![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/82/Kenya_Product_Exports_%25282019%2529.svg/langhy-640px-Kenya_Product_Exports_%25282019%2529.svg.png&w=640&q=50)
Քենիայի տնտեսություն
From Wikipedia, the free encyclopedia
Քենիայի տնտեսություն շուկայական է` մի քանի պետական ձեռնարկություններով։ Քենիան ունի զարգացող շուկա և միջին արդյունաբերական երկիր է, որն առաջ է Արևելյան Աֆրիկայի իր նման պետություններից։ Ներկայումս ցածր միջին եկամուտ ունեցող Քենիան նախատեսում է մինչև 2030 թվականը դառնալ նոր արդյունաբերական երկիր։ Քենիայի շուկայի հիմնական ուղղություններ են ֆինանսական ծառայություններ, գյուղատնտեսություն, անշարժ գույք, արտադրություն, լոգիստիկա, զբոսաշրջություն, մանրածախ առևտուր։ 2020 թվականի դրությամբ Քենիան ուներ երրորդ ամենամեծ տնտեսությունը Ենթասահարյան Աֆրիկայում՝ Նիգերիայից և Հարավային Աֆրիկայից հետո։ Տարածաշրջանային առումով Քենիան ունեցել է ավելի ուժեղ և կայուն տնտեսություն՝ համեմատած Արևելյան Աֆրիկայի իր հարևան երկրների հետ.[1]:]Մինչև 2023 թվականը երկիրը դարձել է Աֆրիկայի ամենամեծ սկսնակ կենտրոնը և՛ ներդրված միջոցներով, և՛ նախագծերի քանակով[2]։
Ենթակատեգորիա | • Համաշխարհային տնտեսություն • Աֆրիկայի տնտեսություն ![]() | |
---|---|---|
Երկիր | Քենիա ![]() | |
Վայր | Քենիա ![]() | |
Անվանական ՀՆԱ | 74 938 190 654,8558 ԱՄՆ դոլար ![]() | |
Մեկ շնչի հաշվով անվանական ՀՆԱ | 1594 ԱՄՆ դոլար ![]() | |
ՀՆԱ (ԳՀ) | 163 632 006 194 միջազգային դոլար ![]() | |
Մեկ շնչի հաշվով ՀՆԱ ԳՀ | 3292,404 միջազգային դոլար ![]() | |
Իրական ՀՆԱ-ի աճի տեմպ | 6±0,1 տոկոս ![]() | |
Ընդհանուր պահուստներ | 7 353 448 764 ԱՄՆ դոլար ![]() | |
Գնաճի մակարդակ | 6,3±0,1 տոկոս ![]() |
Քենիայի կառավարությունն ընդհանուր առմամբ ընդունում է բավականին բարենպաստ որոշումներ ներդրումների համար, նա մի քանի կարգավորիչ բարեփոխումներ է իրականացրել օտարերկրյա և տեղական ներդրումները պարզեցնելու համար՝ ներառյալ արտահանման վերամշակման գոտու ստեղծումը։ Քենիայի արտաքին ֆինանսական ներհոսքի ավելի ու ավելի զգալի մասը կազմում են ոչ ռեզիդենտ քենիացիների դրամական փոխանցումները, ովքեր աշխատում են Միացյալ Նահանգներում, Մերձավոր Արևելքում, Եվրոպայում և Ասիայում[3]։
2018 թվականի սեպտեմբերի դրությամբ տնտեսական հեռանկարները դրական էին, ակնկալվում էր համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ավելի քան 6% աճ[4]։ Այս աճը հիմնականում վերագրվել է հեռահաղորդակցության, տրանսպորտի և շինարարության ոլորտների ընդլայնմանը, գյուղատնտեսության վերականգնմանը և փոքր բիզնեսի աճին, որոնք օգնում են զարգացնել տնտեսությունը։ Այս բարելավումներին աջակցում է բարձր կրթությամբ պրոֆեսիոնալ աշխատողների մեծ խումբը։ Գոյություն ունի ՏՏ գրագիտության և նորարարության բարձր մակարդակ, հատկապես երիտասարդ քենիացիների շրջանում[5][6]։
2020 թվականին Քենիան զբաղեցրել է 56-րդ տեղը Համաշխարհային բանկի բիզնես վարելու դյուրինության վարկանիշում, 2019 թվականի 61-րդ տեղում (190 երկրներից)[7]։ Հարևանների համեմատ Քենիան ունի լավ զարգացած սոցիալական և ֆիզիկական ենթակառուցվածքներ[1]։