ամերիկացի դերասանուհի From Wikipedia, the free encyclopedia
Քելլի Մերի Թրեն (անգլ.՝ Kelly Marie Tran, հունվարի 17, 1989, Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Կարճամետրաժ ֆիլմերում և հեռուստասերիալների որոշ դրվագներում նկարահանվելուց հետո 2017 թվականին հանդես է եկել «Աստղային պատերազմներ՝ Վերջին ջեդին» ֆիլմում՝ Ռոուզ Տիկոյի դերում[1]։
Քելլի Մերի Թրեն անգլ.՝ Kelly Marie Tran | |
---|---|
Ծնվել է | հունվարի 17, 1989 (35 տարեկան) |
Ծննդավայր | Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարան և Westview High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, դերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Թրենը ծնվել է 1989 թվականի հունվարի 17-ին Կալիֆոռնիա նահանգի Սան Դիեգո քաղաքում։ Ծնողները վիետնամցի փախստականներ են եղել, որոնք երկիրը լքել են Վիետնամի պատերազմից հետո[2][3]։ Երեխա ժամանակ նրա հայրը անօթևան է եղել և մեծացել փողոցում[4]։ Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո աշխատել է Burger King-ում, իսկ կինը՝ թաղման բյուրոում[5]։
Թրենը սովորել է Սան Դիեգոյի Westview դպրոցում և աշխատել է Rancho Peñasquitos-ի «Ոսկե գդալ» յոգուրտի խանութում՝ պրոֆեսիոնալ նկարահանումների համար գումար վաստակելու նպատակով[4][6]։ Այնուհետև ավարտել է Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարանը (UCLA)՝ հաղորդակցման արվեստի բակալավրի աստիճանով[5][7]։
Թրենը իր կինոկարիերան սկսել է Լոս Անջելեսում, հանդես է եկել «Upright Citizens Brigade» և «The Second City» կատակերգական թատերախմբերում և փոքր դերերի համար քասթինգներում։ 2013 թվականին նկարահանվել է Ladies Like Us վեբ սերիալում։ Թրենը նկարահանվել է նաև CollegeHumor զավեշտական կայքի տեսահոլովակներում[8]։
2015 թվականին Թրենը նկարահանվել է Ռոուզ Տիկոյի դերում «Աստղային պատերազմներ. Վերջին ջեդին» ֆիլմում։ Ռոուզ Տիկոն ապստամբ մեխանիկ է, որը իր ավագ քրոջ՝ Փեյջ Տիկոյի (Վերոնիկա Նգո) մահից հետո միանում է գլխավոր հերոս հրաձիգ Ֆինին, որին մարզել է Դիմադրության հրամանատար Պո Դեմերոն[9]։ Քելլին չի կարողացել իր ընտանիքին պատմել, որ ստացել է այդ դերը։ Երբ 2016 թվականի սկզբին սկսել է նկարահանվել Pinewood Studios-ում, նա ընտանիքի անդամներին ասել է, որ Կանադայում նկարահանվում է փոքրիկ ֆիլմում[10]։ Խաղալով «Վերջին ջեդին» ֆիլմում՝ Թրենը դարձել է ասիական ծագմամբ առաջին ամերիկացին, որը նկարահանվել է «Աստղային պատերազմներ» կինոնկարում[8]։ 2017 թվականին դարձել է նաև առաջին ասիացին, որը հայտնվել է Vanity Fair ամսագրի շապիկին[11]։
Չնայած որ «Վերջին ջեդի» ֆիլմը հայտնի էր ինչպես քննադատներին, այնպես էլ հեռուստադիտողներին, Թրենը դարձել է առցանց, այդ թվում նաև ռասիստական հարձակումների թիրախ[12][13]։ Ի պատասխան Էնթոնի Նգուենը, որը վիետնամա-ամերիկացի հայտնի պոկեր խաղացող է, գովել է Թրենին՝ ասելով «առաջին գունավոր կինը, որը գլխավոր դեր է խաղացել «Աստղային պատերազմներ» ֆիլմում»։ Դատապարտելով ռասիստական հարձակումները՝ Նգուենը նկատել է, որ «գունավոր մարդիկ, հատկապես ասիական ամերիկացիները, չափազանց քիչ են ներկայացված հեռուստատեսությունում և կինոնկարներում»[14]։ Լրագրող-ֆրիլանսեր Նիկոլ Կարլիսը ենթադրել է, որ Թրենի ռասայի և արտաքինի վրա հարձակումները կարծես վախեցնում են այն կանանց, որոնք խախտում են սեքսիստական կարծրատիպերը[15]։ Ամիսներ շարունակվող հետապնդումներից հետո 2018 թվականի հունիսին Թրենը ջնջել է իր Instagram-ի բոլոր գրառումները[16]։ «Վերջին ջեդի» ֆիլմի ռեժիսոր Ռայան Ջոնսոնը քննադատել է Քելիի դեմ ուղղված հարձակումները[17]։ Ջոնսոնին աջակցել են Թրենի գործընկերներ՝ Ջոն Բոյեգան, Օսկար Այզեկը[18] և Մարկ Հեմիլը[19][20]։ «Աստղային պատերազմներ» ֆիլմի շատ երկրպագուներ նույնպես աջակցություն են հայտնել դերասանուհուն[21][22][23], որոնց Ջոնսոնը բարձր է գնահատել[17]։
Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2011 | Վինսենտ Կոսմոս։ Կաշվի առևտուր | Մարիա | Վեբ սերիալ |
2011 | Անձեռնմխելի | Ջեյմի | Կարճամետրաժ ֆիլմ |
2011 | The Rising Cost of Cosmetics | Չխոն Հեյ Փարք | Կարճամետրաժ ֆիլմ |
2011 | Impressions | Էլիս | Կարճամետրաժ ֆիլմ |
2011 | Hot Girls on the Beach | Բոբա Չիկ/ուսանող | «Great White Shark Movie»-ի մաս |
2012 | The Cohasset Snuff Film | Քրիստինա Չան | Նշված չէ |
2013 | Andy’s CDs | Քելլի | Կարճամետրաժ ֆիլմ |
2016 | XOXO | ... | |
2017 | Աստղային պատերազմներ։ Վերջին Ջեդին | Ռոուզ Տիկո | |
2019 | Աստղային պատերազմներ։ Սքայուոքեր։ Արևածագ |
Տարի | Անվանում | Դեր | Նշումներ |
---|---|---|---|
2011 | This Indie Girl | Հերոս աղջիկ | Դրվագ «Just the Way It Is» |
2012 | Fabulous High | Sierra Mar Student #4 | Հեռուստաֆիլմ |
2013—2015 | Ladies Like Us | Kelly/Larry | Հեռուստասերիալ |
2014—2016 | CollegeHumor Originals | Full Asian/Քեյթ/Քելլի/Startup «Foodler» Girl/Մելիսա/Էմբեր | Հեռուստասերիալ |
2014—2016 | Life on Normal Street | Սառա | 3 դրվագ |
2014 | To the Bridge | Լիդյա | Պիլոտային սերիա |
2014 | Իմ տղա | Մարգարիտ | 2 դրվա |
2014 | Hope & Randy | Թինա | Հեռուստատեսային մինի սերիալ |
2014 | Currently Cool | Дженни | Эпизод «Baby Daddy Daddy Daddy» |
2015 | Comedy Bang! Bang! | Պատանի ընկեր | «Thomas Middleditch Wears an Enigmatic Sweatshirt and Sweatpants with Pockets»-ի դրվագ |
2015 | Ladies Like Us: The Rise of Neighborhood Watch | Լարի | 2 դրվագ |
2015 | Адам портит всё | Շերոն/Phone Woman | 2 դրվագ |
2015 | Discount Fitness | Բեթսի | Դրվագ «Goal Met» |
2016 | Pub Quiz | Էյշա | Հեռուստաֆիլմ |
2016 | History of the World…For Now | Աղջիկ | Դրվագ #1.4 |
2016 | Fall Into Me | Էվա | «British Billionaire»-ի դրվագ |
2016 | Sing It! | Twinkle Twinkle Auditioner | Վեբ սերիալ-սիթքոմ Դրվագ «THE SHOW BEGINS!» |
2018 | Աստղային պատերազմներ։ Ճակատագրի ուժը | Ռոուզ Տիկո | Մուլտֆիլմ. «Shuttle Shock»-ի դրվագ |
2018 | Կներեք ձեր կորստի համար | Ժուլ | Կատակերգական վեբ հեռուստասերիալ |
Տարի | Մրցանակ | Անվանակարգ | Ֆիլմ | Արդյունք |
---|---|---|---|---|
2018 | Իմպերիա | Կանացի դեբյուտ | Առաջադրված | |
Սատուրն | Երկրորդական լավագույն դերասանուհի | Առաջադրված | ||
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.