղեցնում է 14-րդ[5], իսկ Իռլանդիա կղզում՝ երկրորդ տեղը՝ 1-ին տեղը զիջելով Դուբլինին)։ Բելֆասթում են գտնվում Հյուսիսային Իռլանդիայի օրենսդիր մարմնի և կառավարության նստավայրերը[6]։ Քաղաքն ունի երկու համալսարան։ Նրա բնակիչներին ու հյուրերին սպասարկում է երկու օդանավակայան։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բելֆաստ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Փակել