![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6c/Chameleon_01_%2528Kardovsky%2529.jpg/640px-Chameleon_01_%2528Kardovsky%2529.jpg&w=640&q=50)
Քամելեոն (պատմվածք)
Անտոն Չեխովի պատմվածքը / From Wikipedia, the free encyclopedia
Քամելեոն (ռուս.՝ «Хамелеон»), ռուս գրող Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքներից։ Առաջին անգամ հրապարակվել է «Օսկոլկի» ամսագրի 36-րդ համարում 1884 թվականի սեպտեմբերի 8-ին «Անտոն Չեխոնտե» ստորագրությամբ։ 1886 թվականին աննշան փոփոխություններով հրատարակվել է «Օսկոլկի» ամսագրում Չեխովի «Երփներանգ պատմվածքներ» ժողովածուի հետ[1]։
Արագ փաստեր Քամելեոն ռուս.՝ Хамелеон, Տեսակ ...
Քամելեոն ռուս.՝ Хамелеон | |
---|---|
![]() | |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմվածք |
Ձև | պատմվածք |
Հեղինակ | Անտոն Չեխով |
Երկիր | ![]() |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1884 |
Հրատարակվել է | սեպտեմբերի 8 (20), 1884 |
Փակել
Չեխովի կենդանության ժամանակ պատմվածքը թարգմանվել է բուլղարերեն, հունգարերեն, գերմաներեն, լեհերեն, սերբախորվաթերեն, ֆիններեն և չեխերեն լեզուներով[2]։ Մտնում է Ռուսաստանի հիմնական կրթական ծրագրի մեջ։ Պատմվածքը էկրանավորվել է 1971 թվականին որպես սովետական հեռուստաֆիլմի մի հատված՝ «Այս տարբեր, տարբեր տարբեր դեմքեր» վերնագրով։ Նաև 2009 թվականին պատմվածքի մոտիվներով ստեղծվել է «Օչումելով» կարճամետրաժ, անիմացիոն ֆիլմը։