![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c6/%25D0%259E%25D1%2581%25D0%25BA%25D0%25BE%25D0%25BB%25D0%25BA%25D0%25B8.jpg/640px-%25D0%259E%25D1%2581%25D0%25BA%25D0%25BE%25D0%25BB%25D0%25BA%25D0%25B8.jpg&w=640&q=50)
Օսկոլկի
From Wikipedia, the free encyclopedia
«Օսկոլկի» (ռուս.՝ Осколки ), հումորային, գրական-գեղարվեստական շաբաթաթերթ։ Հրատարակվել է 1881-1916 թվականներին։ Ամսագրի գոյության առաջին տարում խմբագիրը Ռոման Ռոմանովիչ Գոլիկեն էր, որը ավելի վաղ հրատարակել էր «Նկարների հավաքածու» գեղարվեստական շաբաթաթերթը։ 1882-1906 թվականներին հրատարակիչը և խմբագիրը հայտնի գրող Նիկոլայ Ալեքսանդրի Լեյկինն էր։ 1906-1908 թվականներին խմբագրությունը գլխավորում էր գրող-երգիծաբան Վիկտոր Վիկտորի Բիլիբինը՝ Ի․ Գրեկ կեղծանունով։ 19-րդ դարի 80-ական թվականներին «Օսկոլկին» ամենամեծ լիբերալ ռուսական ամսագիրն էր։ Անտոն Չեխովը՝ իր վաղ ստեղծագործական տարիներին ակտիվ համագործակցել է թերթին։ 1882-1887 թվականներին այնտեղ լույս են տեսել Չեխովի 270-ից ավել ստեղծագործությունները, այդ թվում առաջին պատմվածքների ժողովածուն՝ «Մելպոմենի հեքիաթները» (1884)[2]։
Օսկոլկի ռուս.՝ Осколки[1] | |
---|---|
![]() | |
Տեսակ | ամենշաբաթյա ամսագիր |
Ժանր | գրական ամսագիր, humor magazine? և art magazine? |
Լեզու | ռուսերեն |
Գլխավոր խմբագիր | Նիկոլայ Լեյկին |
Հիմնադրվել է | 1881[1] |
Հրատարակման վայր | Սանկտ Պետերբուրգ[1] |
Գրասենյակ | Պետրոգրադ, Ռուսական կայսրություն |
Լուծարվել է | 1916[1] |
![]() |